Աշոտ Թավադյան. հայ ավանդատուները խուճապի պատճառ չունեն
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերի իրադարձությունները ստիպեցին հայ ավանդատուներին մտորել մի հարցի շուրջ. ինչպե՞ս նոր պայմաններում պահել և կրկնապատկել սեփական կապիտալը։ Եվ եթե սկզբում նրանք վաղաժամ փակում էին իրենց դեպոզիտային հաշիվները, ապա հիմա նախընտրում են շահավետ կիրառում գտնել սեփական ֆինանսներին։ Այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանին։
«Նովոստի Արմենիա». ինչպե՞ս պետք է վարվեն շարքային քաղաքացինները, ովքեր իրենց ֆինանսական միջոցները պահում են բանկերում և մտահոգված են այդ գումարների անվտանգությամբ:
Ա. Թավադյան. առաջին հերթին ոչ մի դեպքում չի կարելի խուճապի մատնվել, քանի որ ավանդների հուսալիության տեսանկյունից Հայաստանում ամեն ինչ ավելի քան անվտանգ է: Եթե տնտեսության զարգացման տեսանկյունից կան որոշակի բացթողումներ և չի գտնվել «ոսկե միջինը», ապա ավանդների ապահովագրության տեսանկյունից մտահոգության լուրջ առիթ չկա: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս փուլում միանշանակ պետք չէ խուճապի մատնվել ու վաղաժամ հանել խնայողությունները բանկերից:
«Նովոստի Արմենիա». հնարավո՞ր է, արդյոք, որ մինչև տարեվերջ փոխվեն տոկոսադրույքները։
Ա. Թավադյան. կարծում եմ, որ տեղի կունենա վարկերի տոկոսադրույքների նվազում, ու դա, առաջին հերթին, տեղի կունենա բանկերի կողմից ստացվող մարժաների նվազեցման հաշվին:
«Նովոստի Արմենիա». տոկոսադրույքների կրճատումն ինչպե՞ս կազդի ավանդատուների վրա։
Ա. Թավադյան. ավանդների տոկոսադրույքների կրճատումը միշտ չէ, որ բացական երևույթ է, հատկապես, երբ դա տեղի է ունենում սահուն: Բացի այդ, ավանդների տոկոսադրույքների կրճատումը հանգեցնում է վարկերի տոկոսադրույքների նվազման: Այդ դեպքում դա բավականին դրական միտում է:
«Նովոստի Արմենիա». ի՞նչ օգուտ կարող են քաղել ավանդատուներն այս իրավիճակից։
Ա. Թավադյան. հույս ունեմ, որ առաջիկայում վարկերի տոկոսադրույքների նվազման հաշվին մեր քաղաքացիներն ավելի մեծ հնարավորություններ կունենան ներդրումներ անել փոքր բիզնեսում, որը մեծ պաշար է տնտեսության զարգացման համար: Շատ կարևոր է, որպեսզի այդ խնայողություններն աստիճանաբար վերածվեն ներդրումների տնտեսության մեջ, որին անհրաժեշտ է նման հոսք: Եթե բանկային միջոցներն ուղղվեն այդ ուղղությամբ, ապա դա կլինի շատ դրական փաստ:-0-
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

