414.89
4.78
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր

11:08
30 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է, և ավելի ու ավելի շատ հայ կանայք՝ կիրթ, ակտիվ, ստեղծագործ, սկսում են իրենց բիզնեսը և հասնում հաջողությունների։

Այսպես, եթե 2016 թվականին, ըստ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության գնահատականի, Հայաստանում գործարարների միայն 12%-ն էր կին, ապա 2022 թվականին նրանց մասնաբաժինը ձեռներեցության ոլորտում աճել է մինչև 25%: Մեր գործարար կանայք հիմնականում զբաղվում են փոքր և միջին բիզնեսով (ՓՄՁ): Այնուամենայնիվ, բիզնեսում հայ կանանց ներգրավվածության աստիճանը կարող էր ավելի բարձր լինել։

Հայաստանի դիրքերն աշխարհում

Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցի (2022 թ. մարտ) համաձայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը երկրի տնտեսության մեջ կանանց ներգրավվածության առումով՝ 2021 թվականին 82,5-ից հասնելով 87,5-ի 2022 թվականին՝ հայրերի համար դեկրետային արձակուրդի ներդրման հաշվին։ Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանից առաջ են միայն Բալթյան երկրներն ու Վրաստանը։ ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը և օրենքը 2022» ուսումնասիրությունը գնահատում է 190 երկրներում օրենքների և նորմատիվային ակտերի ազդեցությունը ութ ոլորտներում, որոնք ազդում են տնտեսական կյանքում կանանց մասնակցության վրա, այդ թվում՝ ձեռներեցությունը: Աշխատավարձի և ձեռնարկատիրական գործունեության չափանիշերով Հայաստանն ունի 75 միավոր, իսկ աշխատատեղերի չափանիշերով՝ 50 միավոր։

Ի՞նչն է խանգարում հայ կանանց բացել սեփական բիզնեսը

Ինչպես պարզվեց, սեփական անվճռականությունը, վախը անհայտից, գիտելիքի և ֆինանսների պակասը: Այսպիսին են Երիտասարդ կանանց ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքները, որը 2011 թվականին հիմնել է Հայ կին ձեռներեցների ցանցը: Սկսնակներին և ոչ միայն օգնելու համար այստեղ կազմակերպվում են մարքեթինգային հետազոտություններ, սովորեցնում են կատարել հաշվարկներ, կազմել նախահաշիվներ և նույնիսկ գտնել բիզնես գործընկերներ, որոնց կարելի է վստահել: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մի շարք սեմինարներից և թրեյնինգներից հետո կանայք որոշում են բիզնես սկսել և հաճախ շատ հաջողակ են դառնում:

кошелек Бизнесвумен

Իսկ ի՞նչ դեր ունի պետությունը

Երկրում գործում է «Աքսելերատոր» պիլոտային ծրագիրը, որն ուղղված է հենց կանանց տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ծրագրի նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը և բարձրացնել նրա պահանջարկի մակարդակը աշխատաշուկայում։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ։ 2021 թվականի դեկտեմբերին կառավարությունը որոշեց այս նախագծի համար հատկացնել 155 մլն դրամ (մոտ 387 հազար դոլար)։

Հայաստանում 2022 թվականի մարտից գործում է նաև կին ձեռներեցների աջակցության ծրագիրը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ճապոնիայի կառավարության մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է դյուրացնել ֆինանսավորման հասանելիությունը կանանց պատկանող ձեռնարկությունների համար, բացահայտել նրանց ողջ ներուժը և ավելի շատ հնարավորություններ ընձեռել մասնակցելու երկրի տնտեսությանը` տրամադրելով խորհրդատվություն, բարելավելով ներդրումների և գործարար բանակցությունների հմտությունները, ինչպես նաև ընդլայնելով գործարար կապերը: Այս նախագծի իրականացմամբ զբաղվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Granatus Ventures-ը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, Երևանում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզերի հետ համագործակցությամբ։

Կառավարությունը հոգացել է նաև փոքր և միջին բիզնեսի հարկային պայմանների բարելավումը։ Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության հարկային նոր օրենսգիրքը, 2022 թվականի օգոստոսից սկսել է գործել «Հարկային եկամուտների կառավարման 2022-2025 թվականների ծրագիրը», 2020 թվականից գործում է 49 միջոցառումներից բաղկացած ծրագիրը 2020-2023թթ.-ի համար, որն ուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը:

