Ֆինանսական ապագան արդեն այստեղ է․ 11 մասնագիտություն, որոնք կփոխեն փողերի աշխարհը

18.08.2025, 13:05
Ֆինանսական աշխարհը փոխվում է մեր աչքերի առաջ։ Քարտերը փոխարինում են կանխիկին, սմարթֆոնները՝ դրամարկղերին, իսկ բանկերն աստիճանաբար դառնում են ոչ թե շենքեր, այլ հավելվածներ։ Այս նոր իրականության մեջ սովորական գանձապահներին և դասական հաշվապահներին փոխարինում են նոր մասնագետներ՝ ճկուն, տեխնոլոգիական, ֆինանսական, ՏՏ և վերլուծական հմտություններով
Ֆինանսական ապագան արդեն այստեղ է․ 11 մասնագիտություն, որոնք կփոխեն փողերի աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆինանսական աշխարհը փոխվում է մեր աչքերի առաջ։ Քարտերը փոխարինում են կանխիկին, սմարթֆոնները՝ դրամարկղերին, իսկ բանկերն աստիճանաբար դառնում են ոչ թե շենքեր, այլ հավելվածներ։ Այս նոր իրականության մեջ սովորական գանձապահներին և դասական հաշվապահներին փոխարինում են նոր մասնագետներ՝ ճկուն, տեխնոլոգիական, ֆինանսական, ՏՏ և վերլուծական հմտություններով։ Հենց նրանք են առաջիկա տարիներին որոշելու տնտեսական միտումները։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կներկայացնի 11 մասնագիտություն, որոնք արդեն ձևավորում են ֆինանսների ապագան Հայաստանում և ամբողջ աշխարհում։

1. Ֆինտեխ մշակող

Ապագայի բանկային ծառայությունների ճարտարապետ։ Ստեղծում է անձնական ֆինանսների կառավարման, առցանց ապահովագրության, P2P վարկավորման, ակնթարթային փոխանցումների և մեկ հպումով կատարվող ներդրումների հավելվածներ։ Որքան հարմար և գեղեցիկ է ծառայությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ միլիոնավոր մարդիկ կօգտվեն դրանից։ 

2. Բազմարժույթային փոխանցող 

Նոր «ֆինանսական դիվանագիտություն»։ Նման մասնագետը կարող է նույն վստահությամբ աշխատել դոլարների, բիթքոյնների և տոկենների հետ։ Նա գիտի արժութային շուկաները, տարբեր երկրների օրենքները և հարկային նրբությունները։ Առանց նրա անհնար են միջազգային գործարքներն ու անդրսահմանային կրիպտո–գործարքները։ 

Разработчик программист технический специалист

3. Թվային ֆինանսների մասնագետ 

Ֆինանսիստ՝ IT մասնագետի մտածելակերպով։ Նա ստեղծում է բջջային բանկինգ ծառայություններ, անհպում վճարումներ, ինտեգրացիաներ կրիպտոարժույթների և խելացի չաթբոտերի հետ։ Նրա խնդիրն է փողը դարձնել «թվային» և միշտ հասանելի։    

4. Մեծ տվյալների ֆինանսական վերլուծաբան 

Մարդ, ով թվերի մեջ տեսնում է այն, ինչ մյուսները բաց են թողնում: Վերլուծում է հսկայական տվյալներ, բացահայտումէ թաքնված միտումները և բիզնեսներին հուշումներ է տալիս. որտեղ կա շահույթի հնարավորություն և որտեղ՝ միլիոններ կորցնելու ռիսկ: 

биткоин

5. Կիբերանվտանգության մասնագետ 

Թվային բանկի «պահապանը»։ Նա պահպանում է ֆինանսական համակարգերը՝ պաշտպանելով դրանք հաքերներից, վիրուսներից, արտահոսքերից և խարդախությունից։ Աշխարհում, որտեղ գողությունը կարող է տեղի ունենալ վայրկյանների ընթացքում, նման մարդիկ իսկական սուպերհերոսներ են։ 

