Անկանխիկ վճարումներ․ որո՞նք են դրանց առավելությունները

16.05.2024, 11:11
Պատմում ենք անկանխիկ հաշվարկների, գործարքների առավելությունների մասին, անդրադառնում միջնորդավճարներին, ինչպես նաև իրավիճակներին, երբ նպատակահարմար է օգտվել կանխիկ միջոցներից
Անկանխիկ վճարումներ․ որո՞նք են դրանց առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր դժվար է գտնել մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն օգտվում բանկային քարտերից, թեև մեզնից շատերը, սովորության համաձայն, օգտագործում են նաև կանխիկ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կպատմի անկանխիկ հաշվարկների, գործարքների առավելությունների մասին, կանդրադառնա միջնորդավճարներին, ինչպես նաև իրավիճակներին, երբ նպատակահարմար է օգտվել կանխիկ միջոցներից։

Որո՞նք են անկանխիկ հաշվարկների առավելությունները 

Նախևառաջ պետք է նշել, որ անկանխիկ հաշվարկների ժամանակ բանկային քարտից օգտվելիս․

– շատ ավելի հարմար և հեշտ է վերահսկել սեփական ծախսերը, քանի որ քարտով իրականացված բոլոր գործարքները ավտոմատ ֆիքսվում են։ Բացի այդ, քարտով հարմար է գումար խնայել։ Այս բոլոր գործողություններին կարելի է հետևել բանկից ստացված SMS հաղորդագրությունների, ինչպես նաև Ինտերնետ բանկինգի կամ Մոբայլ բանկինգի միջոցով։ 

– ավելի հեշտ է պաշտպանել գումարը։ Եթե գումարը պահում եք դրամապանակում կամ գրպանում, դրանք կարող են գողանալ։ Իսկ բանկային քարտի դեպքում այն կարելի է անմիջապես արգելափակել, այդ դեպքում ոչ ոք չի կարող գողանալ ձեր փողերը

– ժամանակ խնայել։ Պետք չէ ժամանակ ծախսել և փնտրել բանկոմատ՝ քարտից գումար կանխիկացնելու համար։ Դուք կարող եք բանկային քարտի միջոցով ցանկացած վճարային տերմինալով վճարել ապրանքների և ծառայությունների համար։

– առցանց գնումներ կատարել։ Ձեր բանկային քարտով կարող եք համացանցով գնումներ կատարել՝ վճարելով ապրանքի և ծառայության համար։

– ստանալ քեշբեք։ Բանկային քարտով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս բանկի կողմից նշանակված որոշակի տոկոսը վերադարձվում է հաճախորդին՝ որպես դրամական պարգև՝ քեշբեք: Բացի այդ, հնարավոր են այլ բոնուսներ և զեղչեր: Կանխիկ վճարումներ կատարելիս նման հնարավորություններ չկան։

закон по безналу

Իսկ միջնորդավճարնե՞րը, դրանք պե՞տք է վճարել

Կան դեպքեր, երբ ֆիզիկական անձը չի վճարում միջնորդավճար։ Օրինակ, առևտուր եք անում խանութներից, օգտվում ծառայություններից ու վճարում քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով։ Այս դեպքում կարող է անգամ հակառակը լինել, կարող եք ստանալ զեղչեր, բոնուսներ կամ որոշակի գումար քեշբեքի տեսքով։ Միջնորդավճար չկա, երբ առցանց գնումներ եք կատարում ու վճարում, Մոբայլ բանկինգով որոշ գործարքներ եք անում, օրինակ՝ կոմունալներըը վճարելիս։ Եվ հիշե՛ք՝ անկանխիկով թե կանխիկով ապրանքը գնելիս կամ ծառայության համար վճարելիս գինը չպետք է տարբերվի։

Սակայն կան գործարքներ, որոնց դեպքում Ձեզնից կգանձեն միջնորդավճարներ․

  • Քարտից այլ քարտի գումար փոխանցելիս։
  • Վճարային տերմինալով վճարում կատարիս։
  • Մոբայլ բանկինգով որոշ վճարումներ կատարելիս, օրինակ՝ գույքահարկ, հարկեր, տուրքեր, ճանապարհային ոստիկանության հետ կապված վճարումները։
  • Որոշ դեպքերում նաև Ձեր հաշվեհամարից այլ հաշվեհամարի փոխանցում կատալեիս ևս կարող է գանձել միջնորդավճար, օրինակ՝ երբ դրամային հաշվից գումար եք փոխանցում արտարժութային հաշվի։ 

