Հայկական բանկերի վարկանիշն` ըստ դրամային ավանդների
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բանկային ավանդները դեռևս մնում են ամենատարածված և հուսալի միջոցը Հայաստանի բնակչության փողերի խնայողության և բազմապատկման համար։ Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,4 տրիլիոն դրամ։ Այս գումարից մոտ 891,5 մլրդ դրամը կամ ավելի քան 37%–ը դրամային դեպոզիտներն են։
Չնայած բանկերում արտարժույթով ներդրումները գերազանցում են դրամայիններին, կա երեք լուրջ պատճառ, որոնք հաշվի առնելով` հարկավոր է խնայողությունները պահել ազգային արժույթով։
Առաջինը, դրամային ավանդների տոկոսադրույքները շատ ավելի բարձր են, քան դոլարայիններինը։ Այսպես, ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, դրամով մինչև մեկ տարի ժամկետով դեպոզիտների միջին տոկոսադրույքը կազմում է 9,29%, իսկ դոլարայինը` 4,45%։
Երկրորդը, երաշխավորված դրամային ավանդի առավելագույն չափը կկազմի 10 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդի առավելագույն չափը կրկնակի պակաս է` 5 մլն դրամ։ Հատկանշական է, որ եթե ավանդատուն բանկում ունի միաժամանակ երկու ավանդ, որից մեկը դրամային է, մյուսը` դոլարային, և դրամային ավանդը գերազանցում է 5 մլն դրամը, ապա երաշխիքը տրամադրվում է միայն դրամային ավանդին` մինչև 10 մլն դրամի չափով։ Իսկ եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային ավանդ, և դրամային ավանդի մեծությունը 5 մլն դրամից պակաս է, ապա դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութայինը` այնքան գումարով, որքան չի բավարարում դրամային ավանդին մինչև 5 միլիոնը։
Երրորդը, եթե ավանդատուի եկամուտներն ու ծախսերը դրամով են, ապա խնայողությունները ևս ավելի լավ է պահել դրամով։ Դա կազատի կորստի ռիսկից փոխարժեքի տատանումների դեպքում։ Իսկ եթե արտարժույթի կարիք է լինում, ապա միշտ կարելի է ձեռնտու փոխարժեքով փոխանակել դրամը դոլարի կամ եվրոյի։
Վերլուծվել են ՀՀ բանկերում դրամային դեպոզիտների ամենաշահավետ տոկոսադրույքները։ Շուկայի ուսումնասիրության համար հաշվի են առնվել ֆիզիկական անձանց ժամկետային դրամային ավանդները` 1 տարի տեղաբաշխման ժամկետով և ամենաբարձր տոկոսադրույքով։ Միաժամանակ հաշվի չեն առնվել ավանդի գումարը, տոկոսադրույքների վճարման ժամանակացույցն ու ավանդի համալրման հնարավորությունը։ Բանկերի կողմից անցկացվող ակցիաների կամ այլ հատուկ առաջարկների շրջանակում առաջարկվող դեպոզիտային պրոդուկտները ևս չեն դիտարկվել։
Դրամային ավանդների ամենագրավիչ տոկոսադրույքներ ունեցող բանկերի խմբում ներառվել են Հայբիզնեսբանկը, Ինեկոբանկը, Բիբլոս Բանկ Արմենիան, Անելիք Բանկը, Յունիբանկը, ՎՏԲ–Հայաստան Բանկը։
Ինչպես ցույց տվեց ավանդների շուկայի վերլուծությունը, դրամային դեպոզիտների առավելագույն տոկոսադրույքն այսօր կազմում է տարեկան 12,25%։ Հայաստանում ավանդատուներին նման տոկոսադրույք է առաջարկում Հայբիզնեսբանկը «Շահավետ» ժամկետային ավանդի շրջանակում։
Տոկոսադրույքի գրավչության վարկանիշի երկրորդ տեղը կիսում են Ինեկոբանկի «Պարզ» ավանդն ու Բիբլոս Բանկ Արմենիայի ժամկետային ավանդը։ Երկու բանկերն էլ առաջարկում են ավանդներ տարեկան մինչև 12% տոկոսադրույքով։
Երրորդ հորիզոնականում Անելիք Բանկի «Ապահով» ավանդն է` 11,75%–ով, չորրորդ հորիզոնականում է Յունիբանկի «AMD/RUR» ավանդը` 11,6% տոկոսադրույքով։ 5–րդ հորիզոնականում է ՎՏԲ–Հայաստան Բանկի «Շահավետ» ավանդը, որի շրջանակում տոկոսադրույքը կազմում է 11,25%։
Միաժամանակ «Ժամկետային ավանդի» նվազագույն եկամտաբերություն է գրանցվել Մելլաթ բանկի մոտ (տարեկան 3%)։
|
ԲԱՆԿԵՐԻ ԴՐԱՄԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ |
|||||
|
|
Բանկեր/ավանդ |
Տոկոսադրույք, % տարեկան |
Նվազագույն գումար, AMD |
Համալրում |
Տոկոսների վճարում |
|
1 |
Հայբիզնեսբանկ «Շահավետ» |
12.25 |
30 000 |
այո |
Ժամկետի վերջում/ ամսական |
|
2 |
Ինեկոբանկ «Պարզ» |
12 |
100 000 |
այո |
Ժամկետի վերջում |
|
3 |
Բիբլոս Բանկ Արմենիա Ժամկետային ավանդներ |
12 |
1 000 000
|
ոչ |
Ժամկետի վերջում |
|
4 |
Անելիք Բանկ «Ապահով» |
11.75 |
100 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
5 |
Յունիբանկ «AMD/RUR» |
11.6 |
500 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
6 |
ՎՏԲ–Հայաստան Բանկ «Շահավետ» |
11.25 |
3 000 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
7 |
Ամերիաբանկ «Ամերիա» |
11.1 |
50 000 |
ոչ |
Ամսական |
|
8 |
Արդշինբանկ «Ստանդարտ» |
11 |
մինչև 10 000 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
9 |
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ «Դասական» |
11 |
50 000 |
այո |
Ժամկետի վերջում |
|
10 |
Կոնվերս Բանկ «Պրոգրես» |
10.5 |
30 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
11 |
Արցախբանկ Ժամկետային ավանդներ |
10.5 |
50 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
12 |
Պրոմեթեյ Բանկ «Դասական» |
10 |
200 000 |
այո |
Ժամկետի վերջում/ըստ ժամանակացույցի |
|
13 |
Արմսվիսբանկ «Ստանդարտ» |
10 |
2 000 000 |
ոչ |
Ժամկետի վերջում |
|
14 |
Արարատբանկ Ավանդ «Ժամկետային» |
10 |
- |
ոչ |
Ըստ պայմանագրի |
|
15 |
Հայէկոնոմբանկ «Ժամկետային ավանդ» |
10 |
- |
այո |
Ժամկետի վերջում |
|
16 |
HSBC Բանկ Հայաստան «Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ» |
9.92 |
100 000 |
ոչ |
Ամսական |
|
17 |
Մելլաթ բանկ «Ժամկետային ավանդ» |
3 |
300 000 |
ոչ |
Ըստ պայմանագրի |
2017 թ.–ի մարտի դրությամբ դրամային ավանդների վերաբերյալ վարկանիշի տվյալները վերցվել են հայկական առևտրային բանկերի պաշտոնական կայքերից։–0–

