438.46
4.38
402.63
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ապահովագրությունը` որպես զանազան տհաճություններից պաշտպանող ֆինանսական հովանոց

10:50
04 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչուր ոք կյանքի ընթացքում ենթարկվում է տարբեր ռիսկերի։ Հրդեհ, ավտոտրանսպորտային պատահար, գողություն, հիվանդություն, վնասվածքներ` այս ամենը կարող է պատահել յուրաքանչուր մարդու հետ։

Յուրատատուկ տեղ են զբաղեցնում ֆինանսական ռիսկերը, օրինակ, այն վարկային կազմակերպության անվճարունակությունը, որտեղ դուք պահում եք ձեր խնայողությունները, վարկի մարման անկարողությունը, ձեր բանկային քարտի միջոցների գողություն և այլն։ Ճիշտ պահվածքի դեպքում հնարավոր է խուսափել այս ռիսկերից շատերը, սակայն լինում են այնպիսի ռիսկեր, որոնք ուղղակի անհնար է կռահել, ինչպես օրինակ` տարբեր բնական և տեխնածին աղետներ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի գործնական խորհուրդներ, թե ինչպես ապահովագրության միջոցով նվազեցնել վնասները ռիսկերից, և ինչ է պետք անել դրա համար։

Ինչի՞ համար է պետք ապահովագրությունը

Страхование кошелек

Վնասվածքներ, բնական աղետներ և այլ խնդիրներ ավելի հեշտ է անցնել, եթե իմանալ, որ ինչ–որ մեկը կփոխհատուցի պատճառած վնասի համար։

Այդ դեպքում կօգնի ապահովագրությունը` հատուկ ֆինանսական ծառայություն, որը կպաշտպանի ռիսկերից և կարող է վերականգնել ձեզ պատճառված կորուստները։

Եթե պատահի ապահովագրության դեպք, ապա կանխավճարային ապահովագրությունը թույլ կտա մարդուն փոխհատուցել նյութական ու ֆինանսական կորուստներ, որոնք կապված են կորցրած գույքի կամ առողջության վերականգնման հետ:

Ապահովագրության սկզբունքը միավորում է մարդկանց` ռիսկերից պաշտպանելու համար, երբ ձևավորվում է «ընդհանուր կաթսա» (ապահովագրության հիմնադրամ), որտեղից փոխհատուցվում են այն անձանց կորուստները, ովքեր տուժել են ապահովագրված դեպքերից։ Ապահովագրության դեպքում մարդը վճարում է ավելի քիչ, քան կարող էր կորցնել ռիսկի դեպքում։


Մի քանի կոնկրետ օրինակներ. 

Страхование кошелек

• Ապահովագրական պոլիսը կօգնի ձեզ ստանալ որակյալ բժշկական օգնություն (չնայած այստեղ կան սահմանափակումներ)։

• Եթե ձեր բնակարանը տուժել է հարևանների պատճառով, ապա ապահովագրական ընկերությունը կվճարի վերանորոգման համար։

• Եթե մեկնում եք հանգստի ու կորցրել եք ձեր ուղեբեռը, ապա կորցրած ուղեբերի համար կվճարի ապահովագրական ընկերությունը։

• Ուղևորության ժամանակ ճանապարհորդության ապահովագրությունը նույնպես կարող է օգնել ձեզ անկանխատեսելի դեպքերում։

• Ճանապարհատրանսպորտային դեպքում մեքենայի վերանորոգումը նույնպես կարող է կատարել ապահովագրական ընկերությունը։

Ապահովագրության տեսակները

Ապահովագրությունը կարող է լինել պարտադիր ու կամավոր։ Պարտադիր են, որպես կանոն, պարտադիր առողջապահական ապահովագրությունը, կենսաթոշակի ապահովագրությունը, քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը, աշխատակիցների որոշ խմբերի համար պարտադիր ապահովագրությունը և այլն։ Դուք կամավոր կարող եք ընդլայնել ձեր բշժկական ապահովագրությունը, ապահովագրել կյանքը, տունը, ավտոմեքենան (ավելի լայն ապահովագրություն) և այլն։

