Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ

29.11.2022, 10:38
Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում
Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում բժշկական համընդհանուր պարտադիր ապահովագրության պետական համակարգը ներկայումս չի գործում։ Դրա ներդրումը նախատեսվում է Առողջապահության նախարարության կողմից մշակված առողջապահական համակարգի զարգացման 5-ամյա ռազմավարության շրջանակում։

Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում:

Բժշկական պարտադիր ապահովագրության խնդիրները

  • Հիվանդությունների կանխարգելման սկզբունքի կիրառում` առողջապահության ոլորտի՝ տնտեսապես արդյունավետ և որակյալ գործունեության երաշխավորման նպատակով
  • Բնակչության բոլոր շերտերի համար հիմնական առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում
  • Առողջապահության ֆինանսավորման կայուն համակարգի ձևավորում, որը հիմնված է պետության սոցիալական պատասխանատվության վրա
 - рис.1

Առողջապահության նախարարության ռազմավարությունը

Ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը, որը մշակվում է Առողջապահության նախարարության կողմից, միտված է բնակչության առողջության բարելավմանը որակյալ և հասանելի բժշկական ծառայությունների մատուցման միջոցով:

Փաստաթուղթը նախատեսում է մինչև 2027 թվականը բժշկական համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի փուլային ներդրում` ընդգրկելով բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, բացառությամբ ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության։

Ընդ որում, նախատեսվում են ապահովագրության ինչպես կամավոր, այնպես էլ պարտադիր բաղադրիչներ։

Նախատեսվում է ստեղծել այնպիսի ապահովագրական ենթակառուցվածք, որը թույլ կտա շահառուների բոլոր խմբերին տրամադրել նույն որակի և հասանելիության բժշկական ծառայություններ՝ անկախ սոցիալական կարգավիճակից։

Ներկայումս քննարկվում են ֆինանսական գնահատման և կառավարման մեխանիզմների, ֆինանսավորման աղբյուրների հարցերը և պետության մասնակցության մասշտաբը, ապահովագրավճարների չափը, ինչպես նաև ներդրումային ռիսկերը։

 - рис.2

Առողջության ապահովագրություն

Այսօր Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Ինգո Արմենիա», «Արմենիա Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս», «Ռեսո Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս», բոլորն էլ մատուցում են առողջության ապահովագրության ծառայություններ (կորպորատիվ փաթեթներ և/կամ անհատական պոլիսներ):

Բուժօգնություն և պետության պարտավորություններ

ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ հանրապետությունում բուժօգնության և բժշկական սպասարկման ֆինանսավորման աղբյուրներն են.

ա) պետական բյուջեից իրականացված հատկացումները
բ) ապահովագրական հատուցումը
գ) մարդկանց ուղղակի վճարումները
դ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները

 - рис.3

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացումների հաշվին առողջապահության պետական նպատակային ծրագրերի շրջանակում իրականացնում է բժշկական սպասարկում տրամադրող անձանց բժշկական օգնության երաշխավորված ֆինանսավորում՝ անկախ նրանց կազմակերպաիրավական տեսակներից և սեփականության ձևից։

Բժշկական օգնության, սպասարկման ֆինանսավորումը ապահովագրական հատուցման միջոցով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերին համապատասխան:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-