Քարտին գումար փոխանցելիս սխալվե՞լ եք, հոգ չէ. ԿԲ–ն պարզաբանում է

04.05.2022, 11:07
Մարդը մեքենա չէ և կարող է սխալվել, ու երբեմն պատահական գումար ուղարկել ուրիշի հաշվին։ Պետք չէ նյարդայնանալ, ԿԲ–ն տվել է կոնկրետ պատասխաններ այն մարդկանց հարցերին, ում հետ նման բան է պատահել
Քարտին գումար փոխանցելիս սխալվե՞լ եք, հոգ չէ. ԿԲ–ն պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մարդը մեքենա չէ և կարող է սխալվել, ու երբեմն պատահական գումար ուղարկել ուրիշի հաշվին։ Պետք չէ նյարդայնանալ, ամեն ինչ կարելի է ուղղել։ Կենտրոնական բանկը տվել է կոնկրետ պատասխաններ այն մարդկանց հարցերին, ում հետ նման բան է պատահել։

Եվ այսպես.

1. Եթե դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշի բանկային քարտին, ո՞ր դեպքերում բանկը կարող է մերժել գործարքը: 

– Քարտին փոխանցում անելու համար բավարար է միայն  ստացողի քարտի համարը: Ուստի՝ Ձեզ սպասարկող բանկը կմերժի փոխանցում իրականացնել, եթե Ձեր կողմից նշվող բանկային քարտի տվյալները թերի լինեն:

 - рис.1

2. Եթե դուք սխալվել եք և գումարն ուղարկել եք անծանոթ մարդու քարտին, Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել` այդ գումարը ձեր հաշվին վերադարձնելու համար: 

– Եթե Դուք և ստացողը նույն բանկի հաճախորդ եք, ապա կարող եք կապ հաստատել Ձեր բանկի հետ և խնդրել, որ վերջինս կապ հաստատի ստացողի հետ և հայտնի սխալմունքի մասին: Իսկ եթե ստացողը այլ բանկի հաճախորդ է, ապա կարող եք անձամբ կամ Ձեր բանկի օգնությամբ դիմել ստացողի բանկին և վերջինիս միջոցով ստացողին հայտնել սխալմունքի մասին: 

 - рис.2

3. Ազդեցության ի՞նչ մեխանիզմներ են գործում այն անձի նկատմամբ, որին սխալմամբ փոխանցվել է գումարն այն դեպքում, եթե նա հրաժարվում է վերադարձնել գումարը։ 

– Եթե ստացողը հրաժարվում է վերադարձնել գումարը կամ մերժում է դրա սխալմունք լինելու փաստը, ապա Ձեր իրավունքները կարող եք պաշտպանել դատական կարգով:

 - рис.3

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-