кошелек Бизнесвумен

Ինչի՞ց սկսել և ինչո՞վ զբաղվել

Սեփական գործը սկսելու համար ամենակարևորը ցանկություն, մոտիվացիա և ճիշտ բնավորություն ունենալն է։ Մեկնարկային կապիտալը ևս ավելորդ չի լինի, բայց դրա բացակայությունը չպետք է խոչընդոտ դառնա։ Առևտրի ու ծառայությունների ոլորտը բիզնեսի ամենապարզ ոլորտներից են, որտեղ կանանց համար նույնիսկ ավելի հեշտ է առաջ շարժվել, քան տղամարդկանց:
Այնպիսի ոլորտները, ինչպիսիք են արտադրությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, բավականին բարդ են անփորձ կանանց համար, թեև տղամարդկանց համար նույնպես։ Հետևաբար, սկսնակներն ավելի լավ է փորձեն սեփական ուժերն այն ոլորտներում, որոնք ավելի լավ են տիրապետում: Օրինակ, դրամայնացնել սեփական հոբբին:

кошелек Бизнесвумен

Ինչպե՞ս գրանցել բիզնեսը

Եթե արդեն կողմնորոշվել եք, ապա պետք է գրանցել բիզնեսը: Այն կարող է լինել անհատ ձեռներեցություն կամ ինքնազբաղվածություն: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կամ պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից: Պետական գրանցման համար պետք է Գործակալություն ներկայացնել անձնագիր և դրա պատճենը, ինչպես նաև 3000 դրամի պետական տուրքի վճարման անդորրագիրը, որը պետք է փոխանցել գանձապետական հաշվին։ Որոշեք հարկման համակարգը: Շատ դեպքերում անհատ ձեռնարկատերերն ընտրում են պարզեցված հարկման տարբերակը:

Հայաստանում վերջերս է հայտնվել ինքնազբաղվածությունը, բայց այն նախատեսված է ոչ բոլոր ոլորտների համար։ Այն կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածով։ Դուք կարող եք համարվել ինքնազբաղված, եթե չունեք աշխատողներ, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը և աշխատում եք ոլորտներից մեկում, որի վրա տարածվում է ինքնազբաղվածությունը։ Դուք կարող եք գրանցվել որպես ինքնազբաղված՝ ներկայացնելով դիմում հարկային գրասենյակ:

кошелек Бизнесвумен

Ինչպե՞ս հասնել հաջողության

Հաջողության բաղադրատոմսը բացահայտելու համար որոշեցինք դիմել Մարինե Ժամկոչյանին, ով գործարար կին է, Հայաստանը ներկայացրել է Բիշքեկում կայացած Կին ձեռներեցների միջազգային ֆորումում (դեկտեմբեր, 2022թ.), որը նվիրված էր Կանանց ձեռներեցության համաշխարհային օրվան։

Մարինե Ժամկոչյանը NY Style-ի հիմնադիրն ու տնօրենն է, Եվրոպական ներդրումային և բիզնես խորհրդատվական ընկերության (Հայաստան) հիմնադիրը, Business and Education Association-ի համահիմնադիրը և Business and Education Partnership հիմնադրամի հիմնադիրը։

Նրան հարցրեցինք, թե գործարար կնոջ համար կա՞ բիզնեսի հաջողության բաղադրատոմս: Եվ Ժամկոչյանը պատասխանեց, որ հաջողության հասնելու համար չկան ունիվերսալ բաղադրատոմսեր: Յուրաքանչյուր կին ունի հաջողության իր բանաձևը։ Բայց այն, ինչ անհրաժեշտ է ցանկացած բիզնեսում, դա ինքնավստահությունն է, հավատը քո արածի նկատմամբ և սերն այն ամենի նկատմամբ, ինչ անում ես: Եթե դու սիրում ես այն, ինչ անում ես և ջանք չես խնայում, ապա հաջողությունն ապահովված է։ Պետք է զարգացնել բիզնես վարելու սեփական համակարգը, անշեղորեն հետևել դրան և չթողնել բիզնեսն ինքնահոսի, այլապես սկսվում են խնդիրներ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով