Հայ ուսանողները ԿԲ–ին ներկայացրել են մարզերում ֆինանսական գրագիտության բարձրացման իրենց տեսլականը
26.05.2017,
20:01
Հայ ուսանողները Կենտրոնական բանկին ներկայացրել են մարզերում ֆինանսական գրագիտության բարձրացման իրենց տեսլականը:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ուսանողները Կենտրոնական բանկին ներկայացրել են մարզերում ֆինանսական գրագիտության բարձրացման իրենց տեսլականը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» խորագրով համահայկական ուսանողական համաժողովի գլխավոր կազմակերպիչ Թալին Սաղդասարյանը։
Նրա խոսքով, համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և միավորում է ավելի քան 120 ուսանողների Երևանից և Հայաստանի մարզերից (Գյումրի, Վանաձոր, Իջևան, Գավառ), ովքեր հնգօրյա քննարկումների ընթացքում մշակել են իրենց առաջարկներն ու լուծումները ԿԲ–ի ներկայացրած խնդրի շուրջ։
«Այս տարվա հիմնական թեման էր ֆինանսական կրթության հարցերը գյուղական համայնքներում` ինչպես բարձրացնել իրազեկվածության մակարդակը վարկ ընտրելիս, անձնական ֆինանսները պլանավորելիս», – ասաց Սաղդասարյանը։
ՀՀ ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ Արթուր Փոքրիկյանն իր հերթին նշեց, որ հիմնական խնդիրն է բարձրացնել ֆինանսական գիտելիքների մակարդակը մարզերում։
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ Հայաստանի գյուղական համայնքներում անձնական ֆինանսների կառավարումը փոքր–ինչ ավելի թույլ է սեփական եկամուտների ֆինանսական պլանավորման հմտությունների բացակայության պատճառով` հաշվի առնելով դրանց սեզոնայնությունը, ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումն ու երկարաժամկետ հեռանկարների հաշվարկը», – ասաց Փոքրիկյանը։
Նրա խոսքով, շատ գյուղացիներ ֆինանսական ծառայություններ ընտրելիս ղեկավարվում են ոչ թե դրանց տնտեսական գրավչությամբ, շահով և մարման հարմարավետությամբ, այլ համագյուղացիների խորհուրդներով, ինչը կարող է բարդացնել վարկավորման պայմանները։
Նա նշեց, որ քննարկումների արդյունքում ուսանողները ԿԲ–ի դիտարկմանն են ներկայացրել մի քանի առաջարկներ, որոնք կլրամշակեն ԿԲ–ի համապատասխան մասնագետները, ինչից հետո, հնարավոր է, դրանք կյանքի կկոչվեն։
Առավել հետաքրքիր առաջարկների թվում Փոքրիկյանը նշեց մարզերում ֆինանսական գրագիտությանը նվիրված համաժողովների անցկացումը, «բառախաղերի» կազմակերպումը, ինչի շրջանակում ինտերակտիվ ձևաչափով հնարավոր կլինի ներկայացնել հիմնական տնտեսագիտական եզրույթներն ու դրանց իմաստը, ինչպես նաև կարելի է համագործակցություն հաստատել հասարակական կազմակերպությունների հետ մարզերի բնակիչներին ուսուցանելու նպատակով։
«Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման» համահայկական ուսանողական համաժողովն անցկացվում է Հայաստանում «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կողմից։ Համաժողովի կազմակերպմանն աջակցել է Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտը։ –0–

Загружается новость ... "Лево"