630.68
7.05
522.09
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է փոխանակել հնամաշ և վնասված թղթադրամները

10:44
25 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մենք բոլորս բազմիցս բախվել ենք հնամաշ և վնասված թղթադրամների խնդրի հետ։ Ձեզ տվել են մանր կամ դուք ստացել եք աշխատավարձ, որտեղ «թաքնված» է եղել հնամաշ թղթադրամ կամ էլ դուք ինքներդ պատահաբար վնասել եք այն։ Ամեն դեպքում, նման թղթադրամի հետ պետք է ինչ–որ բան անել, և այստեղ հարց է առաջանում` իսկ կոնկրետ ի՞նչ կարելի է անել։

Գոյություն ունեն հնամաշ, պատառոտված և պարզապես վնասված թղթադրամներից ազատվելու պարզ միջոցներ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է, թե որ թղթադրամներն ու մետաղադրամներն են համարվում ոչ պիտանի կամ անվճարունակ և ինչպես կարելի է հեշտությամբ դրանք փոխանակել «նորմալ» փողերով։

Ո՞ր թղթադրամներն են համարվում անպետք շրջանառության համար

кошелек банкноты

Հնամաշ թղթադրամների մասին գործող կարգի համաձայն, օգտագործման համար հնամաշ և անպետք են համարվում այն թղթադրամները, որոնց վրա բացակայում է ընդհանուր մակերեսի առնվազն 2%–ը, սակայն պահպանված է ավելի քան 60%–ը։ Օրինակ, եթե պատռված է անկյունից մի փոքր հատված, ապա թղթադրամը կարելի է օգտագործել, և այն կարող է ընդունվել որպես վճարային միջոց, սակայն ոչ ավել։ Բացառություն կկազմեն միայն այն թղթադրամները, որոնց վրա կանխամտածված հեռացված են պաշտպանական հատվածները կամ բացակայում է լուսավորվող հատվածի մի մասը (կինեգրամմա), եթե անգամ թղթադրամի մյուս մասը պահպանվել է։

Որպես վճարման միջոց կարող է չընդունվել այն թղթադրամը, որը պատռվել և վերականգնվել է կպչուն ժապավենի միջոցով, ինչպես նաև եթե թղթադրամը խամրած է, նրա վրա կան ջերմային, քիմիական ազդեցության և խոնավության հետքեր։ Որպես վճարման թղթադրամ չեն ընդունվում նաև այն փողերը, որոնք այնքան կեղտոտ կամ հնամաշ են, որ պատկերի բոլոր գույները կորցրել են իրենց հստակությունը։ Անպետք են համարվում նաև «ծակ» թղթադրամները, եթե դրանց վրա կա մեկ կամ ավել անցք, որոնցից յուրաքանչյուրն ունի նվազագույնը 5մմ տրամագիծ։ Այս դեպքում կարևոր չէ, որ պահպանվել է թղթադրամի մոտ 60%–ը։

Եթե ձեր երեխան թղթադրամն օգտագործել է սովորական թղթի փոխարեն և դրա վրա նկարչություն է արել, ապա, ցավոք, նման թղթադրամը համարվում է փչացած, և այն ոչ մի տեղ հնարավոր չէ օգտագործել։ Գունավորված ու ներկված թղթադրամը չի թույլատրվում օգտագործել, եթե ներկված մասը զբաղեցնում է թղթադրամի մակերեսի ավելի քան 3%–ը, չնայած որ թղթադրամի անվանական արժեքն ընթեռնելի է և դրամի իսկությունը կասկած չի հարուցում։

Շրջանառության մեջ չի թույլատրվում օգտագործել նաև գրառումներով թղթադրամները, եթե դրանցում առկա է ավելի քան երեք սիմվոլ (գիծ), իսկ գրառումը զբաղեցնում է ավելի քան 2 սմ (երկարություն) և 1 սմ (լայնություն)։ Այդ պատճառով փորձեք թույլ չտալ, որպեսզի երեխաները գրեն թղթադրամների վրա, և ինքներդ ձեռնպահ մնացեք փողերի քանակը կամ հեռախոսահամարը թղթադրամի վրա գրելու պրակտիկայից։

Եթե ձեզ թվացել է, որ դուք դարձել եք բացառիկ թղթադրամի սեփականատեր, որի վրա առկա է տպագրական սխալ (օրինակ, թղթադրամի վրայի և կողային հատվածի թվերը չեն համընկնում), ապա մի ուրախացեք, քանի որ դուք դարձել եք ոչ թե թանգարանային նմուշի, այլ անպետք թղթադրամի սեփականատեր։

Իսկ մետաղադրամնե՞րը

кошелек банкноты

Կարծում եք, որ մետաղադրամների հետ ավելի հեշտ կլինի՞։ Դա այդպես չէ։ Դրանք նույնպես դուրս են գալիս շարքից. ժամանակի ընթացքում դրանք կորցնում եմ փայլը, նրանց վրա առկա գրությունները մաշվում են, նրանց ձևը ծռվում է, մետաղադրամները տափակ են դառնում։

Մի խոսքով, այնպիսի տեսք է ստանում, որը թույլ չի տալիս օգտագործել այն որպես վճարային միջոց։ Մետաղադրամը չի կարող վճարման միջոց հանդիսանալ նաև, եթե պատկերի և անվանական արժեքի պահպանման դեպքում երևում են մետաղական կորոզիայի տարրեր։

