Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի օրը (ՖՈՏՈ)
25.04.2025,
15:39
Պաշտոնական․ հայտնի է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքն ու վաճառքի մեկնարկի օրը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ջենիֆեր Լոպեսը Facebook–յան իր էջում հայտնել է, թե երբ կմեկնարկի երևանյան համերգի տոմսերի վաճառքը։
«ՀԱՅԱՍՏԱՆ! Օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյան անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք UP ALL NIGHT: #JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք jloyerevan.am կայք», – նշված է Լոպեսի Facebook–յան էջում։
Ինչպես նշվում է tomsarkgh.am կայքում, Լոպեսի երևանյան համերգի տոմսերի արժեքն է 25.000, 35.000, 50.000, 55.000, 60.000, 180.000 դրամ: