546.68
6.3
482.12
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ախորժելի բաղադրատոմսեր` հնարամիտ հայ տնային տնտեսուհիներից

11:16
16 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական հասարակությունը վերջին շրջանում ակտիվորեն քննարկում է որոշ սննդամթերքների գների բարձրացումը։ Մասնավորապես, թանկացավ միսը, կարագը, ձուն, պանիրը և էլի մի շարք մթերքներ։ Սակայն պետք է նաև նշել, որ թանկացումն անդրադարավ ոչ բոլոր մթերքներին։

Որոշ մթերքներ, հակառակը, էժանացան, իսկ դա նշանակում է, որ դարձան ավելի մատչելի մեր գրպանին։ Հնարամիտ հայ տնային տնտեսուհիները, որոնք ակտիվորեն օգտվում են սոցցանցերից, սկսեցին ներկայացնել էժանացած մթերքներից պատրաստվող ճաշատեսակների բաղադրատոմսեր։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր հերթին որոշեց պարզել, թե կոնկրետ ինչ ճաշատեսակներ կարելի է պատրաստել էժանացած մթերքների տեսականուց, որոնք կլինեն ոչ միայն համեղ, այլև օգտակար, ինչը կարևոր է մեր կազմվածքի ու առողջության համար։

Հիմնական մթերքները

Սկզբում եկեք նշենք, թե կոնկրետ որ մթերքներն են էժանացել։ Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, 2017 թ.–ի վերջին հանրապետությունում էժանացել են, մասնավորապես, կանաչեղենը, խնձորը, բանանը, կաղամբը, սմբուկը, սխտորը, կանաչ սոխը, ոլոռը, բուլղարական պղպեղը (կանաչ և կարմիր), ինչպես նաև ոսպը, հնդկաձավարը, բրինձը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, մակարոնեղենը, վերմիշելը, սառեցված թռչնամիսը, ցորենի ալյուրը, կակաոն։

Աղցաններ

Վերը նշված մթերքներից կարելի է պատրաստել մի քանի տեսակի թեթև աղցաններ։

Կաղամբով աղցան

еда, капустный салат

Այս աղցանի համար անհրաժեշտ է մանր կտրատած կաղամբ, մաղադանոս, կանաչ սոխ։ Այս ամենին հարկավոր է ավելացնել մանր կտրատած խնձոր, աղ ու կարմիր պղպեղ։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել քերիչով անցկացված գազար։ Բաղադրիչների վրա պետք է ավելացնել արևածաղկի ձեթ ու զարդարել նեխուրի կամ հազարի թերթիկներով։ Պատրաստի աղցանի վրա կարելի է ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ։

Ոսպից պատրաստվող աղցան

еда, Чечевичный салат

Օգտակար աղցան կարելի է պատրաստել նաև ոսպից, ընդ որում այստեղ կա մի քանի տարբերակ։ Օրինակ, կարելի է եփել ոսպը և խառնել այն ձեթով տապակած ու մանր կտրատած սոխի հետ, ավելացնել աղ ու պղպեղ` ըստ ճաշակի, ինչպես նաև մաղադանոս։

Կարելի է նաև եփած ոսպով լցոնել ջեռոցում եփած քաղցր բուլղարական պղպեղը։ Նախապես ոսպի մեջ կարելի է ավելացնել մանր կտրատած սխտոր, կանաչ սոխ, աղ և սև պղպեղ։ Ցանկության դեպքում կարելի է ճաշատեսակը զարդարել կեղևից մաքրված խնձորի կտորներով, սակայն դա պետք է անել անպայման մատուցելուց առաջ, քանի որ խնձորն արագ սևանում է և կարող է փչացնել աղցանի տեսքը։

Սմբուկով

еда, баклажановый салат

Նման աղցանն առանձին պատմություն է։ Այստեղ բազմաթիվ տարբերակներ կան: Սմբուկը կարելի է թեթև խորովել ջեռոցում, ինչից հետո ազատել կեղևից, խորանարդիկներով կտրատել, ավելացնել մանր կտրատած մաղադանոս, սխտորի պճեղ, ավելացնել արևածաղկի յուղ, ցանկության դեպքում կարելի է ավելացնել աղացած կարմիր պղպեղ:

Հում սմբուկը կարելի է կտրատել նաև երկարությամբ, 5 րոպեով տեղավորել այն աղի ջրի մեջ, որպեսզի ազատվել դառը համից, չորացնել անձեռնոցիկների վրա և երկու կողմից տապակել թավայի մեջ: Սմբուկի նման տապակած կտորի վրա կարելի է ավելացնել համեղ խճողակ, պատրաստված թարմ աղացած սխտորից, մաղադանոսից ու թերխաշ սոխից: Ցանկության դեպքում սմբուկի կտորը կարելի է փաթաթել ռուլետի նման ու ամրացնել ատամի փայտիկով, իսկ դրա ծայրը զարդարել խորանարդիկներով կտրատած գազարով ու բուլղարական պղպեղով:


Կարելի է ավելացնել նաև կեղևից ծղոտաձև մաքրված սմբուկներ (նախապես տեղավարելով աղի ջրի մեջ), ծղոտաձև կտրատել նաև կանաչի, կարմիր ու դեղին բուլղարական պղպեղը, մեկ գլուխ սոխը կտրատել օղակներով:

Այդ ամենը հերթականությամբ տապակել թավայի մեջ` սկզբից սոխը, հետո պղպեղը ու վերջում` սմբուկը: Ավելացնել աղ, պղպեղ, ցանկության դեպքում` նաև սխտոր:

Նույն ուտեստը կարելի է պատրաստել նաև հավով, այդ դեպքում այն ավելի սննդարար կլինի: Դրա համար շերտերով կտրատել հավի միսը, տապակել այն սոխի հետ, ինչից հետո ավելացնել այն արդեն պատրաստ դեղին-կարմիր-կանաչ պղպեղներին ու սմբուկներին: Այս աղցանը բավականին վառ տեսք ունի, այն կբարձրացնի տրամադրությունը: Սակայն ավելի շքեղ տեսք նրան կհաղորդի մի բուռ քնջութը, որն ավելացնում են մատուցելուց առաջ:

Հիմնական ուտեստ

еда, курица с рисом

Հաշվի առնելով այն, որ մենք նշել ենք հավը, նույնիսկ սառեցված, որից կարելի է ոչ միայն ապուր, այլ նաև երկրորդ պատրաստել, օրինակ, պատրաստել հավի միսը բրինձով, տապակել հավի կտորները կամ ամբողջովին պատրաստել այն ջեռոցում, նախապես խճողակել այն բրնձով, կանաչեղենով, համեմունքով կամ անգամ խնձորով:

Բավականին լավ են զուգորդվում բրինձը ու ոսպը` ստացվում է հոյակապ փլավ: Այն կարելի է մատուցել եփած կամ տափակած հավին:

Հավի մսից կարելի է պատրաստել նաև մսագնդիկներ: Դրա համար անհրաժեշտ է աղալ միսը գլուխ սոխի հետ, ցանկության դեպքում գազարի, սպիտակ հացի կտորներով:

Խորհրուրդ է տրվում նաև պատրաստել ոսպով ապուր, իսկ որպես երկրորդ ուտեստ` եփել հնդկաձավար ու գազարի խորանարդիկներ:

еда, куриные котлеты

Մակարոնը կամ վերմիշելը կարելի է առաջարկել ջեռոցում պատրաստած հավի առանձին ուտեստ կամ խավարտ։

Սոուսներ

еда, чесночный соус

Անխոս, հավի և խավարտների հետ գերազանց են զանազան սոուսները։ Օրինակ, սխտորի սոուսը, որն ամենաունիվերսալն է և գրեթե բոլոր կերակրատեսակների հետ համադրվող։ Այդպիսի սոուս պատրաստելը դժվար չէ։ Դրա համար անհրաժեշտ է` մի քանի պճեղ սխտոր, 0.5 թ.գ. աղ, 4 ճաշի գդալ բուսայուղ, 3-4 ճաշի գդալ եռացրած ջուր և մասադանոս։ Պճեղները մաքրել, ճզմել, ավելացնել աղ և խառնել։ Ստացված զանգվածին ավելացնել բուսայուղ` տրորելով սխտորի հետ։ Դրանից հետո աստիճանաբար ավելացնել սառը եռացրած ջուր և ամբեղջ զանգվածը խառնել։ Մատուցելիս զարդարել մաղադանոսով։

Աղանդեր

Էժանացած մթերքի ցանկից որպեղ աղանդեր կարող ենք օգտագործել բանանը, խնձորը, կակաոն և ալյուրը։ Միայն դրանք արդեն բավարար են մի քանի աղանդերներ պատրաստելու համար, որոնցից ամենապարզը ձեռոցում թխված խնձորն է։

Կարելի է նաև տապակած բանան պատրաստել։ Դրա համար պետք է վերցնել հասած բանաններ, մաքրել, կտրատել և տապակել մինչև ոսկեգույն դառնալը։

еда, жареные бананы

Տապակած բանանը կարելի է մատուցել պաղպաղակի, շոկոլադի կամ ընկուզեղենի հետ, իսկ կարելի է տապակելուց առաջ դրանք թավալել ալյուրի, ձվի, քաղցրաբլիտի փշուրների մեջ և տապակել եռացող յուղի մեջ։

Բանանները կարելի է պարզապես բլենդերում հարել շաքարի, ջրի և սառույցի հետ։ Նույն զանգվածի հետ ջրի փոխարեն կարելի է հարել կաթ կամ կեֆիր։ Հիանալի թարմացնող է նաև բանանա–խնձորային սմուզին։ Դրա համար բլենդերում հարվում է բանան, խնձոր, նեխուր և մեկ բաժակ ջուր։

еда, банановый смузи

Բանանից կարելի է նաև իսկական տնական պաղպաղակ պատրաստել, որը շատ դուր կգա երեխաներին և ձեր ընկերներին։ Դրա համար անհրաժեշտ է մաքրել բանանները, կտրատել և թողնել սառցարանում մի քանի ժամ, ինչից հետո հարել բլենդերում` ավելացնելով մի քիչ կաթ, շոկոլադի քերուկ և ընկույզներ։ Եթե սպասել չեք կարող, ապա այդ բանանային աղանդերը կարելի է միանգամից ուտել, բայց եթե որոշել եք սառեցնել, ապա օրիգինալ պաղպաղակ կստանաք։

Բանանից կարելի է նաև պասուց քաղցրաբլիթ պատրաստել։ Մեկ բանանի հետ պետք է վերցնել մի բաժակ ալյուր, կես բաժակ շաքար, թեյի գդալ սոդա, վանիլին, 3-4 գդալ բուսայուղ, մի պտղունց աղ։

Քաղցրաբլիթ պատրաստելու համար պետք է մաքրել բանանը, մանրացնել մինչև շիլայանման զանգված, ավելացնել շաքար և բուսայուղ և կրկին հարել։ Ալյուրը, սոդան և վանիլինը խառնել և ավելացնել բանանային զանգվածին։ Խմոր հունցել, ոչ մեծ գնդիկներ ձևավորել, դնել տապակի վրա և մի թեթև սեղմել։ Դրանք թխվում են մոտ 15 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի ներքո։ -0-





Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:36
12 Հունվարի 2022
Ինչպե՞ս կարգի բերել բյուջեն կամ ստեղծել ֆինանսական օրագիր
Պատմում ենք, թե ինչ է ֆինանսական օրագիրը, ինչպես այն ստեղծել, վարել, հարմարեցնել կոնկրետ ընտանիքի կարիքներին
10:49
22 Դեկտեմբերի 2021
Ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի որ նշաններին է 2022թ.-ին սպասվում հաջողություն և եկամուտ
Ծանոթացեք 2022թ.-ի ֆինանսական հորոսկոպին՝ եկամուտներն ու ծախսերը պլանավորելու համար
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
10:26
03 Դեկտեմբերի 2021
«Վարկամոլություն», «շոփինգամոլություն», կամ ինչպե՞ս չդառնալ գայթակղության զոհ
Ինչու՞ են մարդիկ սկսել չափազանց հաճախ դիմել վարկային կազմակերպություններ փոխառու միջոցներ ստանալու համար, փորձել ենք պարզել վարկային կախվածության պատճառները, ինչպես նաև դրան դիմակայելու միջոցները
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
10:45
17 Նոյեմբերի 2021
Ինչպես ճիշտ պարտքով գումար տալ. 8 պարզ խորհուրդ
8 խորհուրդ այն մասին, թե ինչպես է ճիշտ գումար պարտքով տալ, որպեսզի այն ձեզ հաստատ վերադարձնեն և դուք ստիպված չլինեք ծախսել ձեր թանկարժեք ժամանակն անբարեխիղճ պարտապաններին փնտրելու համար
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
11:51
26 Հոկտեմբերի 2021
Ինչպե՞ս չհայտնվել ֆինանսական ստրկության մեջ. 8 խորհուրդ
Այսօր որոշել ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի է փողերի նկատմամբ սպառողական վերաբերմունքից անցնել կառավարման վերաբերմունքի, քանի որ հենց առաջինն ուղիղ տանում է ֆինանսական ստրկություն
10:17
12 Հոկտեմբերի 2021
Մանկական վճարային քարտ. ի՞նչ է դա և ինչի՞ համար է անհրաժեշտ
Ուզու՞մ եք ձեր երեխային սովորեցնել գրագետ օգտվել ֆինանսներից, ինչպես նաև տեղյակ լինել, թե ինչպես է նա տնօրինում գրպանի փողերը։ Հայաստանում արդեն կա նման հնարավորություն, դրանք երեխաների և պատանիների համար նախատեսված հատուկ վճարային քարտերն են։ Պարզաբանում ենք` ինչու է երեխաներին անհրաժեշտ սեփական վճարային գործիքը, ինչպես կարելի է այն օգտագործել և որտեղ ձեռք բերել
14:49
30 Սեպտեմբերի 2021
Կտակե՞լ, թե՞ նվիրատվություն անել. պարզում ենք տարբերությունը
Որոշել ենք անդրադառնալ Հայաստանում նվիրատվության ընթացակարգին և հնարավոր թաքնված կողմերին
10:15
15 Սեպտեմբերի 2021
ԿԲ-ն գործարկել է առավել շահավետ ֆինանսական ծառայություններ որոնելու հարթակ, պարզաբանում ենք՝ ինչպե՞ս է այն գործում
Զրուցել ենք ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ, կայքի փրոդաքտ մենեջեր Դավիթ Խառատյանի հետ այն մասին, թե քաղաքացիների առաջ ինչ հնարավորություն է բացում fininfo.am–ը և ինչու է անհրաժեշտ օգտվել դրանից ֆինանսական ծառայություն ընտրելիս
12:11
09 Սեպտեմբերի 2021
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