414.49
4.78
386.98
+23
Եղանակը Երևանում
Հայ

9 հավելված տնային հաշվապահությունը վարելու համար

10:42
27 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում օգտագործում են տարբեր հավելվածներ` անձնական բյուջեն պլանավորելու համար։ Համաձայնեք, որ դա շատ ավելի հարմար է` հեռախոսիդ կամ պլանշետիդ մեջ ներբեռնում ես հարմար հավելվածը, իսկ մնացածն արդեն տեխնիկական գործ է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 9 հավելված, որոնք կօգնեն վարել ձեր անձնական հաշվապահությունը։

1. Bills Monitor

Bills Monitor кошелек приложения

Մենք բոլորս ամեն օր կանոնավոր կերպով վճարում ենք կոմունալ ծառայությունների, ինտերնետի, մարզասրահ այցի համար։ Իսկ կան մարդիկ, ովքեր վճարում են վարձակալության, ինչ–որ դասընթացների մասնակցելու համար։ Կյանքի անդադար ռիթմի պայմաններում երբեմն կարելի է մոռանալ որոշ պարտադիր վճարների մասին։ Բայց ցանկացած վճար ուշացնելու դեպքում կարող են առաջանալ անցանկալի խնդիրներ։ Bills Monitor հավելվածով դուք կարող եք վստահ լինել, որ երբեք չեք մոռանա ժամանակին վճարել բոլոր հաշիվները` միաժամանակ հստակ իմանալով, թե որքան գումար է մնացել դրամապանակում։

2. Money Wallet

Money Wallet кошелек приложения

Money Wallet–ը կոմբինացված լուծում է, որի միջոցով կարելի է հաշվել ծախսերը համակարգչով (Windows) և վարել տնային հաշվապահությունը բջջայինով (Android)։ Այն չունի յուրահատուկ գործիքներ, բայց հավելվածից օգտվելը պարզ է և հարմար։ Money Wallet–ը միավորում է բոլոր հաշիվները մեկ տեղում, հետևում է բյուջեի վիճակին և ժամանակին հիշեցնում է նախատեսված վճարների մասին։ Այս հավելվածի միջոցով կարելի է վարել տարբեր տեսակի հաշիվներ` կանխիկ, բանկային հաշիվ, վարկային քարտ։ Այն բազմարժութային է, հնարավորություն է տալիս թարմացնել արտարժույթի փոխարժեքը համացանցի միջոցով, ինչպես նաև թույլ է տալիս մշակել շաբաթական, ամսական և տարեկան բյուջեները։

3. Money Lover

Money Lover кошелек приложения

Այս հավելվածի միջոցով հնարավոր է հստակ վերահսկել սեփական ֆինանսները։ Այն թույլ է տալիս հետևել ծախսերին, ձևավորել բյուջեն և միշտ տեղեկացված լինել առկա գումարի մասին։ Բացի այդ, հավելվածը կարող է ֆիքսել պարտքային պարտավորությունները և մշտական վճարները, ինչպես նաև հիշեցնել հերթական պարտադիր վճարների մասին։

4. Money Manager

Money Manager кошелек приложения

Այս հավելվածը թույլ է տալիս ոչ միայն վերահսկել եկամուտներն ու ծախսերը, այլև ներկայացնում է վիճակագրություն ցանկացած ժամանակահատվածի համար։ Կարևոր գործիքներից են համակարգչից տվյալների հասանելիությունը, կրկնակի գրառման հնարավորությունը, բյուջեն տարբեր կատեգորիաներով պլանավոլերու հնարավորությունը, վարկային և դեբետային քարտերի կառավարումը։

5. Goodbudget

Goodbudget кошелек приложения

Այս հավելվածի հիմնական տարբերությունն այն է, որ օգտատերը կարող է ինքնուրույն կազմել ամսվա ֆինանսական պլանը։ Այսինքն, պետք է պարզապես նշել, թե որքան ենք պատրաստվում ծախսել ժամանցի, տրանսպորտի, սննդի և այլնի համար, իսկ Goodbudget–ը կհետևի, թե որքան լավ եք կառավարում նշված ծախսերը։

6. Monefy

monefy кошелек приложения

Monefy–ն ունի պարզ ինտերֆեյս, որը թույլ է տալիս ակնթարթորեն ավելացնել նոր գրառումներ։ Օրինակ, եթե դուք ունեք մի քանի սարք կամ ուզում եք ծախսերին հետևել ամբողջ ընտանիքով, ապա հավելվածում կա սինքրոնացման համակարգ Dropbox–ի միջոցով։ Այս ամպային սերվիսում պահպանվում են տվյալների ռեզերվային օրինակները որևէ խոտանի կամ սմարթֆոնը կորցնելու պարագայում։

Հավելվածը թույլ է տալիս մի քանի քլիքով կատարել ծախսերի և եկամուտների գրառումներ, բացի այդ ներկառուցված հաշվիչը հեշտացնում է ֆինանսների հաշվարկը։ Այստեղ կարելի է բաժանել նաև ծախսերն` ըստ կատեգորիաների, վարել տան հաշվապահությունը տարբեր արտարժույթով, պատճենել և ներբեռնել տվյալները, վերահսկել վարկերը, ամսական և ամենօրյա ծախսերը։

7. Alzex Finance

Alzex Finance app

Հավելվածը հատուկ նախատեսված է ընտանեկան հաշվապահությունը վարելու համար։ Հասկանալի, պարզ ինտերֆեյսը հարմար է նույնիսկ այն մարդկանց, որոնք հեռու են համակարգչից։ Առավել օգտակար գործիքներից են բանկային SMS–ների ճանաչումը, QR կոդի միջոցով չեկերի սկանավորումը, կրկնվող տվյալների մուտքագրումը մեկ քլիքի միջոցով, բազմարժութայնությունը, հաշիվների անսահմանափակ քանակը, ծախսերի պլանավորումն ու վարկերի մարումը, մանրամասն հաշվետվությունն ու բյուջետային նպատակներին հետևելու հնարավորությունը։

8. «Ежедневный бюджет»

Ежедневный бюджет кошелек приложения

Այս հավելվածը հարմար է նրանց, ովքեր խնայատուփի կարիք ունի։ Այն դժվար թե անհրաժեշտ լինի լուրջ պլանավորման համար, բայց հարմար է ամենօրյա ծախսերին հետևելու նպատակով։ Այս հավելվածի միջոցով կարելի է բանաձևով հաշվարկել ամենօրյա բյուջեն` ելնելով ծախսերի և ֆինանսական նպատակների մասով ձեր անձնական պլանից։ Հատկանշական է, որ հավելվածը մշակելիս ներդրվել են խաղային տարրեր, ինչի շնորհիվ կուտակման պրոցեսը վերածվել է հետաքրքրաշարժ խաղի։

9. Moneygraph+

Moneygraph кошелек приложения

Հավելվածը նախատեսված է գործարարների և այն մարդկանց ֆինանսները վարելու համար, որոնց եկամուտների աղբյուրներն ու չափը մշտապես փոխվում են։ Moneygraph+–ը թույլ է տալիս ստեղծել մի քանի հաշիվ և դրանց միջև փոխանցումներ կատարել, օգտվել ծախսերի կատեգորիաներից, որոնք կան հավելվածում կամ ստեղծել սեփականները, մշակել և պահպանել հաշվետվությունները, OneDrive –ի միջոցով սինքրոնացնել տվյալները մի քանի սարքավորումների միջև։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին