Ինչպե՞ս գնել պետական պարտատոմսեր Հայաստանում` դուրս չգալով տնից
21.06.2017,
11:25
Պետական գանձապետական պարտատոմսերը սեփական ֆինանսները կառավարելու շատ լավ գործիք են։ Պարտատոմսերը կարելի է գնել, փոխանակել, նվիրել կամ փոխանցել այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու կլինեն պարտատոմսերի սեփականատիրոջը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Պետական գանձապետական պարտատոմսերը սեփական ֆինանսները կառավարելու շատ լավ գործիք են։ Պարտատոմսերը կարելի է գնել, փոխանակել, նվիրել կամ փոխանցել այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու կլինեն պարտատոմսերի սեփականատիրոջը։ Պարտատոմսերի օգնությամբ կարելի է ստանալ լրացուցիչ եկամուտ` ներդնելով նվազագույն գումար շահավետ պայմաններով, գրեթե զրոյական ռիսկով։ Այժմ պարտատոմսերը դարձել են ավելի գրավիչ, քանի որ Հայաստանում դրանք կարելի է գնել` դուրս չգալով տնից և ներդնելով սեփական քարտային հաշվի անգամ նվազագույն 1000 դրամը։
Պետական գանձապետական պարտատոմսերի մանրածախ վաճառքն իրականացվում է Գանձապետական պահառու համակարգի միջոցով, որը հիմնադրվել է 1999թ-ին՝ աջակցելու այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են հուսալի և ապահով ներդնել իրենց խնայողությունները և համագործակցել պետության հետ:
Այլ խոսքով, դեպոզիտարիան օգնում է մարդկանց գնել պետական պարտատոմսեր առանց միջնորդների, անմիջապես թողարկողից` Ֆինանսների նախարարությունից։ Սակայն Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսեր կարող են ձեռք բերել միայն ֆիզիկական անձինք:
Պարտատոմսերի վաճառքը մինչև սույն թվականի ապրիլի 25-ը իրականացվում էր Երևան քաղաքում տեղակայված 5 սպասարկման կետերի միջոցով։ Սակայն հիմա Ֆինանսների նախարարությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել պարտատոմսեր նաև առցանց վաճառքի եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով:
Ինչպե՞ս և որտե՞ղ գրանցվել
Առցանց եղանակով պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներդրողը գրանցվի համակարգում, որի համար կա 2 տարբերակ։ Նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք ունենալու դեպքում ներդրողը կարող է մուտք գործել gp.minfin.am կայք և ինքնուրույն գրանցվել՝ կնքելով «Պարտատոմսերով գործառնությունների սպասարկման պայմանագիր», որից հետո ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկվում է համապատասխան օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգտագործողի անունն ու գաղտնաբառը կիրառվում է համակարգ մուտք գործելու և պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու համար:
Նույնականացման քարտ չունենալու դեպքում ներդրողը այցելում է Գանձապետական պահառուի որևէ սպասարկման կետ, որտեղ սպասարկման կետի աշխատակիցը ներդրողին գրանցում է համակարգում: Այնուհետև, համակարգի կողմից տրամադրվում է օգտագործողի անուն և գաղտնաբառ:
Ներդրողն առցանց սպասարկման կետի միջոցով պարտատոմսերով գործարքներ կատարելու համար պետք է ունենա վճարային քարտ` համապատասխան դրամական միջոցների հասանելի մնացորդով:
Ինչպե՞ս գնել պետական պարտատոմսեր
Գնման գործընթացը տևում է մի քանի րոպե։ Անհրաժեշտ է gp.minfin.am կայքում հավաքել օգտագործողի անունը, գաղտնաբառը և մուտք գործել համակարգ։
Գրանցումից անմիջապես հետո համակարգը կներկայացնի տեղեկություն առկա արժեթղթերի, դրանց շրջանառության ժամկետների, գործող տոկոսադրույքների մասին։ Դուք կարող եք ինքնուրույն ընտրել ձեզ առավել հետաքրքրող արժեթղթերը` կախված ժամկետից կամ եկամտաբերությունից, որը նախատեսում եք ստանալ։ Այնուհետև հարկավոր է սեղմել «հաշվել» կոճակը՝ պարտատոմսի գնման գինը հաշվելու համար։ Համակարգն ինքնուրույն կհաշվի ձեր նախատեսած գումարով պարտատոմսերի քանակը և կներկայացնի եռամսյակային հատկացումները, որոնք դուք կստանաք։
Եթե դուք համաձայն եք պայմանների հետ, ապա պետք է սեղմեք «գնել» կոճակը, ինչից հետո կբացվի պետական էլեկտրոնային վճարումների համակարգի` e-payments–ի պատուհանը։ Համակարգում հարկավոր է մուտքագրել վճարային քարտի ռեկվիզիտները, ինչպես դա արվում է ցանկացած առցանց գնման ժամանակ և կատարել վճարումը։ Գործարքի արդյունքում ձեր էլեկտրոնային փոստի վրա կուղարկվի կատարված գործարքի մասին ծանուցում։
Ի՞նչ է կարևոր իմանալ` էլեկտրոնային գործարք կատարելիս
Հարկավոր է իմանալ, որ Գանձապետական պահառուն ներդրողների սպասարկումն իրականացնում է առանց միջնորդավճարների, սակայն առցանց եղանակով պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում վճարային համակարգի կողմից գանձվում է միջնորդավճար։ Այն մինչև վճարումն իրականացնելը կներկայացվի ձեր համակարգչի էկրանին` կախված գործարքի գումարից։

Ֆիզիկական անձինք կարող են կատարել կուտակումներ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերում, որոնցից եկամուտներն ազատված են հարկումից։ Հատկանշական է, որ Գանձապետական պահառու համակարգի միջոցով պետական գանձապետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Պարտատոմսերը տեղաբաշխվում են մինչև ժամը 15։00–ն։ Պարտատոմսերի տեղաբաշխման օրը մինչև ժամը 15:00-ը հայտ ներկայացնելու դեպքում ներդրողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման օր է համարվում հայտ ներկայացնելու օրը, իսկ այդ ժամից հետո ներկայացված հայտերի դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը:
Համակարգի անվտանգության մակարդակն ամբողջովին համապատասխանում է բոլոր պահանջներին։ Հարկ չկա մտահոգվելու վճարային քարտի մուտքագրված տվյալների անվտանգության համար, քանի որ այստեղ գործում է այնպիսի անվտանգության համակարգ, որը բնորոշ է համացանցում իրականացվող ցանկացած էլեկտրոնային գործարքին։
Համակարգը բավականին պարզ է։ Ցանկացած պահի կարելի է վաճառել ակտիվը կամ ձեռք բերել նորը, ընդ որում գնման գումարը էական չէ, պարտատոմսեր կարելի է գնել անգամ 1000 դրամով։ –0–