Ինչպե՞ս դառնալ ֆինանսապես անկախ

10.07.2017, 11:39
Մարդկանց մեծամասնության եկամտի հիմնական աղբյուրն աշխատանքն է։ Քանի դեռ մարդն աշխատում է և ստանում կայուն եկամուտ, նրա գործերը լավ են ընթանում։ Իհարկե, ֆինանսական ոչ մի անկխության մասին խոսք չկա։ Սակայն դա արդեն այլ պատմություն է։
Ինչպե՞ս դառնալ ֆինանսապես անկախ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մեզ շրջապատող աշխարհը լի է գայթակղություններով։ Մեզնից շատերը կարծում են, որ նյութական արժեքները` շքեղ բնակարանը, գեղեցիկ ավտոմեքենաները, թանկարժեք զարդերը հասանելի են ոչ բոլորին։ Իհարկե, այս ամենը մեծ գումար արժի, և ոչ բոլորն ունեն այդքան գումար ու չեն կարող իրենց թույլ տալ ձեռք բերել այդ ամենը։ Եվ հենց այս դեպքում մարդիկ ստիպված են դիմել բանկերի օգնությանը` հույս ունենալով ստանալ վարկ։

Մարդկանց մեծամասնության եկամտի հիմնական աղբյուրն աշխատանքն է։ Քանի դեռ մարդն աշխատում է և ստանում կայուն եկամուտ, նրա գործերը լավ են ընթանում։ Իհարկե, ֆինանսական ոչ մի անկխության մասին խոսք չկա։ Սակայն դա արդեն այլ պատմություն է։

Մարդիկ ստիպված են շատ աշխատել, սակայն ոչ միշտ են կարողանում ճիշտ տնօրինել իրենց գումարը։ Հաճախ բավականին բարձր եկամուտները շուտ անհետանում են` թողնելով միայն դառը նստվածք։

Վստահությամբ կարելի է ասել, որ վիճակն այդքան էլ տխուր չէր լինի, եթե մարդիկ կարողանային ավելի արդյունավետ պլանավորել սեփական բյուջեն։ Ցավոք, մեզ դպրոցում և բուհում սովորեցրել են ամենատարբեր գիտություններ, սակայն ոչ ոք չի սովորեցրել, թե ինչպես է պետք տնօրինել գումարը։

Загружается новость ... "Лево"

Սակայն սպառման այսօրվա աշխարհում ֆինանսների կառավարման հիմքերին ծանոթ չլինելը կարող է թանկ արժենալ։ Անձնական միջոցների ոլորտին ծանոթ չլինելը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների։

Եվ հենց այստեղ պետք է խոստովանել, որ քանի որ ժամանակակից կյանքն անհնար է պատկերացնել առանց փողի, հետևաբար առանց ֆինանսական գրագիտության, իսկապես, անհնար է։

Ինչպե՞ս տնօրինել գումարը

Համալսարանական մի ավանում անցկացվել է փորձ։ Բուհի ուսանողների ողջ գումարը հավաքել են, կիսել հավասար մասերի և վերադարձրել ուսանողներին ու սկսել հետևել։ Շուտով պարզվել է, որ ուսանողների որոշ մասի մոտ, ընդ որում այն ուսանողների, որոնց մոտ միշտ գումար է եղել, գումարը պահպանվել է, իսկ մյուս մասի մոտ, անվանենք նրանց վատնողներ, գումարն ավարտվել է։

Պարզվել է, որ առաջին խմբի ուսանողներն ունեցել են փողերի կառավարման հմտություններ, իսկ երկրորդ խմբինը` ոչ:

Կարելի է վստահ ասել, որշ սեփական փողերը տնօրինելու հմտություններ ունեցող ուսանողները հաջողակ գործարարներ դառնալու և ֆինանսական անկախություն ունենալու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Հենց նրանք կսովորեն ոչ միայն աշխատել փողի դիմաց, այլ փողն աշխատացնել իրենց համար: Նրանք գրագետ ներդրումներ կկատարեն և դրանից շահույթ կստանան: Այսինքն, նրանց ներդրումները կաշխատեն և նոր փողեր կգեներացնեն:

