Ներդրողներ գրավելու երեք հիմնական չափորոշիչ. խորհուրդ է տալիս փորձագետը

06.05.2017, 12:24
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն պատմել է այն երեք հիմնական չափորոշիչների մասին, որոնց պետք է համապատասխանի ընկերությունը` հաջողության հասնելու և միջոցներ ներգրավելու համար։
Ներդրողներ գրավելու երեք հիմնական չափորոշիչ. խորհուրդ է տալիս փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր ընկերություն իր կայացման ճանապարհին բախվում է լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտության հետ։ Միաժամանակ ցանկացած ներդրող այս կամ այն ընկերություն իր գումարը ներդնելու մասին վերջնական որոշում ընդունելուց առաջ ղեկավարվում է երեք հիմնական չափորոշիչներով, որոնց այդ ընկերությունը պետք է հստակ համապատասխանի։ Որո՞նք են այդ երեք հիմնական չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի ընկերությունը` հաջողության հասնելու և միջոցներ ներգրավելու համար, այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն պատմել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

Հաջողության պատմություն. Success-story

Առաջին հերթին դա ընկերության ձևավորման և աշխատանքի պատմությունն է։ Ընկերության պատմությունը նրա ուժն է, և ընկերության իրականացրած բոլոր ծրագրերն այն հենակետն են, նրա աշխատունակության ցուցանիշը, որոնց վրա հենվում են մնացած բոլոր ընկերությունները տվյալ ընկերության հետ աշխատելիս։ Օրինակ եթե ընկերությունը վերջին 10 տարում իրականացրել է 250 ծրագիր, ապա դա նրա պորտֆելն է, որը ընկերությանը դարձնում է գրավիչ ներդրողների համար, տենդերներում մասնակցելու և աշխատանքի հաջող փորձը ներկայացնելու համար։

Պրոֆեսիոնալների թիմ

Երկրորդ կարևոր բաղադրիչը ընկերությունում լավ մասնագետների առկայությունն է։ «Այսօր պրոֆեսիոնալների բացակայությունը լուրջ խնդիր է Հայաստանի համար։ Այո, մենք շատ հպարտ ենք, որ ունենք որակյալ աշխատուժ, սակայն դա այդպես չէ։ Հարկավոր է ձևավորել այնպիսի աշխատուժ, որը կլինի մրցունակ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում», – նշում է Ջրբաշյանը։ Նրա խոսքով, նման մասնագետները շատ քիչ են, սակայն միայն նրանց առկայությունն է թույլ տալիս խոսել ընկերության միջազգային մրցունակության մասին։

Տեխնոլոգիաներ

Երրորդ կարևոր բաղադրիչն է ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը, նոր մշակումների ներդրման հնարավորությունը, ինչպես նաև այլ երկրների փորձի օգտագործումը ինչպես նախագծերի կառավարման, այնպես էլ տվյալների տարբեր բազաների ստեղծման գործում։–0–