437.67
4.35
404.35
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ պետք է իմանալ ԱՊՊԱ–ի նոր կանոնների մասին

12:49
06 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն օրերս հաճելի լուր է հայտնել, ըստ որի` նոյեմբերի 2–ին հանրապետությունում հաստատված է ԱՊՊԱ–ի ոլորտում համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Ինչպես հայտնի է, փոխվել են որոշ ձևաչափեր ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտի (ԱՊՊԱ) ներդրման պահից, որը գործում է Հայաստանում 2011թ.–ի հունվարի 1–ից։ Մասնավորապես, 2016թ.–ի մարտի 4–ից ՃՏՊ–ի մասնակիցների համար սահմանվել էր ունեցվածքային պահանջների սահմանաչափ` մինչև 50 հազար դրամ (մոտ 100 դոլար), ավելի ուշ պահանջների սահմանաչափն աճեց` մինչև 100 հազար դրամ։   

Որո՞նք են համաձայնեցված հայտարարագրի առավելությունները 

страхование, ОСАГО

Համաձայնեցված հայտարարագրով վթարի գրանցման գործընթացը բավական պարզ և մատչելի է, այն իրականացվում է վարորդների կողմից ինքնուրույն, որի դեպքում անհրաժեշտ չէ սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների՝ վթարի վայր ժամանմանը կամ վերջինների կողմից որևէ գործողությունների կամ միջամտությունների իրականացմանը կամ վերջիններից որևէ համաձայնության ստացմանը։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է միայն վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթևեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ։ 

Միաժամանակ Ավտոապահովագրողների բյուրոն կոչ է անում բոլոր վարորդներին և ավտոսեփականատերերին փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահել ավտոմեքենաներում, ընդ որում՝ նշվում է, որ համաձայնագիրը անհրաժեշտ է տպել մեկ թերթի վրա՝ թղթի մի կողմում տպելով հայտարարագրի դիմերեսը, իսկ մյուս կողմում՝ դարձերեսը (լրացման հրահանգը): Համաձայնագրի նոր ձևը հասանելի է Բյուրոյի կայքում` հետևյալ հղմամբ։ 

Ինչպե՞ս լրացնել ԱՊՊԱ հայտարարագիրը 

Кошелек ОСАГО

Այս տարվա նոյեմբերի 2–ից ուժի մեջ մտած փոփոխությունները ոչ միայն դյուրացրել են հայտարարագրի լրացման գործընթացը, այլև հնարավորություն է ընձեռվել այն լրացնել էլեկտրոնային եղանակով։ Դա կարելի է անել ինչպես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից մշակված և հաստատված բջջային հավելվածի միջոցով, այնպես էլ տեխնիկական այլ միջոցների օգնությամբ։ Հիմա ԱՊՊԱ–ի էլեկտրոնային ձևակերպման որոշումը դեռ լրամշակվում է, սակայն ծրագրվում է, որ նման ձևաչափն արդեն առաջիկայում հասանելի կլինի։ Փոփոխությունները մշակվել են Կենտրոնական բանկի կողմից` թվային տեխնոլոգիաների ներդրման հաշվին փաստաթղթաշրջանառությունը դյուրացնելու համար։ Բացի այդ, կարգավորվում են նաև գործող կանոնակարգերի որոշ դրույթներ, որոնք կկիրառվեն Ավտոապահովագրողների բյուրոյում հավանություն ստանալուց հետո։ 

Ինչպիսի՞ն է վթարի գրանցման մեխանիզմը

ОСАГО

Համաձայնեցված հայտարարագրով ավտովթարի գրանցումը հնարավոր է միայն մի շարք պայմանների պահպանման դեպքում, մասնավորապես, եթե ավտովթարում ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ավտովթարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին, ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը, տուժող վարորդի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100 հազար ՀՀ դրամը: Նման պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդները պետք է որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանեն (տեսանկարահանում) վթարում ներգրավված ավտոմեքենաները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Այսինքն` առնվազն մեկ լուսանկարում (կադրում) պետք է լինեն վթարված երկու ավտոմեքենաները միաժամանակ: Դրանից հետո անհրաժեշտ է լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրել այն, հայտարարագիրը ստորագրելուց անմիջապես հետո վարորդները պետք է ազատեն ճանապարհի երթևեկելի մասը, որպեսզի չստեղծեն վթարով պայմանավորված խցանումներ։ Ճանապարհի երթևեկելի մասը վերականգնելուց հետո, բայց ոչ ուշ, քան վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում, մեղավոր վարորդն իր վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղի ունեցած վթարի մասին պետք է տեղեկացնի ապահովագրական ընկերությանը՝ պատասխանելով վերջինի հարցադրումներին, որոնք կարող են վերաբերել բացառապես համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությանը։ Ապահովագրական ընկերությանը հեռախոսով տեղեկացնելուց հետո վարորդներն իրենց մեքենաներով պետք է հեռանան վթարի վայրից։

Մի փոքր վիճակագրություն 

Кошелек ОСАГО

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, 2019թ.–ի հունվարի 1–ի դրութայմբ երկրում կա 508 297 միավոր տրանսպորտային միջոց` ԱՊՊԱ գործող պայմանագրով։ ԱՊՊԱ կնքված պայմանագրերի թիվը 2019թ.–ի հունվարի 1–ի դրությամբ կազմել է 902 365 (11,4%–ի տարեկան աճ), իսկ ապահովագրավճարների ծավալը կազմել է 19,6 մլրդ դրամ (5,5%–ի տարեկան աճ)։ Պայմանագրերի ընդհանուր թվից 17 550–ը (1.9%) կնքվել է էլեկտնորային եղանակով։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները