Բանկային քարտը գողացել են, բանկոմատը «կուլ է տվել», կամ կորցրել եք. ի՞նչ անել

22.08.2024, 10:28
Ոչ ոք ապահովագրված չէ վճարային քարտի կորստից։ Բայց ի՞նչ պետք է անել, եթե հայտնվել եք նման իրավիճակում: Պատմում ենք՝ ինչ է պետք անել առաջին հերթին և ինչպես խուսափել քարտը կորցնելուց հետո տհաճ հետևանքներից
Բանկային քարտը գողացել են, բանկոմատը «կուլ է տվել», կամ կորցրել եք. ի՞նչ անել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ոչ ոք ապահովագրված չէ վճարային քարտի կորստից։ Բայց ի՞նչ պետք է անել, եթե հայտնվել եք նման իրավիճակում: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի՝ ինչ է պետք անել առաջին հերթին և ինչպես խուսափել քարտը կորցնելուց հետո տհաճ հետևանքներից։

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը  

Ամենից առաջ, հնարավորինս արագ արգելափակեք քարտը, այդպիսով ձեր քարտը կդառնա լաստիկի անպետք պկտոր, և ոչ ոք, այդ թվում՝ խաբեբաները, չեն կարողանա օգտագործել այն: 

Քարտը արգելափակել հնարավոր է՝ օգտագործելով հետևյալ մեթոդներից մեկը․

- Զանգահարելով բանկի «թեժ գիծ»: Սա քարտի ապաակտիվացման ամենապարզ և տարածված տարբերակն է: Քարտը թողարկած բանկի հեռախոսահամարը կարելի է գտնել կայքում։ Որպեսզի կորցնելուց հետո չորոնեք հեռախոսահամարը, նախապես պահպանեք այն կոնտակտների ցուցակում։

- Բջջային հավելվածի միջոցով: Եթե ​​հեռախոսում առկա է բանկի հավելվածը, քարտը կարող եք արգելափակել գործառնությունների ցանկի միջոցով: Սա արգելափակման ամենաարագ մեթոդն է, որի համար նույնիսկ նույնականացում չի պահանջում։ 

- Ինտերնետ բանկինգի անձնական հաշվում: Եթե ​​ձեռքի տակ ունեք համակարգիչ կամ նոութբուք, արգելափակեք քարտը բանկի կայքում՝ ձեր անձնական հաշվի միջոցով: Գործողությունը հաստատելու համար հարկավոր է ծածկագիր, որը հաղորդագրության միջոցով կուղարկվի լիազորված հեռախոսահամարին։

- SMS հրամանով: Որոշ բանկեր արգելափակում են քարտերը SMS հրամանի միջոցով: Դրա համար ծածկագիրը ուղարկեք բանկի սպասարկման բաժնի կարճ համարին: Պատասխան հաղորդագրությամբ կուղարկվի ծածկագիր, որը պետք է ուղարկել բանկ գործողությունը հաստատելու համար։

- Բանկի գրասենյակում: Բանկի մասնագետը ևս կարող է արգելափակել կորած քարտի հասանելիությունը: Բայց դա կարվի միայն անձնագրի և գրավոր դիմումի առկայության դեպքում։ Քարտն ապաակտիվացնելուց հետո կարող եք դիմել նորը թողարկելու համար։ Գումարը կմնա հաշվում և հին քարտից այլևս ոչ ոք չի կարողանա գումար հանել։ 

Кошелек банковская карта

​Վստահ չես՝ մի′ արգելափակիր 

Եթե ​​վստահ չեք, որ քարտը կորել է կամ գողացել են, և կա հավանականություն, որ այն մնացել է տանը, անմիջապես մի արգելափակեք այն։ Որոշ բանկեր հաճախորդներին առաջարկում են քարտի ժամանակավոր արգելափակման ծառայություն: Եթե ​ գտնվի, այն կարելի է ապաարգելափակել առանց վերաթողարկման: Մեկ այլ տարբերակ է հաշվարկների իրականցման զրոյական սահմանաչափի սահմանումը. քարտը մնում է ակտիվ, բայց բոլոր ծախսային գործարքներն անհասանելի են լինում: Չարագործները չեն կարողանա քարտով վճարում կատարել, գումար կանխիկացնել կամ փոխանցել այլ հաշվի։ 

Բանկոմատը «կուլ է տվել» բանկային քարտը. ի՞նչ անել  

  • Ստուգել՝ արդյոք բանկոմատը անդորրագիր տվել է: Եթե ​​սարքը չի վերադարձնում քարտը, ընդ որում՝ համակարգը չի «կախել» կամ անջատված չէ, այն կարող է անդորրագիր տալ: Հետագայում այդ անդորրագիրը կարող է անհրաժեշտ լինել, երբ դուք դիմեք բանկ՝ քարտը վերադարձնելու խնդրանքով:

  •  Արգելափակել «կուլ տված» քարտը, որպեսզի չարագործները հաստատ չկարողանան օգտվել ձեր միջոցներից։ Դա կարելի է անել երկու եղանակով՝ հավելվածում՝ մենյուում սեղմելով «Արգելափակել» կոճակը, զանգահարելով բանկի «թեժ գիծ»: Բացատրեք իրավիճակը օպերատորին՝ տրամադրեք անհրաժեշտ տվյալները և խնդրեք արգելափակել քարտը։ 

  • Կապվել ձեր բանկի հաճախորդների սպասարկման ծառայության հետ: Զանգահարեք հենց ձեր բանկ, ոչ թե այն բանկ, որի բանկոմատից օգտվել եք: Բացատրեք իրավիճակը և խնդրեք արգելափակել քարտը, եթե դա դեռ չեք արել: Հաճախորդների սպասարկման ծառայության աշխատակիցը կբացատրի, թե ինչպես կարող եք արագ և հեշտ ստանալ ձեր քարտը։ 

  • Պատվիրել քարտի վերաթողարկում: Միայն քարտը թողարկող բանկը 100%-ով գիտի, որ այն պատկանում է ձեզ: Բայց նա իրավունք չունի այդ տեղեկությունը կիսել այլ կազմակերպությունների հետ։ Ուրիշ բանկի համար նույնիսկ անձնագիրը չի կարող երաշխիք լինել, որ քարտի սեփականատերը դուք եք, քանի որ կան նույն անունով և ազգանունով տարբեր մարդիկ։ Հետևաբար, այն իրավիճակներում, երբ քարտը «կուլ է տվել» ուրիշ բանկի բանկոմատը, ամենահեշտ ձևը դրա վերաթողարկումը պատվիրելն է: Դա կարելի է անել հավելվածի միջոցով կամ զանգահարելով «թեժ գիծ» (դուք պետք է նշեք գաղտնաբառը): 

Միաժամանակ եթե ձեր բանկային քարտը Wi-Fi–ով է, դուք հեշտությամբ կարող եք խուսափել թվարկված բոլոր տհաճ իրավիճակներից, քանի որ այս դեպքում պետք չէ քարտը մտցնել բանկոմատի մեջ։ Բանկոմատը հեշտությամբ ընթերցում է քարտը, եթե այն մոտեցնեք դրա համար նախատեսված հատվածին։ 

банкомат, карта

Ի՞նչ չի կարելի անել

Մի փորձեք ինքնուրույն բացել բանկոմատը կամ ձեռքի տակ եղած միջոցներով հանել քարտը։ Դա անել չի ստացվի, քանի որ սարքի ներքին հատվածներն ունեն անհատական պաշտպանություն։ Իսկ եթե բանկոմատը վնասվի ձեր գործողությունների հետևանքով, ձեզնից կարող են պահանջել վնասի փոխհատուցում։ Պետք չէ նաև բանկոմատն անջատել էլեկտրական սնուցումից։ Դրանից հետո նա հաստատ «կուլ կտա» ձեր քարտը, նույնիսկ եթե դրանից առաջ հնարավորություն կար հետ ստանալ քարտը «կախված» սարքից։

Кошелек банковская карта

Խուճապի մի մատնվեք

Եվ այսպես, եթե դուք կորցրել եք բանկային քարտը, խուճապի մի մատնվեք։ Դա չի նշանակում, որ քարտի գումարը ևս կորցրել եք։ Քարտը պարզապես պլաստիկ կրիչ է, ձեր գումարը պահվում է բանկային հաշվեհամարում։ Եթե գումարը շտապ է անհրաժեշտ, կարող եք ցանկացած պահի ստանալ փողը բանկի դրամարկղում։

Եթե քարտի կորստի դեպքում հասցրել եք այն արգելափակել, պատվիրեք քարտի վերաթողարկում, որը սովորաբար տևում է առնվազն 10 օր, ոչ անվանական քարտ կարելի է միանգամից ստանալ։ Կորցրած քարտը վերականգնելու համար ձևակերպեք դիմում բանկի գրասենյակում կամ պաշտոնական կայքում։ Նոր քարտը կկցեն նույն բանկային հաշվեհամարին, PIN կոդն ու քարտի համարը կտարբերվեն։ Իսկ ավելի լավ է նախօրոք պատվիրել լրացուցիչ քարտ։ Այդ դեպքում դուք միշտ կունենաք և′ քարտ, և′ գումար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։