Ինչպե՞ս օրինականացնել Ֆրիլանսինգը և չսննկանալ
06.04.2017,
13:17
Վերջին տարիներին ինքնազբաղվածների բանակը սրընթաց աճ է դրսևորում: Գործազրկությունից և ցածր աշխատավարձից խուսափելու ձգտումը առաջ են բերում զբաղվածության հարցին ինքնուրույն լուծում տալու անհրաժեշտություն:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տարիներին ինքնազբաղվածների բանակը սրընթաց աճ է դրսևորում: Գործազրկությունից և ցածր աշխատավարձից խուսափելու ձգտումը առաջ են բերում զբաղվածության հարցին ինքնուրույն լուծում տալու անհրաժեշտություն: Գիտատեխնիկական հատվածը համընթաց տեմպով արձագանքում է այս զարգացումներին՝ առաջադրելով բազմաֆունկցիոնալ և կիրառելի համագործակցության պորտալներ և բիզնես գործիքներ:
Միջազգային պրակտիկայում ինքնազբաղված անձանց կոչում են ֆրիլանսեր: Սեփական գլխի տերը լինելու և ազատ աշխատանքային գրաֆիկ ունենալու ցանկությունը նպաստում են ֆրիլանս շուկայի շարունակական ընդլայնմանը: Առավել պահանջված են ծրագրավորողները, դիզայներները, խորհրդատվական ու թարգմանչական ծառայություններ մատուցող անձինք: Հավելենք, որ ֆրիլանսերների գերակշիռ մասը վաստակում է ավելի, քան դասական աշխատավայրում:
Հայաստանի՝ որպես գիտելիքահեն տնտեսության համար ֆրիլանս ոլորտի զարգացումը առանցքային նշանակություն ունի. ուղեղները չեն արտագաղթում, նրանց միջոցով ապահովվում է կապիտալի ներհոսք, մեծանում են հարկային մուտքերը և կրճատվում գործազրկությունը: Ուստի՝ հասկանալի է ինքնազբաղվածության ոլորտի կարգավորման զարգացած մեխանիզմների առկայությունը, որոնցից ֆրիլանսերներին խորհուրդ ենք տալիս օգտվել:
Հավաստագիր
Գաղտնիք չէ, որ Հայաստանի ծրագրավորման ասպարեզում ձևավորած միջազգային դրական իմիջը, որը շարունակում է ամրապնդվել, ստեղծել է անծայրածիր հնարավորություններ հայ ծրագրավորող ֆրիլանսերների համար: Իրավական հատվածն էլ, իր հերթին, նպաստավոր միջավայր է ապահովում իրենց գործողությունների օրինականացման համար:
Այսպես, ՏՏ ոլորտի հավաստագիր ձեռք բերելով, ծրագրավորողը օգտվում է Եկամտային հարկի 10% դրույքաչափից, և ծառայությունների արտահանման համար նախատեսված Ավելացված արժեքի հարկի 0% դրույքաչափից: Արդյունքում` ծրագրավորողը ունենում է լեգալ բիզնես, կարողանում է ձեռք բերել միջազգային ճանաչում և միաժամանակ կուտակում է կենսաթոշակ: Բացի այդ` օրինական բիզնես ունենալու շնորհիվ` ֆրիլանսեր ծրագրավորողը կարողանում է խնայել մեծ գումար` օնլյան դրամական փոխանցումների համակարգի փոխարեն բանկային հաշվեհամար օգտագործելու շնորհիվ:
Ընտանեկան ձեռնարկատիրություն
Հայաստանին բնորոշ ամուր ընտանեկան կապերի առկայության պարագայում գրեթե ամեն երկրորդ ընտանիք ունի իր ընտանեկան բիզնեսը: Այս առանձնահատկությանը ի պատասխան` ընտանիքի անդմաների (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) կողմից վարվող բիզնեսի կարգավորման բարենպաստ հարկային միջավայր է ձևավորվել:
Գրանցվելով որպես ընտանեկան ձեռնարկատիրություն` Դուք պարզապես պետք է ամեն ամիս մուծեք 5000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր գրանցված աշխատող ընտանիքի անդամի համար, քանի դեռ Ձեր գործունեության տարեկան շրջանառությունը չի գերազանցում 18,000,000 ՀՀ դրամը:
Արտոնագրային վճար
Տարբեր նեղ մասնագիտական դասընթացներ վարող, պարի խմբակներ առաջնորդող, ձեռքի աշխատանքի ջիղ ունեցող և նման այլ ինքնազբաղված անձինք հնարավորություն ունեն օգտվել հարկերին փոխարինող եռամսյակը մեկ կատարվող հաստատուն վճարի ռեժիմից: Այսպես` գործունեությանը համապատասխան արտոնագիր ձեռք բերելու միջոցով հնարավոր է պարզ, արագ և մատչելի ձևով օրինականացնել Ձեր գործունեությունը, եթե Ձեր տարեկան հասույթը չի գերազանցում 9,000,000 ՀՀ դրամը:
Ամուր և ճիշտ հիմքը կօգնի Ձեզ և՛ ընթացիկ գործընկերային հարաբերություններում, և՛ հաջողության հասնելուց հետո` անցած ճանապարհը ներկայացնելիս, նամանավանդ, երբ գրանցվելն այսքան հեշտ է և ձեռնտու:
Աննա Սադոյան
Ֆինանսական կրթման էքսպերտ