Հայաստանի բնակչության ֆինանսական հմտությունների աստիճանը ցածր է

01.06.2017, 13:12
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը խոսել է Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակի և այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է պետությունը բնակչության շրջանում այդ մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հայաստանի բնակչության ֆինանսական հմտությունների աստիճանը ցածր է
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆինանսական գրագիտությունը կամ անձնական ֆինանսները կառավարելու հիմունքները կարևոր բաղկացուցիչներ են այս կամ այն պետության քաղաքացիների բարեկեցության հարցում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը խոսել է Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակի և այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է պետությունը բնակչության շրջանում այդ մակարդակի բարձրացման ուղղությամբ։

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը։

Կ. Թամազյան – Մեր բնակչության ֆինանսական հմտությունների աստիճանը ցածր է, սակայն արդեն գրանցվել է աճի միտում։ Եթե համեմատենք, թե ինչ ենք ունեցել 5–10 տարի առաջ և ինչ ունենք հիմա, ապա կարելի է նկատել աճի որոշակի միտում։ Այսօր Հայաստանում յուրաքանչյուր մարդ ինչ–որ չափով իրազեկված է այս ամենի մասին։

Загружается новость ... "Лево"

Հնարավոր է` նախկինում բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը ցածր է եղել այն պատճառով, որ այդ հարցին բավականաչափ ուշադրություն չէր դարձվում: Հիմա նոր սերունդ է եկել, որն օգտվում է համացանցից`այնտեղից ստանալով նոր տեղեկատվություն: Բացի այդ, այսօր ֆինանսական ծառայություններրը հասանելի են առցանց ռեժիմով, դրանցից կարելի է օգտվել բջջային հեռախոսների միջոցով:

Իհարկե, հարկավոր է շարունակել ջանք գործադրել այս ուղղությամբ։ Կառավարությունը ԿԲ–ի հետ համատեղ մշակել է համապատասխան ծրագիր, որն ուղղված է ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը։ Մենք կփորձենք արագ տեմպերով մեր բնակչությանը ներկայացնել ֆինանսների մասին որոշակի գիտելիքներ` սկսած դպրոցական տարիքից, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան ֆինանսական շուկայում։

«Նովոստի–Արմենիա» – Կմշակվե՞ն, արդյոք, հատուկ դասագրքեր և ձեռնարկներ դպրոցական ծրագրերում ֆինանսական գրագիտության հիմքերը ներդնելու համար։

Կ. Թամազյան – Ծրագրում ենք։ Այդուհանդերձ, դեռ չեմ կարող ասել, թե երբ և ինչպես է դա արվելու։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, և դա վերաբերում է ոչ միայն դասագրքերի մշակմանը, այլև գովազդին և տեսանյութերին։

Загружается новость ... "Право"

«Նովոստի–Արմենիա» – Իրականացվու՞մ են, արդյոք, քայլեր և ծրագրեր մարզերում ֆինասնական գրագիտության ավելացման ուղղությամբ։

Կ. Թամազյան – Այս ամենը վերաբերում է նաև ֆինանսական գրագիտության ավելացմանը երկրի մարզերում։ Համացանցի, հեռուստատեսության միջոցով իրականացվող միջոցառումները կվերաբերեն բոլոր մարզերին։

Բացի այդ, նախատեսվում է այցելություններ կազմակերպել տարբեր մարզեր, որտեղ կանցկացվեն հատուկ դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել սեփական գիտելիքները ֆինանսական ոլորտում։–0–