Ի՞նչ է Google Pay–ն ու Apple Pay–ը․ ինչպե՞ ս օգտվել դրանցից

27.05.2024, 11:14
Անդրադառնում ենք Google Pay–ի և և Apple Pay–ի առանձնահատկութԱնդրադառնում ենք Google Pay–ի և և Apple Pay–ի առանձնահատկություններին ու առավելություններինյուններին ու առավելություններին
Ի՞նչ է Google Pay–ն ու Apple Pay–ը․ ինչպե՞ ս օգտվել դրանցից

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եթե ​​ցանկանում եք գնումներ կատարել, օգտվել տարբեր ծառայություններից կամ վճարումներ կատարել միայն ձեր հեռախոսի միջոցով, օգտագործեք Google Pay և Apple Pay վճարային համակարգերը: Այս երկու համակարգերն էլ գործում են Հայաստանում և պահանջարկ ունեն սպառողների շրջանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կանդրադառնա այդ համակարգերի առանձնահատկություններին, առավելություններին ու հարմարություններին։

Ընդհանուր տեղեկություն Google Pay–ի և Apple Pay–ի մասին

Google Pay-ը Google-ի անհպում վճարման տեխնոլոգիան է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար:   Apple Pay-ը նմանատիպ տեխնոլոգիա է, որը Apple-ը ստեղծել է իր սարքերի համար: Երկու համակարգերն էլ գործում են էլեկտրոնային վճարային հավելվածների տեսքով, որոնք թույլ են տալիս գործարքներ կատարել սմարթֆոնի կամ այլ սարքերի միջոցով, ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ սովորական խանութներում և այլ հաստատություններում: Վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է ձեր հեռախոսը կամ այլ սարքը հպել տերմինալին: Հավելվածներն աշխատում են միայն այն սարքավորումներում, որոնք գործում են NFC տեխնոլոգիայով և ընդունում են անհպում վճարումներ (նման սարքերի վրա նշված է PayPass կամ PayWave): 

кошелек Google Pay и Apple Pay 4 (2).jpg

Ինչու՞ պետք է օգտվել անհպում վճարումների ծառայություններից 

Նախ, քանի որ անհպում գործարքներ կատարելու երկու համակարգերն էլ անվճար են։

Երկու համակարգերով էլ վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ առանց միջնորդավճարի: (Մի շարք բանկեր ունեն միջնորդավճար իրենց քարտերն օգտագործելիս, ուստի ավելի լավ է նախապես ճշտել): 

Երկու համակարգերն էլ հնարավորություն են տալիս գնումներ կատարել անմիջապես հեռախոսի միջոցով, որը միշտ ձեռքի տակ է: 

Կարիք չկա վերցնել բանկային քարտեր կամ կանխիկ գումար։

Կարելի է քարտը կցել հեռախոսի վիրտուալ դրամապանակին, ջնջել այն կամ ընտրել վճարման այլ հիմնական տարբերակ։

Վճարային համակարգերը պահում են ձեր գաղտնագրված տվյալները և փոխանցում ​​տերմինալին: 

Ինչպե՞ս կատարել վճարումներ Google Pay-ի օգնությամբ

Google Pay-ի միջոցով կարելի է կատարել անհպում վճարումներ՝ օգտագործելով Android հեռախոսներ կամ Wear OS ժամացույցներ: Նախ պետք է համոզվել, որ վերջիններս ունեն NFC գործառույթ: Այնուհետև անհրաժեշտ է ներբեռնել Google Pay հավելվածը և կցել բանկային քարտը: Google Pay-ի օգնությամբ վճարումներ կատարելիս պարտադիր չէ հավելվածի ակտիվացումը. պարզապես պետք է ապաարգելափակել հեռախոսը, մոտեցնել POS տերմինալին և սպասել մինչև հեռախոսի էկրանին հայտնվի նշում:

