Ֆինանսական գրագիտությունը` ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում

21.02.2019, 11:01
Բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիրը հայտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Ֆինանսական գրագիտությունը` ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիրը հայտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում հայտարարել է ֆինանսների ոլորտում բնակչության գիտելիքների խորացման անհրաժեշտության մասին։

Փաշինյանը` վարկերի մասին 

 - рис.1

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում հարկավոր է բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը։ 

«Մենք ունենք դեպքեր, երբ վերցնում են գյուղատնտեսական վարկ, գնում մեքենա, հաջորդ օրը այն խփում են պատին, և այս ողջ պատմությունը վերջանում է։ Կամ էլ բիզնես վարկի հաշվին հարսանիք են անում։ Թվում է, թե սրանք այդքան էլ մեծ խնդիրներ չեն և չունեն հատուկ նշանակություն։ Սակայն շատ կարևոր է բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը», – ասել է Փաշինյանը։

Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ կառավարությունը ԿԲ–ի հետ համատեղ մտադիր է գործարկել իրազեկման ծրագիր բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով։ 

Ինչպես է տեսնում իրավիճակը Կենտրոնական բանկը 

 - рис.2

Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը սկսել է ֆինանսական կրթման ծրագրեր անցկացնել դեռևս 2007 թվականից։ Արդեն այսօր կարելի է խոսել հստակ արդյունքների և նշանակալի նախագծերի մասին: 

Ֆինանսական կրթման ծրագրերի շնորհիվ գյուղական շրջաններում բնակիչների ֆինանսական կայունության մակարդակը բարձրացել է 20 տոկոսով (50.1 տոկոսից մինչև 70.6 տոկոս): Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ֆինանսական կրթման տվյալ ծրագրերին, 20 տոկոսով ավելի պատրաստված և վստահ են գործում ֆինանսական շոկերի դեպքում և պահպանում իրենց ֆինանսական կայունությունը: Ազգային ռազմավարության համաձայն, Հայաստանի բնակչության մոտ 90-95 տոկոսը պետք է տիրապետեն ֆինանսական կրթության հիմունքներին: Մեր աշխարհը սրընթաց ընդլայնվում է, նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում, օրինակ, կրիպտոարժույթները և այլն, ինչը դուրս է գալիս հայկական օրենսդրության կարգավորման շրջանակներից: Մարդիկ պետք է պատրաստ լինեն այդ ամենին: 

Կենտրոնի ղեկավար Մկրտչյանի խոսքով, Հայաստանի բնակիչներըի միայն 25-30 տոկոսն են կարողանում իրականացնել սեփական ֆինանսների երկարաժամկետ կառավարում և «դա մեր ամենացավոտ կետն է ու ամենացածր ցուցանիշը», – նշել է նա: 

Այսօրվա դրությամբ ֆինանսական հնարավորությունների ցուցիչը կազմում է 44 տոկոս, իսկ մենք ձգտում ենք 100 տոկոսի և մտադիր ենք բնակչության մոտ ձևավորել բազային ֆինանսական գիտելիքներ: Դա չի նշանակում, որ նրանք կդառնան պրոֆեսիոնալ ֆինանսիստներ կամ տնտեսագետներ, այլ պարզապես կկարողանան լուծել ֆինանսական խնդիրները, ապահովել իրենց ֆինանսական անվտանգությունը և չեն դառնա խարդախների զոհ: 

Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ֆինանսական կրթության ոլորտում և առաջիններից մեկն է ԱՊՀ երկրների և մի շարք եվրոպական երկրների թվում ով ինտեգրել է ֆինանսական կրթությունը հանրակրթական ծրագրում։

Ֆինանսական խնդիրներ 

 - рис.3

Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետների հետազոտության համաձայն, Հայաստանի քաղաքացիների` առավել հաճախ հանդիպող ֆինանսական խնդիրներից է վարկային երաշխավորությունը։ Այս ծառայության բոլոր հանգամանքներից տեղյակ չլինելը հանգեցնում է նրան, որ շատ երաշխավորներ հետագայում ստիպված են լինում մարել վարկը փոխառուի փոխարեն։ 

Երկրորդ լուրջ խնդիրը վարկերի ներգրավումն է բարձր տոկոսներով, ինչը շուկան ուսումնասիրելու պատրաստակամության բացակայության հետևանքն է։ Ընդ որում, խնդիրն առավել սուր է գյուղական համայնքներում, որտեղ մարդիկ վարկ վերցնելուց առաջ չեն ուսումնասիրում շուկայի առաջարկները, այլ հույսը դնում են մտերիմների խորհուրդների վրա, որոնք ևս այդքան էլ լավ «գլուխ չեն հանում» ֆինանսական հարցերում։  

Բացի այդ, եթե Երևանում հեշտությամբ կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն օրինակ սոցցանցերի միջոցով, ապա գյուղական համայնքներում դա դժվար է անել։ Այ դպատճառով մարզերի բնակիչներին իրազեկելու միակ միջոցը մնում է ուսուցումը տեղում կազմակերպվող սեմինարների օգնությամբ։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: