Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ

04.09.2019, 14:53
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս ամառը բավականին ակտիվ էր Հայաստանի կառավարության և խորհրդարանի համար. ընդունվեցին մի շարք կարևոր օրենքներ և փոփոխություններ, որոնք կարող են անդրադառնալ ձեզ վրա արդեն այս աշուն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում կարևոր օրենքների հնգյակը։   

1. Փոփոխություններ հարկային օրենսգրքում 

 - рис.1

Ֆինանսական ոլորտի ամենակարևոր փաստաթուղթը, որը երկարատև քննարկումներից հետո ընդունվեց ԱԺ–ի կողմից, Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն են, որոնցով նախատեսվում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկն ու ներդնել եկամտահարկի համահարթեցում` սկսած 23%–ից, որը 3 տարում կնվազեցվի մինչև 20%։ Կառավարությունը չի առաջարկում բարձրացնել ԱԱՀ–ն, սակայն նախատեսում է բարձրացնել ակցիզային հարկը` տարեկան 3%–ով։ 

Ինչ վերաբերում է միկոձեռնարկություններին, ինքնազբաղ անձանց և ընտանեկան ձեռնարկություններին, որոնց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, ապա նրանք ազատվում են հարկ վճարելուց։ Պետական տուրքի վճարումից ազատվում են նաև մասնավոր տաքսիստները։ Իսկ մեքենայի առուվաճառքի հարկը կկազմի մեքենայի վաճառքի գումարի 1%–ը։ Անշարժ գույքի դեպքում առաջարկվում է հարկերից ազատել ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործարքները։  

2. Գովազդը կպակասի

 - рис.2

«Գովազդի» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ընդունված օրենքի համաձայն, սահմանափակվում է շահումով խաղերի գովազդի տեղադրումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և ինտերնետում ինչպես ժամանակի, այնպես էլ հաղորդումների առումով։ Հիմա վիճակախաղի ցանկացած կազմակերպչի գովազդ, որը հեռարձակվում է հեռուստատեսությամբ, թույլատրված է 21։00–ից մինչև 06։00–ն։ Միաժամանակ գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումն ու տեղեկատվությունը, չի կարող գերազանցել 3 րոպեն։ Մեկ ժամվա ընթացքում այն կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավել, իսկ ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը։ Գովազդն արգելված է նաև մարզական միջոցառումների հեռարձակման ժամանակ, կարելի է միայն նշել, որ ընկերությունը հանդիսանում է այդ միջոցառման հովանավորը։ 

Ինչ վերաբերում է ԶԼՄ–ների կայքերում ազարտային խաղերի գովազդին, ապա այն չպետք է գերազանցի կայքի կոնտենտի ավելի քան 20%–ը։ Արգելվում է նաև ազարտային խաղերի գովազդը հանրային սննդի կետերում և վերելակներում։

Արգելքը խախտելու դեպքում կիրառվում է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 1000–ապատիկի չափով (1 մլն դրամ)։

3. Վարչական տուգանքները համաներվեցին

 - рис.3

«Վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացիների տույժերի և տուգանքների ազատման մասին» ընդունված օրենքի համաձայն, համաներումը կտարածվի այն տուգանքների վրա, որոնք առաջացել են մինչև 2018թ.–ի օգոստոսի 31–ն իրավախախտում կատարած անձանց կողմից սահմանված պետական տուրքերը չվճարելու հետևանքով։ Օրինագծով նախատեսվում է տուգանքներից ազատել այն անձանց, որոնք մինչև 2019թ.–ի հունվարի 1–ն առանց արտոնագրի կամ ժամկետանց արտոնագրով իրականացրել են ուղևորափոխադրումներ։ Իրավախախտները կազատվեն հաշվարկված տուգանքներից այն դեպքում, եթե վճարեն պետական տուրքի հիմնական գումարն օրինագծի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում։ 

4. Էլեկտրամոբիլներ առանց ԱԱՀ–ի 

 - рис.4

Մինչև 2022թ.–ի հունվարի 1–ը հնարավոր է էլեկտրամոբիլներ ներկրել առանց ԱԱՀ–ի։ Դա արվում է օդի նվազագույն աղտոտվածությամբ շարժիչով տրանսպորտային միջոցի օգտագործումը խրախուսելու նպատակով։ 

5. Սպառողական վարկերի սահմանափակումները հանվեցին

 - рис.5

Հայաստանում հանվել են սպառողական վարկերի չափի սահմանափակումները։ Կարելի է անգամ վերցնել 10 հազար դրամի վարկ։ Ավելի վաղ սպառողական վարկ էին համարվում 100 հազարից մինչև 10 մլն դրամ վարկերը։ Հիմա, ընդունված փոփոխությունների համաձայն, սպառողական վարկերի չափի վերին շեմը բարձրացվել է մինչև 15 մլն դրամ։ Հարկ է նշել, որ սպառողական վարկավորման պայմանագրում բանկերը, վարկային կազմակերպություններն ու գրավատները պարտադիր պետք է նշեն իրական տոկոսադրույքն ու բողոքներ ներկայացնելու կարգը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-