Ինչպես տնտեսել տոներին պատրաստվելիս
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. Նովոստի–Արմենիա/. Մենք բազմաթիվ տոներ ունենք` պետական, եկեղեցական, ընտանեկան։ Սեպտեմբերի 21–ին Հայաստանը տոնեց Անկախության օրը, հոկտեմբերին կնշվի Երևանի 2800–ամյակը և բերքի տոնը, նոյեմբերին` Գինու համաժողովրդական տոնը, իսկ հետո արդեն մոտենում է Ամանորը։ Բացի այդ, չի կարելի անտեսել նաև ընտանեկան տոները` ընտանիքի անդամների ծննդյան օրերը, հարսանեկան և այլ հիշարժան օրերը։ Մի տոների ժամանակ մարդիկ փորձում են ճոխ հյուրասիրություն կազմակերպել, մյուսների դեպքում` ժամանց, երրորդների համար կարևոր են նվերները, այսինքն, բոլոր տոներնը, այսպես թե այնպես, կապված են ֆինանսական ծախսերի հետ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 գործնական խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել տոնական օրերին պատրաստվելիս` դրանցից հետո սնանկության եզրին չհայտնվելու համար։
1. Որոշեք բյուջեն և սահմանաչափը

2. Կրճատեք առօրյա ծախսերը

3. Օգտվեք քեշբեկից

Բանկային քարտի հաճախակի օգտագործումը կարող է վնաս հասցնել անձնական ֆինանսներին, սակայն եթե դա անել խելացի, ապա հնարավոր կլինի որոշ չափով գումար տնտեսել։ Մասնավորապես, շատ բանկեր առաջարկում են անտոկոս վերադարձի ժամկետ, աշխատեք տեղավորվել այդ ժամկետի մեջ։ Բացի այդ, որոշ բանկեր միավորներ են տրամադրում գնումների և քեշբեկի համար, որոնցով կարելի է գնել բենզին, հաճախել սրճարան և այլն։

5. Զգույշ եղեք զեղչերից և ակցիաներից

Տոներից առաջ շատ խանութներ ջանք չեն խնայում շոփինգից հոգնած մարդկանց գրավելու համար` հայտարարելով տարատեսակ զեղչեր ու ակցիաներ։ Զգոն եղեք, քանի որ ոչ բոլոր առևտրային կետերն են իսկապես իջեցնում իրենց ապրանքների գները։ Բացի այդ, կորցնելով վերահսկողությունը` կարելի է փող վատնել այն իրերի վրա, առանց որոնց հանգիստ կարելի է ապրել։ Գնումների ցուցակները կօգնեն ձեզ այդ հարցում։
6. Օպտիմալացրեք նախատոնական ծախսերը


Առաջին հերթին, խանութ գնալուց առաջ մի կուշտ կերեք, որպեսզի չգայթակղվեք տարատեսակ քաղցրավենիքներով, որոնք վնասակար են և′ ձեր դրամապանակին, և′ կազմվածքին։ Կազմեք ձեզ անհրաժեշտ իրերի ցուցակը և մի շեղվեք, այդ դեպքում ավելի հեշտ կլինի պահպանել նախատեսած բյուջեի չափը։
Երկրորդը, անպետք գնումներից օգնում է խուսափել նաև շտապողականությունը։ Երբ գիտեք, որ ժամանակը սահմանափակ է, ավելի քիչ է ապրանքների ընտրության մեջ կորելու հավանականությունը։ Երրորդը, գնումներ կատարելիս մի մոռացեք ուշադրություն դարձնել պահպանման ժամկետներին, դա առավել ակտուալ է կաթնամթերքի դեպքում։
Մի′ գնեք մթերք, որի պահպանման ժամկետն արդեն մոտենում է, հակառակ դեպքում շատ ափսոս կլինի, եթե դուք չհասցնեք ուտել այն և ստիպված լինեք դեն նետել։ Եվ վերջում, եթե կա հնարավորություն, քաշով գնեք հատիկեղենը, մակարոնեղենը, հրուշակեղենն ու չրեղենը։ Դա ավելի էժան կլինի, քան գնել նույնը, բայց փաթեթավորված։ Փող մի′ վատնեք փաթեթավորման վրա, այն ուտելու չէ։
Հետևելով այս պարզ խորհուրդներին` դուք կտնտեսեք ձեր բյուջեն և ուրախ կանցկացնենք ցանկացած տոն։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