Ծառայությունների ամբողջ ցանկը կարելի է իմանալ այն ապահովագրական ընկերությունում, ուր պատրաստվում եք դիմել։ Ընդ որում, շատ կարևոր է ճիշտ ապահովագրական ընկերություն ընտրելը։


Ինչպես ճիշտ ընտրել ապահովագրական ընկերությունը

Страхование кошелек

Ապահովագրական շուկան տարբերվում է ապահովագրական ընկերությունների ու մատուցվող ծառայությունների բազմազանությամբ։ Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն։ Այդ իսկ պատճառով առավել քան հիմնավորված է այն հարցը, թե ինչով առաջնորդվել ապահովագրական ընկերություն ընտրելիս։

Հուսալիությունը հիմնական չափանիշն է ապահովագրական ընկերություն ընտրելիս։ Այսինքն, դա երկարատև ժամանակ գործելու ունակություն է`կատարելով պայմանագրային պարտավորությունները։

Ապահովագրական ընկերոթյունը պետք է ունենա արտոնագիր։ Ընդ որում, պետք է հետաքրքրվել, թե երբ է ավարտվում դրա գործողությունը։

Ուշադրություն դարձրեք նաև այլ հանգամանքներին

Страхование кошелек

1. Որքան ժամանակ ընկերությունը գոյություն ունի շուկայում և ինչ համբավ ունի։ Ժամանակի ընթացքում ստուգված ընկերությունները ցույց են տալիս, որ կարող են կայուն կերպով աշխատել, իսկ լավ համբավը կօգնի յուրաքանչուր դեպքում ստանալ օգնություն պետությունից։ Ուշադրություն դարձրեք ընկերությանը, բրենդին, որքանով է այն հայտնի։ Կարելի է նաև կարծիքներ նայել մասնագիտացված ֆորումներում։

2. Որոնք են ֆինանսական ցուցանիշները։ Մասնավորապես, արժե ուշադրություն դարձնել սեփական կապիտալին և պահուստին։ Հաճախ հրապարակումներում կարելի է հանդիպել ապահովագրական ընկերությունների վարկանիշներ, որոնք հիմնված են, այդ թվում, դրա ֆինանսական ցուցանիշների վրա։

3. Ովքեր են ընկերության հիմնադիրները։ Որպես ապահովագրական ընկերության հիմնադիրներ հաճախ կարող են հանդես գալ այլ խոշոր ընկերություններ, օրինակ, բանկեր, որոնք օժտված են հեղինակութւյամբ և կօգնեն հիմնադրված ապահովագրական ընկերությանն անհրաժեշտության դեպքում։

4. Եվ վերջապես, երբ դուք արդեն կողմնորոշվել եք ընկերության ընտրության հարցում, և գործը հասել է ապահովագրական պայմանագրի ստորագրմանը, ուշադիր ուսումնասիրեք այն։
Հաճախ պայմանաֆրում կա ավելի մանր տառատեսակ, որը «թաքցնում» է հաճախորդին ոչ այդքան հարմար պայմանները։ Եթե ինչ–որ հարցում պայմանագիրը ձեր սրտով չէ, ապա առաջարկեք ուղղումներ կատարել Իսկ եթե ապահովագրողը չգնա այդ քայլին, ապա հրաժարվեք ծառայությունից և մեկ այլ ապահովագրական ընկերություն փնտրեք։

Խորհուրդը մեկն է` ուշադիր ուսումնասիրեք բոլոր ստորջրյա քարերը, քանի որ այդ ոլորտում տեղեկության աղավաղման հավանականություններն անսահման են։ Մի խնայեք ձեր ժամանակը` տերմինները և պայմանները հասկանալու համար։ Այդ դեպքում դուք չեք հայտնվի մի իրավիճակում, երբ ապահովագրական ընկերությունը կասի, թե ձեր դեպքը չի համապատասխանում ապահովագրական պայմաններին։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում  -0-








Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։