Անձնական ֆինանսները կառավարելու անվճար մոբայլ հավելվածների թոփ 8
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընտանեկան բյուջեն վարելն ամենօրյա և բավականին աշխատատար գործ է: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ծախսերն ու եկամուտների հաշվի առնելուն, անձնական կուտակումների համար լավագույն տարբերակների որոնմանը, ամենօրյա և խոշոր գնումների ծրագրմանը կօգնեն հատուկ ծրագրային պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ բջջային հավելվածների տեսքով հեռախոսների, պլանշետների համար կամ համակարգիչների համար: Այսօր «Նովոստի-Արմենիա» գործակաությունը ծանոթացնում է իր ընթերցողին բջջային որոշ հավելվածների հետ, որոնք կօգնեն ընտանեկան բյուջեի հարցում:
Տվյալ հավելվածների գործառույթները գրեթե նույն են և ներառում են.
1. Եկամուտների և ծախսերի հաշվարկ
2. Վիճակագրության վարում. ստացված և ծախսված միջոցների վիզուալ պատկերում գրաֆիկայի և գծապատկերների միջոցով
3. Եկամուտների և ծախսերի բաշխում ըստ խմբերի
4. Ֆինանսների մուտքի և ծախսերի պլանավորում
5. Տվյալների բազայի ստեղծում
6. Վարկերի տոկոսների հաշվարկ և փոխառությունների հաշվառում
7. Այլ հավելվածներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն
8. Անձնական տվյալների պաշտպանություն և համաժամանակեցում տարբեր հարթակների հետ
9. Հիշեցումներ և այլ հաճելի մանրուքներ
Ընտանեկան բյուջե վարելու առավել տարածված հավելվածներ
1. Իմ դրամապանակը (My Money Tracker Lite)` հավելված, որն օգնում է կատարել եկամուտների և ծախսերի հաշվառում, տարբեր գործարքներ, կազմել հաշվետվությունների 7 տարբերակներ գծապատկերների և աղյուսակների միջոցով (ծախսերը և եկամուտները ըստ ամիսների, գործարքները` ըստ խմբերի և ենթախմբերի և այլն): Ծրագրում առկա է գործարքների երկաստիճան տեղեկատու (օրինակ` կարգերը և ենթակարգերը, օրինակ` երեխաներ/խաղալիքներ, երեխաներ/մանկապարտեզներ): Հավելվածի ինտերֆեյսը հասարակ և ֆունկցիոնալ է։

2. Ձեն-մանին թույլ է տալիս պլանավորել անձնական կամ ընտանեկան բյուջեն, վերլուծել եկամուտներն ու ծախսերը` ընդհուպ մինչև գործառնություններ, կանխատեսել առաջիկա ծախսերը, վերահսկել փոխառությունները և պարտքերը: Ձեռնարկատերերի և անձնական բիզնեսով զբաղվածների համար Ձեն-մանին առաջարկում է հատուկ գործառույթներ, որոնց շնորհիվ հնարավոր է առանձնացնել անձնական ծախսերը արտադրականից, հետևել կոնտրագենտների վճարումներին, գնահատել բանկի եկամտաբերությունը:

3. AndroMoney–ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ծախսերի վերահսկման և բյուջեի կանխատեսան համար: Ծրագիրը թույլ է տալիս վարել մի քանի հաշիվներ միաժամանակ (ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար), աշխատել ցանկացած արժույթով և մեխանիկորեն հաշվարկել ընթացիկ փոխարժեքը, ստեղծել տեսողական գրաֆիկական հաշվետվություններ և գծապատկերներ, վերլուծել դրամական միջոցների հոսքերը վարկային քարտերով և այլն: Հավելվածն առանձնանում է օգտագործման պարզությամբ և ֆունկցանալությամբ:

4. Spendee-ն ներառում է ռուսալեզու ինտերֆեյս ՝ գեղեցիկ ինֆոգրաֆիկայով, ունի ընտանիքի անդամների համար միասնական հաշիվներ ստեղծելու հնարավորություն, թույլ է տալիս հարմարեցնել դրամապանակները հատուկ դեպքերին (խնայողություն կրթության, արձակուրդի կազմակերպման, վերանորոգման համար), տեսականորեն շեշտադրում է (տարբեր գույներով) ծախսերն ըստ կարգերի, ավելացում է կտրոնների և հաշիվների լուսանկարները և այլն: Այն ունի բազմակողմանիություն և շատ հաճելի ինտերֆեյս: Տարբեր ապրանքների և ծառայություների ծախսերի գնահատականը ներկայացվում է շրջանաձև գծապատկերով:

5. Bills Monitor-ը` անգլալեզու հավելված է, որը ստեղծված է հատուկ հիշեցնելու հաշիվների վճարման ժամկետները: Հավելվածի հիշողության մեջ պահպանվում են տվյալներ բոլոր կատարած և ապագա վճարումների վերաբերյալ: Վճարված և չվճարված հաշիվները տեսականորեն առանձնանում են գույնով, հաշիվները ներկայացվում են ցուցակի կամ օրացույցի տեսքով, հնարավոր է հավելվածից գումարի փոխանցում մասնակի կամ լիովին, մի քանի արժույթի օգտագործում, հաշվետվությունների ուղարկում էլեկտրոնային փոստին տարբեր ձևաչափերով:

6. Անձնական ֆինանսական մենեջեր. հավելվածն ունի գործառույթների լայն շրջանակ։ Այստեղ կա այն ամենը, ինչ պահանջվում է ընտանեկան բյուջեի վերահսկման համար` եկամուտների և ծախսերի հաշվառում, ծրագրում, պարտքեր, արժութային հաշիվներ և շատ այլ ֆունկցիաներ։ Անձնական ֆինանսական մենեջերը նկատելիորեն գերազանցում է մրցակիցներին իր հնարավորություններով, բայց զիջում է ինտերֆեյսի ձևավորմամբ։ Ունի ծախսերի և եկամուտների բավականին մանրամասն և ծավալուն երկաստիճան տեղեկատու։ Երկու տեսակի պարտքերի ցուցակը («պարտք վերցնել» և «պարտք տալ») կարելի է ձևակերպել «պարտքերի կառավարում» բաժնում։ Կա ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա` լիմիտի սահմանում ըստ կատեգորիայի և ըստ դրամապանակի։ Այս սահմանափակումն օգտակար է նրանց, ովքեր հակված են չմտածված փող ծախսելուն: Այս հավելվածի հաշվետվությունները տրամադրվում են երկու տարբերակով` շրջանային դիագրամի և աղյուսակի տեսքով: Կարելի է առանձին նայել, թե որքան գումար է ծախսվել մուտքագրված կատեգորիայում: Եվս մեկ օգտակար հաշվետվություն է եկամուտների /ծախսերի համեմատումը: Դա հարմար է նախորդ և ընթացիկ ամիսների ծախսերը համեմատելու համար:

7. KeepFinance. ծախսերի և եկամուտների հաշվառում – այս հավելվածը կարելի է դասել անձնական ֆինանսների վերահսկման պրոֆեսիոնալ գործիքների դասին: Ծրագրի ֆունկցիոնալը թույլ է տալիս տրանզակցիաներ ստանալ բանկերի կարճ հաղորդագրություններից: Գլխավոր էկրանը ահագին տեղեկատվություն է պարունակում` այստեղ կարելի է տեսնել հաշիվների մնացորդները, ծախսերի ամփոփագիրը և նույնիսկ կարևոր հաշվարկների հիշեցումները: Հարկ է նշել, որ KeepFinance-ի անվճար տարբերակն ունի որոշ սահմանափակումներ` հասանելի է միայն մեկ դրամապանակ, կարելի է օգտագործել ոչ ավելի, քան հինգ հաշիվներ, ինչպես նաև եկամտի մեկ աղբյուր: Կան նաև հաշվետվությունների վերաբերող սահմանափակումներ` անվճար հավելվածում հասանելի են միայն եկամուտների և ծախսերի պարզ հաշվետվություններ: Այնուամենայնիվ, ֆունկցիաների բազային (անվճար) հավաքածուն կբավարարի ցանկացած ընտանեկան բյուջեի վերահսկումը:


Բոլոր վերոնշյալ հավելվածերը նախատեսված են Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Եվ սա դեռ ֆինանսների կառավարման ողջ ցանկը չէ: Ներկայացրած հավելվածներից բացի, շուկան ունի բազմաթիվ վճարովի ծրագրեր ավելի մեծ հնարավորություններով, որոնք կարելի է գնել չափավոր գնով:-0-
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

