Շոգից փրկվելու ամենաբյուջետային միջոցը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամեն տարի, շոգերն ընկնելուն պես, հայաստանցիները սկսում են մտածել, թե ինչպես փրկվել շոգից և խուսափել ավելորդ ծախսերից։ Տարբերակները շատ են, որոնցից ամենապարզն օդորակիչ գնելն է։
Սակայն պետք չէ շտապել։ Առաջին հերթին, բժիշկները խորհրուրդ չեն տալիս օգտագործել օդորակիչներ և միշտ զգուշացնում են այդ սարքերում` առողջության համար վնասակար մանրէների հայտնաբերման վտանգի մասին: Երկրորդը, նման սարքի ձեռքբերումը էժան հաճույք չէ։ Այդ դեպքում ո՞րն է ելքը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի գործնական խորհրուրդներ այն մասին, թե ոնց կարելի է նվազեցնել ծախսերը և միաժամանակ փրկվել անտանելի շոգից։
Ինչպե՞ս հովացնել սենյակն առանց օդորակչի

Հարցին հնարամիտ և լուրջ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարելի է տանը (ինչու ոչ նաև գրասենյակում) ստեղծել օդորակման համակարգ` առանց օդորակչի օգտագործման։ Ահա մի քանի տարբերակներ, որոնք կարելի կիրառել ինչպես առանձին, այնպես էլ համալիր։
Անջատեք կենցաղային տեխնիկան` համակարգիչները, հեռուստացույցները, փոշեկուլները, հարդուկները... այս և այլ կենցաղային տեխնիկան զգալիորեն տաքացնում են օդը ցանկացած սենյակում։ Այդ պատճառով ցերեկվա շոգ ժամերին պետք է սահմանափակել դրանց օգտագործումը։ Պետք է անջատել նաև «քնի» ռեժիմում գտնվող բոլոր սարքավորումները, ինչը թույլ կտա ոչ միայն նվազեցնել սենյակային ջերմաստիճանը, այլև տնտեսել էլեկտրաէներգիան։
Օդափոխում. թվում է, թե դրանից հեշտ բան չի կարող լիներ, սակայն պետք է խելացի կերպով մոտենալ գործին։ Մաքուր օդի համար պատուհանները պետք է բացել առավոտյան 4–ից 7–ն ընկած ժամանակահատվածումկամ եթե հնարավոր է, բաց թողնել պատուհանները ողջ գիշեր։ Վատ չէր լինի այդ ընթացքում օդափոխել հագուստի պահարանները, այդ դեպքում առավոտյան հնարավոր կլինի հագնել «հովացած» հագուստ։
«Թաքցնում ենք» տունն արևից. իսկ երբ արևն արդեն արթնանում է, պետք է ամուր փակել ոչ միայն պատուհաններն ու դռները, այլև վարագույրները (հատկապես, եթե պատւհանները նայում են դեպի հարավ)։ Բնական կտորից կարված սպիտակ վարագույրները հիանալի կերպով արտացոլում են արևի լույսը։
Օդի խոնավացում. բարձր ջերմաստիճանն արագ ոչնչացնում է խոնավությունը, և սենյակում շնչելն ավելի դժվար է դառնում։ Այդ պատճառով անհրաժեշտ է ջուր լցնել ցանիչի մեջ և ժամը մեկ խոնավացնել օդը։ Կարելի է նաև թռչել վարագույրները, որոնք չորանալով կհաղորդեն խոնավություն։ Բացի այդ, ամեն սենյակում կարելի է դնել ջրով լի անոթներ` ավելացնելով թարմացնող անուշաբույր յուղեր` նարդոսի, անանուխի կամ ցիտրուսի։
Սառնարանը, բանականաբար, սառնության աղբյուր է, որտեղ կարելի է ոչ միայն սառեցնել ջրով շշեր, այլև սառույց պատրաստել։ Իսկ որպեսզի գիշերը շնչելն ավելի հեշտ լինի, պետք է սառը ջրով լցված շիշը դնել մահճակալի մոտ։
Փայլաթիթեղը գերազանց օգնում է դիմադրել շոգին։ Այն կարելի է կպցնել պատուհանների ապակիների վրա (նախընտրելի է դրսի կողմից)։ Դա հատկապես արդյունավետ կլինի այն սենյակների համար, որոնց պատուհանները նայում են դեպի հարավ կամ հարավ–արևմուտք։ Փայլաթիթեղը գերազանց կերպով արտացոլում է ջերմությունը, սենյակի կահույքը չի տաքանում, ինչի արդյունքում սենյակային ջերմաստիճանը չի բարձրանում։
Պատուհանների ապակիների մգեցում. արևի ճառագայթներին օգնում է դիմակայել նաև պատուհանների ապակիների մգեցումը։ Մգեցված ապակու հետևից հնարավոր կլինի նայել դուրս, սակայն արևի վառ լույսը չի ներթափանցի սենյակ։
Շերտավարագույր. եթե դուք չեք ուզում «գլուխ դնել» փայլաթիթեղի կամ ապակիների մգեցման հետ, օգտագործեք շերտավարագույրներ, որոնք ավելի երկար կծառայեն։ Շերտավարագույները փակ վիճակում թույլ չեն տալիս արևի ճառագայթների 90%–ի ներթափանցում։ Դրանց օգնությամբ հնարավոր կլինի ոչ միայն զովացնել բնակարանը, այև ավելի ժամանակակից դարձնել ինտերիերը։
Խոնավ մաքրում. շոգ եղանակին կարելի է լավ արդյունքի հասնել նաև տունը հաճախակի խոնավ մաքրելու դեպքում։ Խոնավ կտորով մաքրելով տան կահույքը, պատուհանագոգերը, դռներն ու հատկապես հատակը` կարելի է հեշտությամբ մի քանի աստիճանով նվազեցնել սենյակային ջերմաստիճանը։ Փոշու քանակի նվազման և խոնավության ավելացման արդյունքում հնարավոր կլինի ավելի հեշտ շնչել։
Թաց սավանը կարելի է կախել դռան կամ պատուհանի վրա։ Որքան մեծ է սավանն,այնքան ավելի արագ է տեղի ունենում ջերմափոխանակությունն ու նվազում սենյակային ջերմաստիճանը։
Օդափոխիչ. նախընտրելի է օգտագործել այնպիսի օդափոխիչներ, որոնք ավտոմատ կերպով փոխում են օդի հոսքի ուղղությունը, քանի որ մեծ է մրսելու հավանականությունը։
Վաննա` սառը ջրով. եթե բաց թողնել լոգարանի սենյակը, որտեղ վաննան լի է սառը ջրով, ապա ողջ բնակարանը կզովանա։
Սառույց. սովորական սառույցը կարող է օգնել նվազեցնել սենյակային ջերմաստիճանը, եթե այն լցվի լայն տարայի մեջ։ Սառույցը կսկսի հալչել և փոխանցելով սառնություն` կզովացնի սենյակը։
Հավաքել ավելորդ իրերը. արևի ճառագայթներն, ընկնելով սենյակում գտնվող առարկաների վրա, տաքացնում են ինչպես առարկաներն, այնպես էլ դրանց շրջապատում գտնվող այլ իրերը։ Իսկ կեղտն ու փոշին սկսում են կուտակվել գորգերի, բարձերի վրա։ Ավելի լավ է գորգերն ուղարկել լվանալու, իսկ ջերմակուտակիչ մյուս իրերը` հավաքել։
Ինչի՞ն է հարկավոր է ուշադրություն դարձնել շոգ եղանակին

Սննդակարգ. ամռանը հարկավոր է հրաժարվել յուղոտ, «ծանր» սնունդից և օգտագործել մեծ քանակությամբ բանջարեղեն, միրգ ու սառը ճաշատեսակներ։ Եփած կամ տապակած միսը համեղ է նաև սառը վիճակում` բանջարեղենով, տաք ապուրները կարելի է փոխարինել սառեցված պասային ճաշատեսակներով և մածնաբրդոշներով։ Օգտագործեք մեծ քանակությամբ համեմունքներ։ Զուր չէ, որ տաք կլիմա ունեցող երկրներում մարդիկ օգտագործում են մեծ քանակի համեմունքներ, որոնք ուժեղացնում են քրտնարտադրությունը։ Բացի այդ, համեմունքները հանգեցնում են էնդորֆինի առաջացման, որն օգնում է շեղվել շոգ եղանակի պատճառով առաջացած վատ մտքերից։ Խմեք մեծ քանակությամբ հեղուկ` առատ քրտնարտադրության հետևանքով ջրազրկումից խուսափելու համար։ Խմեք զովացուցիչ ըմպելիքներ։ Սակայն հարկավոր է հիշել, որ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը վտանգավոր է և կարող է հանգեցնել անգինայի։ Այդ պատճառով չարժե շոգ օրերին խմել սառույցով ըմպելիքներ։ Օրինակ, կարելի է խմել կեֆիր, յոգուրտ կամ պարզապես ոչ գազավորված ջուր։ Տաք թեյը (ավելի լավ է կանաչ)` կիտրոնով և մեկ գդալ մեղրով, զովանալու հիանալի միջոց է։ Տաք թեյից հետո կոնտրաստի շնորհիվ սենյակային ջերմաստիճանը մի փոքր ցածր կթվա։ Խմեք բանջարեղենային և մրգային հյութեր։ Կերեք ձմերուկ։ Հրաժարվեք ծխախոտից և սպիրտային խմիչքից կամ նվազեցրեք դրանց օգտագործումը։
Հագուստ. շատ կարևոր է ճիշտ հագնվել շոգ եղանակին։ Խորհուրդ չի տրվում կրել նեղ հագուստ, այն էլ` մուգ երանգների։ Շոգ եղանակին ավելի լավ է կրել բամբակե և մետաքսե հագուստ և ոչ մի սինթետիկա, մարմինը պետք է «շնչի»։ Եվ մի մոռացեք գլխարկի մասին։ Շոգ եղանակին դուրս մի եկեք առանց գլխարկի կամ գոնե ձեզ հետ վերցրեք հովանոց և արևային ակնոցներ։
Ջրային պրոցեդուրաներ, խոնավ շփումներ. շոգին դիմակայելու լավ միջոց է խոնավ հագուստը։ Սակայն մի օգտագործեք սառը ջուր` շոգին չհիվանդանալու համար։ Եթե սանրվածքը թույլ է տալիս, կարելի է թռչել մազերը։ Ընդունեք ցնցուղ կամ լողացեք ջրամբարներում։ Այդ դեպքում դուք իսկապես կթեթևանաք և կզգաք զովություն մոտ մեկ ժամ։ Թրջեք դաստակները սրբիչի մեջ փաթաթված սառույցի կտորով։ Թույլ մի տվեք սառույցի և մարմնի անմիջական շփում, դա վնաս է։ Լցրեք վաննան սովորական գոլ ջուր, որով դուք սովորաբական լողանում ենք և պառկեք վաննայի մեջ։ Երբ ձեր մարմինը սովորի ջրի ջերմաստիճանին, ավելացրեք ավելի սառը ջուր և կրկին պառկեք։ Մի քանի անգամ կրկնեք այս պրոցեդուրան` ավելացնելով ավելի սառը ջուր։ Սակայն շատ մի սառացրեք ջուր` թոքաբորբից խուսափելու համար։ Շոգ եղանակին թարմություն է հաղորդում նաև մարմնի շփումը թաց սրբիչով։

Եվ վերջինը...Եթե հնարավոր է, հրաժարվեք ակտիվ ֆիզիկական աշխատանքից ցերեկային ժամերին և սկսեք վարել գիշերային կենսակերպ, ինչպես անում են բազմաթիվ հարավային երկրներում։ Նման ռեժիմից կարող են օգտվել ժամանակավոր չաշխատող և հեռահար աշխատանք իրականացնող մարդիկ, ովքեր ունեն աշխատանքի ազատ գրաֆիկ։ Նման քայլի դիմողները կարող են նաև գումար տնտեսել, քանի որ էլեկտրաէներգիայի գիշերային սակագինն ավելի ցածր է ցերեկայինից։
Դիմադրեք տապին տոթ և շիկացած քաղաքում։ Պահպանեք ոգու կայտառությունն ու առողջ եղեք։–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

