Ֆինանսական տագնապը նվազեցնելու հինգ միջոց

24.09.2024, 10:52
Ինչպես կարելի է բացահայտել ֆինանսների հետ կապված մտահոգությունները, հաղթահարել դրանց բացասական հետևանքները և դրանք օգտագործել որպես բարելավման խթան
Ֆինանսական տագնապը նվազեցնելու հինգ միջոց

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Տարօրինակ կլիներ հերքել փողի զգալի դերը մեր կյանքում։ Այն սկզբունքը, որ ամեն ինչի համար միշտ պետք է վճարել, ունիվերսալ է իրականության բոլոր ոլորտներում: Սակայն ֆինանսական վիճակի վերաբերյալ մշտական ​​անհանգստությունները կարող են վերածվել տագնապի և նույնիսկ առանց փողի մնալու վախի, որոնք երբեմն անհիմն են: «Նովոստի-Արմենիա»–ն պարզաբանում է, թե ինչպես կարելի է բացահայտել ֆինանսների հետ կապված մտահոգությունները, հաղթահարել դրանց բացասական հետևանքները և դրանք օգտագործել որպես բարելավման խթան։

Տագնապի նվազեցումը տեղի է ունենում մի քանի փուլով։ Տագնապը նվազեցնելու համար պետք է հետևել սեփական վարքագծին և վերլուծել արձագանքները: Այս գործընթացը ներառում է մի քանի փուլ։

1․ Գիտակցել, թե ինչպես են առաջացել անհանգստությունները

Страхование кошелек

Փորձեք պարզել, թե տագնապը որքան ուժեղ է դրսևորվում ձեր կյանքի տարբեր ոլորտներում՝ ընտանիք, ընկերների շրջապատ, աշխատավայր։ Դրա համար անհրաժեշտ է գրավոր պատասխանել մի շարք հարցերի․

– ե՞րբ եք առաջին անգամ մտածել գումարի պակասի մասին

– փոխվե՞լ են մտածմունքները տարբեր ժամականահատվածներում և ինչպե՞ս

– ֆինանսների նկատմամբ ի՞նչ վերաբերմունք է եղել ձեր շրջապատում՝ ընտանիքում, ընկերների շրջանում, հասարակության մեջ

– եթե մանկության տարիներին պարբերաբար նկատել եք ֆինանսական անկայունություն, հիշեք, թե ինչի՞ հետ էր այն կապված

– հիմա հաջողվե՞լ է հաղթահարել այդ վիճակը

– ինքնուրույն գումար վաստակելն ինչպե՞ս է ազդել ձեր հնարավորությունների վրա

Հասկանալով, թե որն է տագնապի աղբյուրհ՝ դուք կկարողանաք բացասական էմոցիաներին համադրել դրականները։ Օրինակ, հիմա սեփական ձեռքբերումների ընկալումը կօգնի հաղթահարել մանկության մտահոգությունները։

2․ Տագնապի առաջացման և դրա դրսևորման պահի գիտակցումը

Финансы, тест, деньги

Կարևոր է հետևել սեփական էմոցիաներին՝ դրանք ընկալելով ոչ թե որպես խափանում, այլ բնական արձագանք։ Անհրաժեշտ է ֆիքսել սեփական դիտարկումները։ Օգտագործեք բլոկնոտ կամ դիվայս, որտեղ հարմար է նշումներ կատարել։ Հետևեք, թե ինչ իրավիճակներում եք անհանգստանում, ինչ էմոցիաներ և մտքեր են առաջանում տագնապի ժամանակ, տագնապ զգալիս ինչ եք անում կամ ձգտում եք չանել, և որ պահերին է անհանգստությունն անցնում։

3․ Բացասական համոզմունքների պատճառի բացահայտում

мигрень, головная боль

Որոշ երևույթների նկատմամբ բացասական վերաբերմունքը հաճախ ձևավորվում է մանկության տարիներից։ Մենք «կլանում ենք» մեծահասակների առանձնահատկությունները և ուզում ենք համապատասխանել հասակակիցներին։ Որպեսզի պարզեք, թե ինչ բացասական համոզմունքներ ունեք, վերադարձեք երկու նախկին փուլերում արված գրառումներին։ Միգուցե, ձեր ծնողների աշխատավարձերի ընդհատումների և նրանց անհանգստությունների հետ կապված մանկության հիշողություններից է, որ տագնապ եք զգում ձեր բանկային հաշվին մուտքերի պատահական և կարճաժամկետ ուշացումների ժամանակ։

Միգուցե, այստեղ է թաքնված համոզմունքն այն մասին, որ «Եթե միջոցները բավարար չեն, անհնար է լինել հանգիստ և փոխըմբռնում ունենալ հարազատների հետ», իսկ եթե ձևակերպենք ավելի գլոբալ, ապա «Առանց փողի հնարավոր չէ երջանիկ լինել»։

4․ Բացասական սցենարի վերարտադրություն

0 кошелек финансовых привычек

Այս քայլը ենթադրում է երես չթեքել վախերից, այլ փորձել վերարտադրել բացասական սցենարը, հարցնել՝ «Ի՞նչ կլինի, եթե…»։ Այդպես դուք կկարողանաք ստուգել բացասական համոզմունքների «ամրությունը»։

Պատկերացնենք, որ դուք վախենում եք, որ չեք կարողանա ժամանակին մարել վարկը, քանի որմ հնարավոր է, որ ժամանակին չկարողանաք ստանալ խոստացված փոխանցումը։ Այս դեպքում փորձեք այդ օրն ուշադրություն չդարձնել դրամականա մուտքերին և գտնել այլընտրանք։ Ի վերջո, դուք, հնարավոր է, եկամուտներ եք ստանում ծնողների բնակարանի վարձակալությունից կամ հողամասի վաճառքից։ Փորձեք շեղվել տագնապալի մտքերից, գիրք կարդացեք, զբոսնեք ընկերոջ հետ, գնացեք համերգ։ Միևնույն ժամանակ, ստուգեք, թե իսկապես չեք կարող առանց այդքան սպասված դրամական փոխանցման, և արդյոք իմաստ ունի մտածել ֆինանսների նկատմամբ ձեր մոտեցումը շտկելու մասին:

Կարող եք նաև ստուգել, ​​թե արդյոք իսկապես բավարար միջոցներ չեք ունենա, օրինակ, աշխատավարձի ուշացման դեպքում: Փորձեք կատարել բոլոր ծրագրած ծախսերը։ Ի՞նչ պատահեց։ Եթե ​​անհանգստանում էիք, բայց իրականում ոչինչ չփոխվեց, և բավականաչափ գումար ունեք, մտածեք՝ արդյոք պետք է վախենալ, թե ոչ։

Նույնիսկ ամենահոռետեսական սցենարի դեպքում թույլ մի տվեք, որ տագնապը հաղթի: Հավանաբար ունեք մտերիմ մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել։ Մի մոռացեք, որ դուք միայնակ չեք: Ամեն մեկն իր կյանքի տերն է և ի վիճակի է փոխել այն դեպի լավը՝ սկսած հասկանալի քայլերից։ Այդ պատճառով զբաղվեք պլանավորմամբ, կազմեք բյուջե, պարզեք ոչ պարտադիր ծախսերը․ օպտիմալացրեք դրանք, փնտեք եկամուտն ավելացնելու ուղիներ։ Այդպես կկարողանաք հասնել ավելի շատ կայունության և անցնել հաջորդ փուլին։

5․ Գումարի կուտակում

Այս փուլում դուք ոչ միայն կկարողանաք կուտակել խնայողություններ, այլև մտածել, թե ինչպես շահավետ ներդրումներ կատարել և կրկնապատկել միջոցներն ու սկսել ստեղծել ֆինանսական անվտանգության «բարձիկ»: Այս ամենն անպայման կբարձրացնի ձեր վստահությունը և կազատի ֆինանսական տագնապից։

Եզրակացություն

Ֆինանսական տագնապի հետ աշխատանքի իմաստն այն ամբողջությամբ հաղթահարելը չէ: Վախերը չմտածված գործողություններից պաշտպանվելու մեխանիզմ են։

Կարևոր է ազատվել տագնապի բացասական և անհիմն դրսևորումներից, փողի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել, չսովորել տագնապին, այլ քայլել բարելավման ճանապարհով։