кошелек Google Pay и Apple Pay 4 (4).jpg

Google Pay –ի առավելությունները

Հիմնական առավելությունների թվում է Google Pay-ի միջոցով առցանց գնումների համար վճարելու հնարավորությունը բոլոր առցանց խանութներում, որոնք ընդունում են վճարումներ այս համակարգի միջոցով։ Այս դեպքում վճարման տվյալները փոխանցվում են վաճառողին անվտանգ ալիքով:

Եվ նաև այն, որ Google Pay-ը անվտանգ համակարգ է, քանի որ խանութներում վճարելիս քարտի համարը ոչ մի տեղ չի փոխանցվում։ Փոխարենը օգտագործվում է վիրտուալ հաշվի համար:

Ինչպե՞ս կատարել վճարումներ Apple Pay-ի օգնությամբ

Apple Pay-ը գործում է iPhone 6-ից բարձր մոդելներում, այդ թվում՝ iPhone SE–ում և Apple Watch–ում (պետք է կարգավորել համակարգը iPhone 5-ի, 5s-ի և 5c-ի միջոցով): Այն Apple–ի պրոդուկտներում ներկառուցված ծառայություն է։ Պետք է անցնել Apple Wallet (ավելի վաղ՝ Passbook) և դրա միջոցով ակտիվացնել Apple Pay-ը՝ մուտքագրելով այն բանկի քարտի տվյալները, որը համագործակցում է Apple Pay-ի հետ: Apple Pay-ը չի պահանջում բարդ կարգավորումներ կամ կողմնակի ծրագրերի տեղադրում: Պարզապես անհրաժեշտ է կցել մեկ կամ մի քանի քարտ, և դուք կարող եք վճարել գնումների համար անսահմանափակ քանակությամբ՝ օգտագործելով ձեր iPhone-ը կամ Apple Watch-ը: Կարելի է օգտվել նաև բանկային հավելվածներից (մոբայլ բանկինգ), որտեղ կա հղում Apple Pay-ի համապատասխան ծրագրին, որը կցվում է առցանց դրամապանակին:

Apple Pay-ի կիրառությունը տեխնիկապես շատ պարզ է. աջ կոճակը երկու անգամ սեղմել՝ Apple Pay-ի հավելվածն ավտոմատ կակտիվանա: Այնուհետև պետք է անցնել անվտանգության որոշակի փուլ (մատնահետք, Face ID, գաղտնաբառ), որից հետո արդեն կարելի է գործարք կատարել:

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար պետք է միայն բջջային հեռախոսը մոտեցնել տերմինալին, հավելվածում ընտրել այն քարտը, որով ցանկանում եք կատարել վճարումը և մատով դիպչել Touch ID-ին: Apple Watch սարքերում վճարումն իրականացվում է սնուցման կոճակը երկու անգամ սեղմելու միջոցով՝ առանց հատուկ նույնականացման:

кошелек Google Pay и Apple Pay 4 (1).jpg

Apple Pay–ի առավելությունները

Համակարգը հեշտացնում է առցանց գնումների, տրանսպորտի, կայանատեղիի և սննդի առաքման համար վճարումները: 

Թույլ է տալիս օգտագործել Apple Pay-ն առանց ինտերնետ կապի:

Վճարելիս տվյալների փոխանակումը տեղի է ունենում հենց ՀԴՄ-ի միացման միջոցով։ Ինտերնետն անհրաժեշտ է միայն Wallet–ում բանկային քարտ ավելացնելու համար: 

Այն ունի անվտանգության բարձր աստիճան և պաշտպանություն հաքերներից:

Հայաստանում ներկայումս բազմաթիվ բանկեր միացված են Google Pay և Apple Pay համակարգերին։ Դա նշանակում է, որ այս բանկերի քարտապանները կարող են անհպում վճարումներ կատարել՝ օգտագործելով Android հեռախոսները և Wear OS ժամացույցները մանրածախ կետերում և առցանց խանութներում աշխարհի բազմաթիվ երկրներում:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։