ԿԲ-ն կողմ է հանդես գալիս Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը
13.06.2017,
14:03
Հայաստանի ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացել է, բայց դեռևս ցածր է մնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրուցում ասել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի Hոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացել է, բայց դեռևս ցածր է մնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրուցում ասել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի Hոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով, 2009 թ-ին Հայաստանում Ֆինանսական հաշտարարի գրասենյակի բացումից հետո իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է, իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, դասընթացներ և սեմինարներ:
«Սակայն, չնայած կատարած աշխատանքին, անհրաժեշտ է շարունակել բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը, քանի որ հաճախ ֆինանսական վեճերի պատճառը հենց մարդկանց ֆինանսական անգրագիտությունն է»,- ասաց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի բնակիչները կարող են իրենց ֆինանսական վեճերն անվճար լուծել կողմերի հաշտեցման միջոցով, ինչը կարևոր նշանակություն ունի ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահությունը ձևավորելու տեսանկյունից:
«Անհրաժեշտ է ներդնել նոր տեխնոլոգիաներ, ինչի կապակցությամբ մենք ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որ հայկական օրենսդրության մեջ արտացոլենք վերջին զարգացումները և կիրառենք դրանք»,-ասաց Խաչատրյանը:
Ընդ որում, ԿԲ խորհրդի անդամը վստահ է, որ երկրում ֆինանսական գրագիտության բարձրացման համար կրթական ծրագրում անհրաժեշտ է ներդնել համապատասխան առարկա, որ երեխաներն այդ համակարգի գիտելիքներին և ունակություններին ծանոթանան դպրոցական նստարանից:-0-

Загружается новость ... "Лево"