ՏՀԶԿ երկրների դպրոցականների միայն 12%–ն ունի ֆինանսական գրագիտության բարձր մակարդակ
07.06.2017,
14:11
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների դեռահասների գրեթե քառորդը չունի ֆինանսական գրագիտության նույնիսկ բազային մակարդակ:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների դեռահասների գրեթե քառորդը չունի ֆինանսական գրագիտության նույնիսկ բազային մակարդակ, և միայն 10-ից մեկը կարող է «գլուխ հանել» բարդ ֆինանսական պրոդուկտներից: Այս մասին է վկայում 15 երկրների շուրջ 48 հազար 15 տարեկան երիտասարդ տղաների և աղջիկների շրջանում կազմակերպության կատարած ուսումնասիրությունը, որն անցկացվել է թեստի հիման վրա: Այդ ուսումնասիրության արդյունքները նախօրեին քննարկվել են ՏԱՍՍ-ում:
2017 թ.-ի մայիսի 24-ին Փարիզում` ՏՀԶԿ կենտրոնական գրասենյակում, ներկայացվել է աշխարհի առաջատար և խոշոր տնտեսություններ ունեցող երկրների դեռահասների ֆինանսական գրագիտության մակարդակի միջազգային հետազոտությունը:
Միջացառմանը մասնակցել են ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, Նիդերլանդների թագուհի Մաքսիման, ՄԱԿ-ի ֆինանսական հասանելիության հարցերի դեսպանը և Քսանյակի խմբի ֆինանսական հասանելիության բարձրացման
գլոբալ համագործակցության տնօրենը: Հետազոտությունը կատարվել է ՏՀԶԿ ուսանողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի շրջանակում (PISA)։
Թեստը պետք է գնահատեր 15-ամյա դեռահասների` փողի հետ վերաբերվելու, այդ թվում` բանկային հաշիվների և դեբիտորական քարտերի, վարկային տոկոսադրույքների ընկալման, բջջային կապի սակագների վերաբերյալ գիտելիքներն ու ունակությունները:
Թեստի արդյունքում, մասնակիցների 22%-ի արդյունքները ֆինանսական գրագիտության նվազագույն շեմից ցածր են եղել: Ֆինանսապես անգրագետների տոկոսը բարձր է եղել Բրազիլիայի, Չիլիի, Լիտվայի, Պերուի, Իսպանիայի, Սլովակիայի մասնակիցների մոտ:
Ամենաբարձր միավորները ստացել են Չինաստանի դպրոցականները, նրանց հաջորդում են Բելգիայի, Կանադայի, Ռուսաստանի, Նիդերլանդների և Ավստրալիայի դպրոցականները:
Միայն մասնակիցների 12% -ն է ունեցել ֆինանսական գրագիտության բարձր մակարդակ: Այդ դպրոցականները ցուցադրել են լայն ֆինանսական մտահորիզոն, բարդ ֆինանսական պրոդուկտներ վերլուծելու ունակություն, «գլուխ են հանել» անձնական հարկերից ու ներդրումներ կատարելու տարբեր ձևերի առավելություններից:
Հատկանշական է, որ դրամային հարցերից լավ են հասկացել մաթեմատիկայից և ընթերցանությունից լավ գիտելիքներ ունեցող դպրոցականները: Փողի հետ վերաբերվելու առումով Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Իսպանիայի աղջիկները ավելի ընդունակ են եղել, քան այդ երկրների տղաները:
Հակառակ իրավիճակ է գրանցվել միայն Իտալիայում, մյուս երկրներում էական գենդերային տարբերություն չի նկատվել:
Ընդհանուր առմամբ, ֆինանսապես բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի գրագետ են եղել, քան նրանց աղքատ հասակակիցները, միաժամանակ, տեղացիները գիտելիքներով գերազանցել են միգրանտներին: Հստակ կապ է հայտնաբերվել ֆինանսական պատրաստվածության բարձր մակարդակի և ծնողների հետ փողի մասին կանոնավոր զրույցների միջև:
Դեռահասների մոտ 60%–ն այսօր բանկում սեփական հաշիվ կամ բանկային քարտ ունի: Դեռահասների համար փողի հիմնական աղբյուրները շարունակում են մնալ նվերները (83,8%), գրպանի առօրյա ծախսերի փողը (59%), ուսումից ազատ ժամանակ փող վաստակելը (64%).
Ռուսաստանի Դաշնությունում քիչ են ինչպես այն դեռահասներն, ովքեր առհասարկ «գլուխ չեն հանում» ֆինանսներից, այնպես էլ նրանք, ովքեր այդ հարցում կոփված են (11-ական տոկոս): Ընդ որում, առաջին խմբի կրճատման հաշվին երկիրը 10-րդ հորիզոնականից բարձրացել է 4 –րդ հորիզոնական ՏՀԶԿ 15 անդամ երկրների ցանկում: -0-

Загружается новость ...
"Право"

Загружается новость ... "Лево"