6. ֆինանսական զարգացման աԱնձնական մենեջեր 

Անձնական մարզիչ ձեր գումարի համար: Օգնում է կառուցել ռազմավարություն ՝ ինչպես ներդրում կատարել, ինչ գնել, երբ ռիսկի դիմել և երբ գումար խնայել: Նման մասնագետը հաշվի է առնում ոչ միայն թվերը, այլև հաճախորդի կենսակերպը: 

компьютер кибер безопасность - Copy.jpg

7. Անձնական կենսաթոշակային ծրագրերի մշակող 

Մասնագետ, որը մտածում է ձեր ապագայի մասին, մինչ դուք զբաղված եք ներկայով։ Նա ստեղծում է անհատական կենսաթոշակային ռազմավարություններ, ընտրում է ներդրումային գործիքներ և ապահովում, որ կյանքի նոր փուլի սկզբում դուք ունենաք «ֆինանսական բարձիկ»։ 

8. Կորպորատիվ վենչուրային ֆոնդի պորտֆելի մենեջեր 

Մարդ, որը կառավարում է խոշոր ընկերությունների ներդրումները ստարտափներում: Վերլուծում է հեռանկարները, ընտրում է նախագծեր, վերահսկում է դրանց զարգացումը: Սա մասնագիտություն է նրանց համար, ովքեր սիրում են նորարարություններ և ցանկանում են լինել բիզնես փորձերի կենտրոնում: 

бизнесмен компьютер документы декларация.jpg

9. Մտավոր սեփականության գնահատող 

Մասնագետ, որը կարող է թվերում արտահայտել գաղափարի արժեքը։ Որոշում է արտոնագրերի, հեղինակային իրավունքների, ապրանքանիշերի և տեխնոլոգիաների արժեքը։ Դարաշրջանում, երբ «անշոշափելի ակտիվները» ավելի թանկ են, քան գործարանները, այս մասնագիտությունը ոսկու արժեք ունի։ 

10. Կրիպտոարժույթների մասնագետ 

Թրեյդինգից մինչև բլոկչեյն նախագծեր։ Այս մարդը հասկանում է, թե ինչպես են աշխատում տոկենները, DeFi ծառայություններ, NFT-ներ և մետատիեզերքներ։ Տրամադրում է խորհրդատվություն ընկերություններին և մասնավոր հաճախորդներին կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելու հարցով։ 

кошелек криптовалюта

11. ICO վերլուծաբան 

Կրիպտոներդրումների աշխարհի դետեկտիվը։ ICO-ն գործարկելուց առաջ նա ստուգում է ամեն ինչ՝ սկսած թիմի հեղինակությունից մինչև տեխնոլոգիայի կայունությունը և նախագծի օրինականությունը։ Նրա առաքելությունն է առանձնացնել հեռանկարային գաղափարները անհաջողներից։ 

Ինչ է անհրաժեշտ այս մասնագիտություններում հմտանալու համար․ 

• Տեխնոլոգիական հմտություններ – Python, Solidity, blockchain, արհեստական բանականություն, Big Data:

• Վերլուծություն – օրինաչափություններ գտնելու և կանխատեսումներ անելու ունակություն:

• Հաղորդակցություն – բարդ երևույթները պարզ լեզվով բացատրելու ունակություն:

• Ճկունություն – ամեն օր նոր բաներ սովորելու պատրաստակամություն 

• Էթիկա – ազնվություն, անվտանգություն, թափանցիկություն:  

Ֆինանսական աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք կարող ենք սովորել։ Լավ լուրն այն է, որ նրանք, ովքեր պատրաստ են սովորել և ճկուն լինել, վաղը կլինեն առջևում՝ ունենալով մի մասնագիտություն, որը միշտ պահանջված կլինի։  

 Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։