441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես դիմավորել և ինչ նվիրել 2020թ.–ին

12:24
13 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ըստ չինական օրացույցի` հունվարի 25–ից Նոր տարվա հովանավորն ու տիրուհին է դառնում սպիտակ մետաղյա Առնետը, որը չինական հորոսկոպում ասոցացվում է խոհեմության, հարստության և ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու ունակության հետ։ Գալիք տարվա գույնը սպիտակն է։ Առնետը չինական հորոսկոպի առաջին կենդանին է, իսկ դա նշանակում է, որ հենց նա է սկսում արևելյան օրացույցի նոր 12–ամյա ցիկլը։ Այդ իսկ պատճառով Առնետը մեծ ազդեցություն ունի առաջիկա 12 տարիների վրա։ Նրանից է կախված լինելու ինչպես երկրագնդի ողջ մարդկության, այնպես էլ յուրաքանչյուր երկրի ու մարդու զարգացման ռազմավարությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է ծանոթանալ խորհուրդների հետ այն մասին, թե ինչպես է պետք դիմավորել Առնետին և ինչ է նախընտրում սպիտակ մետաղյա Առնետը` որպես նվեր։

Ինչպիսին կլինի գալիք տարին

1 кошелек подарки

Ըստ չինական հորոսկոպի, Առնետի և մետաղի համադրությունը կբերեն հաջողություն նպատակասլաց և հավակնոտ մարդկանց։ Եթե դուք ձգտում եք հարստանալ և զբաղեցնել բարձր դիրք, ապա Առնետի տարին կօգնի հասնելու ցանկալի արդյունքի միայն մեկ պայմանով, եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ նվիրվել ցանկալի նպատակների իրագործմանը։ Հաջողությունը 2020թ.–ին կախված կլինի մարդու անձնական որակներից։ Տարվա տիրուհին հատկապես բարեհաճ է Առնետի տարում ծնված մարդկանց նկատմամբ։

Ինչպե՞ս և որտե՞ղ դիմավորել

2 кошелек подарки

2020 թվականը կտրուկ փոփոխություններ է խոստանում կյանքում։ Ամանորը դիմավորելը պատասխանատու միջոցառում է, և դրան պետք է հիմնովին պատրաստվել՝ տարվա հովանավորի աջակցությանն արժանանալու համար։ Առնետն անկանխատեսելի և նույնիսկ խենթ, հետաքրքրասեր ու աշխույժ «անձնավորություն» է։ Ձանձրույթն ու միօրինակությունը նրա համար անտանելի են։ Այդ պատճառով պարզապես անհրաժեշտ է արժանանալ տարվա խորհրդանիշի համակրանքին։ Մի վարանեք և նշեք Ամանորը մեծ շուքով։ Մանրակրկիտ ձևով ընտրեք հանդերձանքը, ճաշացանկը և նվերների ցուցակ կազմեք։ Նշեք տոնը այն ընկերների և ծանոթների շրջապատում, ովքեր լի են կենսուրախուրությամբ և սիրում են ի սրտե ուրախանալ։ 2020 թվականը դիմավորելու հիանալի տարբերակ է աղմկոտ ընկերական շրջապատով այցելել տուրիստական բազա, ռեստորան կամ գիշերային ակումբ։ Առնետին դուր է գալիս բազմազանությունը և վառ իրադարձությունների հաջորդականությունը։ Ողջունելի է նաև կորպորատիվ խնջույքների կազմակերպումը։   

Ի՞նչ հագնել Ամանորին

3 кошелек подарки

Հագուստ ընտրելիս, ցանկալի է նախապատվությունը տալ վառ երանգներին։ Սեզոնի ֆավորիտը բոլոր «մետալիկ» գույներն են, անանուխի գույնը, նեֆրիտը, մարենգոն, սևը, սպիտակը և մոխրագույնը։ Դեղինն արելված է. առնետն այն տանել չի կարողանում։ Արժե ընտրել փայլուն, խոշոր և անհամաչափ մետաղյա զարդեր։

Տոնական ինտերիեր

4 кошелек подарки

2020 թվականը պետք է դիմավորել ոչ միայն լավ տրամադրությամբ, այլև համապատասխան միջավայրում։ Իսկ այն ստեղծելու համար անհրաժեշտ է ջանք թափել ինտերիերի վրա։ Տոնածառը պետք է զարդարել սպիտակ մետաղյա Առնետի նախապատվությամբ։ Եթե ձեր տանը սպիտակ եղևնի լինի, Նոր տարվա «տիրուհին» հիացմունքից կծղրտա։ Կարող եք թարմացնել տոնածառի խաղալիքները՝ փոխարինելով մետաղական ցոլքերով զարդերով։ Հիանալի նայվում է միագույն հավաքածուն, որը հակադրվում է եղևնու հետ։ Մի մոռացեք «առնետային» իրերի մասին։ Առնետի արձանիկը, պանրի տեսքով զարդարանքը ու նման այլ իրերը ճիշտ երանգ կհաղորդեն ձեր տոնին։

Ինչ պետք է լինի ամանորյա սեղանին

5 кошелек подарки

Առնետը չի սիրում, երբ խնայում են սննդի վրա: Նրան դուր է գալիս նրբաճաշակ խոհանոց, այդ թվում` էկզոտիկ: Ինչ վերաբերում է մթերքին, ապա այն պետք է լինի բարձրորակ և թարմ: Առնետը սիրում է պանիրների, ընդեղենի, հացահատիկի, բանջարեղենի բոլոր տեսակները: Այս մթերքները ներառող տոնական ճաշատեսակները մեծ բազմազանություն են կազմում: Ուստի մի վախեցեք և ընտրեք նոր ու էկզոտիկ ճաշատեսակներ, մի խուսափեք համային նոր համադրություններից:

Ինչպես նվերներ ընտրել

6 кошелек подарки

Տոնակատարության պարտադիր բաղադրիչն է ամանորյա նվերը: Նվերի ընտրությանը անհրաժեշտ է լուրջ վերաբերվել` հաշվի առնելով բազում մանրուքներ` տարիքը, սեռը, նախասիրությունները և այլն, որպեսզի նվերը դուր գա նրան, ում համար այն նախատեսված է:

Չնայած Առնետը շատ է սիրում զվարճանալ և ուրախ ժամանակ անցկացնել, սակայն գիտի գումարի արժեքը: Հենց սրանում էլ կայանում է իր պարադոքսը: Ուստի նվեր ընտրելիս առաջնորդվեք «Ժլատը երկու անգամ է վճարում» սկզբունքով: Ընտրեք բարձրորակ և որակյալ իրեր, ոչ թե էժանագին ապրանքներ: Ձեր հարազատներն ու ընկերները կգնահատեն լավ ու արժեքավոր իր նվիրելու ձեր ձգտումը, բացի այդ էլ տարվա տիրուհին գոհ կմնա ձեզնից:

Մտերիմ մարդուն կարելի է նվիրել ինչ-որ օգտակար աքսեսուար: Դա կարող է լինել պայուսակ, ակնոց, գոտի, մազերի համար զարդ, անձրևանոց: Ձեր ընկերներին և հարազատներին հաստատ դուր կգա տաք ծածկոցը, փափուկ շարֆը, զարդանախշերով ձեռագործ ձեռնոցները, բրդե սվիտերը, սփռոցների հավաքածուն և այլն: Կարևորն այն է, որ մարդն օգտագործի այդ իրը հետագայում: Այնպես որ ընտեք բնական նյութեր` կաշի, բամբակ, վուշ և բուրդ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։