Երեխաներն ու փողը. ծնողների 10 ամենատարածված սխալները
13.07.2017,
10:57
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է ծնողների կողմից թույլ տրվող առավել հաճախ սխալները երեխաների ֆինանսական դաստիարակության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեր օրերում արդեն շատ քչերն են վիճում այն հարցի շուրջ, որ երեխաներին պետք է վաղ տարիքից սովորեցնել ֆինանսական այբուբենը։ Հնարավոր է` ամեն երեխա ունի տարիքային իր շեմը, երբ կարելի է արդեն ծանոթացնել ֆինանսական այբուբենին, սակայն ընդհանուր առմամբ երեխաները բավականին վաղ տարիքից են սկսում հետաքրքրվել այդ «կախարդական թղթիկներով», իսկ դա նշանակում է, որ նրանց պետք է սովորեցնել ճիշտ կողմնորոշվել ֆինանսների աշխարհում։
Դա հարկավոր է, որպեսզի երեխաները կարողանան հետագայում ստեղծել եկամտի աղբյուրներ, օգտվել բանկային ծառայություններից, արդյունավետ կերպով կառավարել սեփական ֆինանսները, չդառնալ չարագործների և խարդախների զոհը։ Եվ այստեղ երեխաների առաջին ուսուցիչը ծնողներն են, որոնց վրա ամբողջությամբ ընկնում է սեփական զավակի ֆինանսական դաստիարակության պատասխանատվությունը։ Սակայն ինչպես հայտնի է ցանկացած գիտությանը ծանոթացնելը բավականին բարդ գործընթաց է և միշտ չէ, որ հարթ է ընթանում։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է ծնողների կողմից թույլ տրվող առավել հաճախ սխալները երեխաների ֆինանսական դաստիարակության ժամանակ։
1. Գնել երեխային այն ամենն, ինչ նա ցանկանում է
Սա ծնողների կողմից առավել տարածված սխալներից է, քանի որ շատ ծնողներ փորձում են կատարել զավակի բոլոր քմահաճությունները` հաճախ անգամ սեփական հնարավորություններին հակառակ։ Մի գուցե ծնողներին կհաջողվի որոշ ժամանակով նվաճել սեփական երեխայի սերը, սակայն դժվար թե նրանք սովորեցնեն իսկապես ընկալել փողի արժեքը։ Նման երեխան մեծանալով կարող է վերածվել մի մարդու, ով առանց մտածելու վերցնում է մեծ քանակությամբ վարկեր, քանի որ սովորել է, որ իր բոլոր ցանկությունները պետք է կատարվեն` հաշվի չառնելով սեփական եկամտի մակարդակը։ Այս ամենը կարող է հանգեցնել բավականին ցավալի հետևանքների։ Այդ պատճառով ծնողները պետք է երեխային գնեն միայն այն իրերը, որոնք նրան իսկապես անհրաժեշտ են առաջին հերթին ուսման համար։
2. Չտալ երեխաներին «գրպանի» գումար
Դա հանգեցնում է ցածր ինքնագնահատականի։ Երեխան կարծում է, որ ծնողները նրան չեն վստահում։ Իսկ քանի որ նրա հասակակիցներից ոմանք ունեն «գրպանի» գումար և կարող են վճարել իրենց գնումների համար, ապա երեխային սկսում է թվալ, թե նրա հետ ինչ–որ բան ճիշտ չէ, և նրա մոտ կարող է ձևավորվել թերարժեքության բարդույթ։
3. Գնել երեխային ամենաէժանը
Ծնողների այդ սխալը երեխայի մոտ անվստահության զգացում է ձևավորում և անհաջողակի համախտանիշ ծնում: Բացի այդ, եթե ծնողներն այդքան էլ ապահովված չեն, ապա երեխան կարող է կրկնել նրանց ճակատագիրը` դառնալով մարդ առանց որևէ ֆինանսական հավակնության:
4. Երեխային փողի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանել
Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ և փողի գերազանցությունը հասցնել աբսուրդի, բայց պետք չէ նաև երեխայի մոտ փողի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել: Երեխան պետք է հասկանա, որ ապահովված մարդիկ այդպիսին են դարձել լավ կրթության և սեփական ջանքերի շնորհիվ: Պետք է ներշնչել երեխային, որ նրա մոտ էլ ամեն ինչ կստացվի, և նա կկարողանա կյանքում ավելի մեծ հաջողության հասնել, քան իր ծնողները: Երեխան պետք է հաջողության մոտիվացում ստանա:
5. Վճարել երեխային դպրոցում ստացած բարձր գնահատականների համար
Երեխան պետք է իմանա, որ լավ առաջադիմությունն իր պարտավորությունն է, իր պատասխանատվության աստիճանը, այն ավանդը, որ նա ներդնում է ընտանեկան բարեկեցության մեջ: Նա պետք է հասկանա, որ իր առաջադիմությունից է կախված իր ապագան, լավ կրթություն ստանալու, հաջող կարիերա ունենալու հնարավորությունը:
6. Ամբողջովին վերահսկել երեխայի ծախսերը
Վերահսկողությունը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց մինչև որոշակի աստիճանի: Շատ կարևոր է, որ երեխան սովորի ինքնուրույն կառավարել իր ֆինանսները, վերահսկի իր ծախսերը, տնտեսումներ իրականացնի: Ծնողները, իհարկե, կարող են խորհուրդներով օգնել, թե ինչպես ճիշտ ծախսել գումարը, բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումը կկայացնեն իրենք` երեխաները:
7. Վճարել երեխաներին տան հարցերում ծնողներին օգնելու համար
Երբեք չի կարելի այդ կերպ խրախուսել երեխային նրա համար, որ նա օգնի տան գործերում, աղբը տանի կամ կարգի բերի իր սենյակը: Երեխան պետք է հասկանա, որ, տանն ինչ-որ աշխատանք կատարելով, նա դրանով իսկ ցուցադրում է հարգանքն ընտանիքի անդամների նկատմամբ: Հակառակ դեպքում երեխան շատ արագ կկողմնորոշվի և կսկսի բարձրացնել ակնկալվող գումարը կամ կհրաժարվի անվճար ինչ-որ բան անելուց: Պարզ է, որ դա սխալ ուղի է, և որևէ արժեհամակարգով ընտանիքի մասին այստեղ խոսք լինել չի կարող:
8. Թույլ չտալ երեխային գումար վաստակել
Ձեր երեխան ցանկություն է հայտնել ինքնուրույն գումար վաստակել` հիանալի է: Գովեք և ողջունեք նրա այդ նախաձեռնությունը: Դրանով իսկ նա կսովորի գնահատել իր վաստակը, ավելի ուշադիր կլինի փողի նկատմամբ և կսկսի ավելի գնահատել աշխատանքը, այդ թվում` ծնողներինը:
9. Զրկել երեխային ֆինանսական պատասխանատվությունից
Երեխան ծնողների հետ որոշած ժամկետից շուտ ծախսել է իր «գրպանի» փողը: Պետք չէ նրա առաջին իսկ պահանջով նրա ծախսերը հոգալ: Նա պետք է պատասխանատվություն զգա իրեն վստահված միջոցների համար և սովորի այդուհետ ծրագրել իր ծախսերը:
10. Գործել ցուցումներին հակառակ
Ծնողների գործողություններն օրինակ են համարվում: Որքան էլ ծնողները փորձեն իրենց երեխաներին սովորեցնել փողի հետ «գործ ունենալու» կանոններին, ուսումը ոչինչ չի տա, եթե նրանք ինքներն էլ չհետևեն իրենց խորհուրդներին: Այդ իսկ պատճառով կարևոր է սեփական օրինակով ցույց տալ երեխաներին, թե, տիրապետելով ֆինանսական գրագիտության հմտություններին, ինչպես կարելի է վստահություն ձեռք բերել և դառնալ ֆինանսապես հաջողակ: -0-

Загружается новость ... "Лево"

Загружается новость ...
"Право"