Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր

29.08.2019, 12:26
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով:
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով. որքան բարձր է այդ մակարդակը, այդքան քիչ են դժգոհությունները:

Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան իրենց կողմից կատարվող ֆինանսական գործարքների հետևանքները, քանի որ շատերը որոշումներ են ընդունում ինքնաբուխ և չմտացված: Ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, մի կողմից, նպաստում է ֆինանսական համակարգի զարգացմանը, իսկ մյուս կողմից օգնում է հաճախորդին ընտրել լավագույն պրոդուկտը, որը համապատասխանում է իր պահանջներին:

Այդ տեսանկյունից Հայաստանի բանկերի միության նախաձեռնությունը` բնակչության համար «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարք անցկացնելու վերաբերյալ առանձնահատուկ նշանակություն ունի:

Ֆինանսական գիտելիքներն ուժ է

ՀԲՄ ղեկավար, Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն անհրաժեշտ է համարում բարձրացնել ֆինասական գրագիտության մակարդակը հասարակության շրջանակում: Ըստ նրա, այսօր ֆինասական ծառայությունների շուկան սրընթաց զարգանում է, ի հայտ են գալիս նոր գործիքներ, որոնք հասկանալի չեն հասարակ օգտատերերի համար:

 - рис.1

Հայտնված բազմազանության պատճառով օգտատերերը դժվարանում են իրենց պահանջներին համապատասխանող պրոդուկտի ընտրության հարցում: «Ֆինանսական գրագիտությունը` ազգի ֆինանսական բարեկեցության երաշխիքն են, և ֆինանսապես գրագետ մարդն ավելի քիչ է դառնում խարդախությունների զոհ: Դրանից ելնելով` Հայաստանի բանկերի միությունը ծրագիր է մեկնարկում, որը պատրատված է հասարակության լայն շրջաակների համար, սակայն շեշտը դրվելու է երիտասարդ հավանական հաճախորդների վրա, մասնավորապես, ուսանողների և լրագրողների», - ասաց Հանեսյանը:

Նրա խոսքով, միջոցառումերի շրջանակում կանցկացվեն թատերական ներկայացումներ, խաղեր, հեռուստատեսությամբ կներկայացվեն ծրագրեր և տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են բառերով հասարակության համար հասանելի տարբեր բանկային ծառայություններ:Նախատեսված են նաև խրախուսական նվերներ: 

Ֆինանսական խաղեր, մրցումներ, վարպետության դասեր

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատմեց, որ չնայած ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակում հիմնական միջոցառումները կանցկացվեն աշնանը, Արցախի 70 երեխաներ արդեն արձակուրդներ են անցկացրել Լոռու մարզի պանսիոնատում, մասնակցել են ֆինանական տարբեր խաղերի, ֆինանսական գրագիտության դասընթացների։

Երկրորդ միջոցառումը լրագրողների համար սեմինարների անցկացումն է, որոնց միջոցով նրանք իրենց նյութերի միջոցով կարողանան օգնել քաղաքացիներին ճիշտ կողմնորոշվել ֆինանսների հարցում։

Աշնան ծրագրերում ընդգրկված է նաև ֆինանսական դասընթացների անցկացումն ուսանողների համար, որոնք կանցկացնեն բանկային համակարգի լավագույն փորձագետները։ Երկրորդ թիրախային խումբը Երևանի և մարզերի ավագդասարանցիներն են, որոնք կայցելեն բանկեր, կծանոթանան նրանց գործունեության և գործառույթների հետ։ 

 - рис.2

Ծրագրվում է նաև նրանց համար անցկացնել ուսուցողական ֆինանսական խաղեր, կանցկացվեն «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» շարադրությունների և տեսահոլովակների մրցույթներ, իսկ ուսանողների համար` բիզնես պլանների կազմման մրցույթ։

«Հոկտեմբերի 31–ին` Խնայողությունների օրը, հայկական բանկերը հանդես կգան փոքր գումարով բարձր տոկոսներով ավանդների իրականացման հնարավորության առաջարկություններով, ինչպես նաև կանցկացվի ցուցահանդես, վարպետության դասեր և սեմինարներ, զանազան մրցույթներ»,– ասաց Սարգսյանը։

Աշնանը կանցկացվի նաև հեռուստահաղորդումների և տեսահոլովակների շարք, որոնցում կներկայացվեն բանկային տարբեր ծառայություններ, ֆինանսական հարցեր, որոնք առավել հետաքրքրություն են առաջացնում բնակչության շրջանում։ Ամենապատանի սպառողների համար նախատեսված են թատերականացված ներկայացումներ։ 

Միջոցառումների շարքը կավարտվի ֆինանսական գրագիտության թեմայով վերլուծական հոդվածների լավագույն հեղինակների պարգևատրմամբ։ Դրանք կհանձնվեն հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր և էլեկտրոնային մամուլում տեղ գտած հրապարակումների մոնիթորինգի հիման վրա։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-