Մոբայլ բանկինգով, տերմինալով վճարում կամ փոխանցում կատարելիս հիմնականում գրվում է միջնորդավճարի չափը գործարքն իրականացնելիս։

кошелек безналичный

Ի՞նչ է պարտադիր վճարել անկանխիկ

Օրենքը սահմանում է, թե որ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ։

Անկանխիկ պետք է ստանաք՝

  • կրթաթոշակը,
  • աշխատավարձը,
  • վարկը,
  • ապահովագրական հատուցումը

Իսկ անկանխիկ պետք է վճարեք՝

  • 300 հազար դրամը գերազանցող ցանկացած գործարք,
  • ուսման վարձը,
  • բժշկական ծառայությունները,
  • նոտարական ծառայությունները,
  • վարկի մարումները,
  • պետական գնումները

Անկանխիկի միջոցով ավելի արագ և հարմարավետ կարելի է կատարել առօրյա ֆինանսական գործարքները։ Եթե անկանխիկ եք կատարում գործարքները, ավելի հեշտությամբ եք ստանում վարկ։ Ավելին, հմտանալով անկանխիկ գործարքներում, հնարավորություն եք ստանում ձեռք բերել բազմազան ֆինանսական ծառայություններ՝ խնայողություններ, ապահովագրություն, արժեթղթեր և այլն։ Այս բոլորը նպաստում են Ձեր ֆինանսական բարեկեցությանը։ 

закон по безналу

Ե՞րբ է ավելի հարմար և անվտանգ վճարել կանխիկ 

Անկանխիկ վճարումներին նախապատվություն տալիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ամենուր չէ, որ հնարավոր է օգտագործել այս մեթոդը։ Օրինակ՝ փոքր գյուղերում և քաղաքներում մանրածախ առևտրի կետերը կարող են պարզապես չունենալ ինտերնետ, և այդ ժամանակ դուք պետք է կանխիկ վճարեք։ 

Երբեմն լինում են իրավիճակներ, երբ ավելի հարմար և անվտանգ է վճարել կանխիկ․

  • Դա կարևոր է անծանոթ քաղաք մեկնելիս, երբ փողը միշտ պետք է ձեռքի տակ լինի, ինչպես նաև մթերք հեշտությամբ գնելու կամ հյուրանոցի համար վճարելու հնարավորությունը:
  •  Եթե վախենում եք, որ ձեր քարտը կարգելափակվի։ Թղթադրամներով ինչ-որ բանի համար վճարելիս պետք չէ վախենալ, որ վճարումը «կսառեցվի»՝ որպես Անհայտ խանութում գնումներ կատարելիս, որտեղ տեղադրված է տերմինալ, ուր անհրաժեշտ է տեղադրել քարտը և մուտքագրել PIN կոդը: Ավելի լավ է ռիսկի չդիմել, քանի որ տերմինալը կարող է հավաստագրված չլինել:
  • Եթե ապրանքը ձեզ պետք է փոխանցի առաքիչը։ Չստուգված տերմինալում քարտը չօգտագործելու համար ավելի լավ է վճարել նախօրոք։ Կամ ապրանքի համար վճարել կանխիկ, եթե նման տարբերակ կա։ Բացի այդ, կանխիկ գումարը պետք կգա թեյավճարների համար, և դուք ստիպված չեք լինի մուտքագրել քարտի PIN կոդը։
  • Տաքսի կանչելիս։ Եթե ​​դուք չեք օգտվում հավելվածից, պետք է վճարեք կանխիկ։ Առաքիչների դեպքում ևս, ավելի լավ է տվյալներ չմուտքագրել տերմինալներում, որոնց հավաստագրումն ու սպասարկման հնարավորությունը չեք կարող ստուգել:
  • Եվ վերջում, խորհուրդ արտասահման մեկնողների համար։ Գնումների դիմաց վճարելու համար ձեռք բերեք դոլարով կամ եվրոյով քարտ, քանի որ դրամը տեղական արժույթով փոխարկելիս կարող է գանձվել միջնորդավճար։ Նաև հիանալի լուծում կլինի կանխիկ գումարը, որը գնանշվում է ցանկացած իրավիճակում:

Նման ճկուն մոտեցումը կօգնի հաղթահարել ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ, այդ թվում՝ բանկոմատների անսարքություն, վճարային քարտերի գողություն, բանկային համակարգի խափանումների պատճառով տերմինալների անսարքություն և այլն։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։