Ի՞նչ ունենք ակտիվում

Այն ամենը, ինչ ընդունակ է փող բերել, ակտիվ է: Ավելի ճիշտ, դա այն է, ինչ առկա է, այն, ինչ կարելի է վաճառել և լուրջ միջոցներ ունենալ դրանից: Օրինակ, անշարժ գույք, արժեթղթեր, բանկային ավանդ, ոսկեղեն, վարձակալությամբ հանձնած ավտոմեքենա, սարքավորումներ:

Վերոնշյալի մեծ մասը հեշտությամբ կարելի է իրացնել և լավ գումարներ վաստակել, այսինքն, դրանից շահույթ ունենալ: Եվ դա մեր ակտիվն է:

Եվ հակառակը, այն ամենը, ինչ զուգորդվում է ծախսերով, ակտիվ լինել չի կարող, դա պասիվ է:

Օրինակ, տունը, որտեղ մենք ապրում ենք, ակտիվ չէ, ինչպես կարող են կարծել շատերը, քանի որ շահույթ չի բերում: Հակառակը, մենք ենք վճարում բնակվարձը, ծախսում կենցաղային տեխնիկա գնելու վրա: Այդ պատճառով տվյալ դեպքում դա պասիվ է:

Ակտիվ չէ նաև անձնական ավտոմեքենան, քանի որ ոչ միայն փող չի բերում, այլ նաև մի շարք ծախսեր է պահանջում: Դա նույնպես պասիվ է:

Загружается новость ... "Право"

Անշուշտ, եթե մենք մեր ավտոմեքենան վարձույթով հանձնում ենք և դրա համար փող ենք ստանում, կամ աշխատում ենք տաքսի ծառայությունում և ավտոմեքենայի միջոցով վաստակում, ապա, անխոս, դա մեր ակտիվն է:

Ունևոր մարդու կանոնը

Գլխավոր կանոնն է. եթե ուզում եք դառնալ ունևոր, ձեռք բերեք ակտիվներ և ազատվեք պասիվներից։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է, սակայն դա միայն թվում է։ Շատ հաճախ մարդիկ շփոթում են այդ հասկացությունները։

Պասիվն այն է, ինչ ձեզնից գումար է վերցնում։ Օրինակ, բնակարանի վարձը, բենզինի և ավտոմեքենայի տեխսպասարկման ծախսերը, բանկային վարկերի տոկոսադրույքների վճարը, այս բոլոր պասիվներ են։

Հավասարակշռությունն անչափ կարևոր է

Տխուր է, սակայն պասիվներից ամբողջությամբ ազատվել չի ստացվի։ Չէ՞ որ մենք չենք կարող հրաժարվել մեր բնակարանից կամ ավտոմեքենայից։ Ողջ խորամանկությունն ակտիվների և պասիվների միջև խելամիտ հավասարակշռության պահպանումն է։ Խոսքն այն մասին է, որ իմաստ չունի ամեն գնով ձգտել ձեռք բերել շքեղ իրեր` պասիվներ, որոնք մեր բյուջեի վրա կանդրադառնան ծանր բեռի տեսքով` դառնալով չարդարացված ծախս։ Ավելի լավ է սթափ գնահատել սեփական հնարավորությունները, իմանալ չափն ու չդառնալ վարկերի ստրուկ։

Ֆինանսապես գրագետ մարդը չի ավելացնի իր պասիվները, այլ հակառակը` կսկսի կրճատել դրանք և ձեռք բերել ակտիվներ, քանի որ հենց ակտիվները կարող են ապահովել բարեկեցիկ կյանք։

Սակայն եթե ակտիվներից դուք ունեք միայն աշխատանք, իսկ պասիվներից` փոխառություններ, ապա արժե լրջորեն մտածել, թե ուր եք դուք ձգտում, որն է ձեր նպատակը` դառնա՞լ անկախ մարդ, թե՞  օր ու գիշեր քրտնաջան աշխատել `ապրելով «աշխատեցիր, ծախսեցիր» սխեմայով։–0–