Ընդ որում, եթե անգամ մետաղադրամը վնասված է, այն չի կարող օգտագործվել, եթե վրան առկա են արտադրական թերություններ` օրինակ, թիվը ծուռ է տպված կամ կենտրոնական մասում չէ։

Անվճարունակ թղթադրամներ

кошелек банкноты

Թղթադրամները ոչ միայն անպիտան են լինում օգտագործման համար, այլ նաև` անվճարունակ։ Այս կատեգորիայի մեջ մտնում են թղթադրամներ, որոնց իսկությունը կասկած չի առաջացնում, սակայն որոնք պատռված են և չեն կազմում ամբողջական թղթադրամի առնվազն 60% -ը։

Ընդ որում, եթե դուք պահպանել եք թղթադրամը, սակայն այն չունի փայլուն պաշտպանիչ շերտ, այն նունպես անվճարունակ է համարվում։ Այս կատեգորիայի մեջ մտնում եմ թղթադրամներ, որոնք դիտավորյալ են վնասվել, օրինակ` հատուկ հեռացված են պաշտպանիչ շերտերը։ Ձեզանից չեն ընդունի նաև այն թղթադրամները, որոնք նշվում են որպես նմուշ, ինչպես նաև եթե հատուկ ծակվել են Կենտրոնական բանկի կողմից` որպես շրջանառությունից դուրս եկած։

Ինչ վերաբերում է մետաղադրամներին, ապա անվճարունակ համարվում են միայն նրանք, որոնք չեն պահպանել իրենց ամբողջականությունը` օրինակ, նրանք ծակվել են ամբողջությամբ, կամ պոկված է նրանց մի մասը։ Անհնար կլինի նաև վճարել այն մետաղադրամով, որի վրա չի երևում անվանական արժեքը։

Որտեղ և ինչպես փոխել թղթադրամները

Բոլոր ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են հանձնել մաշված կամ օգտագործման համար անվավեր թղթադրամները բոլոր առևտրային բանկեր, որոնք պարտավոր են ընդունել և անվճար փոխել դրանք։

Եթե դուք իրավաբանական անձ եք, ապա կարող եք նաև ստուգել և առանձնացնել ոչ պիտանի թղթադրամները, որոնք կարող եք հանձնել և փոխարինել ձեր կազմակերպությունը սպասարկող բանկ։

Ի՞նչ են անում բանկերը հին թղթադրամների հետ

Բանկերը, նախևառաջ, իրենք պետք է հետևեն և դասակարգեն շրջանառության համար անպիտան թղթադրամները, թույլ չտան դրանց կրկնակի շրջանառություն և հանձնեն Կենտրոնական բանկ: Բացի այդ, դրանք քաղաքացիներից պետք է ընդունեն նույնիսկ կասկածելի թղթադրամները, այդ թվում, եթե կասկածներ ունեն են դրանց ծագման վերաբերյալ: Պետք է ընդունեն նաև անվճարունակ կամ խոտան թղթադրամներն ու մետաղադրամները: Այս փողերի ընդունումից հետո առևտրային բանկը նշում է դրանք որպես փորձաքննության ենթակա և ուղարկում է Կենտրոնական բանկ` դրանց իսկությունը ստուգելու և փոխանակման հնարավորությունը պարզելու համար:

Ինչպես է Կենտրոնական բանկը փորձաքննության և փոխանակման նպատակով փող ընդունում

Центральный банк

Կենտրոնական բանկին փորձաքննության կամ փոխանակման նպատակով փողեր կարելի է հանձնել առևտրային բանկի միջոցով, որն այնտեղ է ուղարկում քաղաքացիներից ստացած կասկածելի թղթադրամները: Միաժամանակ, եթե քաղաքացիները կարող են ընտրել` դիմել նրանց առևտրային բանկի միջոցով կամ անմիջականորեն, ապա իրավաբանական անձինք կարող են դա անել միայն առևտրային բանկի միջոցով: Կենտրոնական բանկի փորձաքննությունը կատարվում է անվճար:

Եթե փորձաքննության արդյունքում ԿԲ-ն պարզում է, որ թղթադրամներն անվճարունակ են, ապա նա դա նշում է «ենթակա է փոխանակման» հատուկ կնիքով և փոխանակում է: Իսկ այն թղթադրամները, որոնք փորձաքննության արդյունքում անվճարունակ են ճանաչվում, չեն վերադարձվում և չեն փոխանակվում:

Նմանատիպ փող ներկայացրած անձանց տրվում է միայն ԿԲ-ի եզրակացությունը տրամադրած թղթադրամի լուսանկարով: Միաժամանակ, թղթադրամը մակնշվում է որպես անվճարունակ և ենթակա է ոչնչացման:

Փորձաքննության արդյունքներով կեղծ ճանաչված թղթադրամները նույնպես չեն վերադարձվում և չեն փոխանակվում: Դրանք ներկայացրած անձանց տրվում է միայն ԿԲ եզրակացությունը կեղծած դրամի լուսանկարով: Նմանատիպ թղթադրամների վրա դրվում է «կեղծիք» կնիքը, և այն ուղարկվում է ոստիկանություն, որը կատարում է դրա ծագումը պարզելուն ուղղված սեփական հետաքննությունը: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
11:11
04 Դեկտեմբերի 2020
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
11:24
30 Նոյեմբերի 2020
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
10:53
27 Նոյեմբերի 2020
Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ
Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։

09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս