414.34
4.83
386.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի նոր ձևաչափով

16:42
12 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչները որոշել են մայիսի 12-ի և 14-ի կիսաեզրափակիչների փոխարեն «Eurovision Song Celebration» (Եվրատեսիլ երգի տոն) առցանց համերգ անցկացնել։ Ինչպես նաև որոշվել է կազմակերպել «Europe Shine A Light» (Լուսարձակի՛ր, Եվրոպա) շոուն, մայիսի 16-ին, երբ պետք է տեղի ունենար աշխարհի ամենամեծ երաժշտական հեռուստատեսային մրցույթի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է dw.com-ը։ 

Այս որոշումը ապրիլի վերջին կայացրել են Եվրոպական հեռարձակողների միությունը և երեք հոլանդական հեռուստաընկերությունների միավորումը: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով «Եվրատեսիլ 2020-ը» մրցույթը չեղյալ հայտարարվեց, իսկ Ռոտերդամի արենայի շենքում COVID-19-ով վարակվածների բուժման համար հիվանդանոց է տեղադրվել: 

Загружается новость ... "Лево"
Երեքշաբթի, մայիսի 12-ին, երբ նախատեսված էր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, առաջին նման համերգը կարելի է տեսնել Եվրատեսիլի պաշտոնական YouTube-յան ալիքում: Այն կսկսվի տեղական ժամանակով ժամը 23-ին: Մասնակից երկրների երգերի տեսահոլովակները կցուցադրվեն այն հերթականությամբ, որով կատարողները ելույթ կունենային Ahoy մարզահամերգային համալիրի բեմում:

Մայիսի 14-ին կցուցադրվի Հայաստանի ներկայացուցիչ Աթենա Մանուկյանի «Chains On You» տեսահոլովակը, քանի որ վիճակահանության արդյունքների համաձայն, նա պետք է ելույթ ունենար «Եվրատեսիլ 2020» -ի երկրորդ կիսաեզրափակչում:

Կազմակերպիչները խոստանում են ոչ միայն մասնակիցների երգերի տեսահոլովակների հեռարձակում, այլև անակնկալներ․ չի բացառվում որ կլինի Ռուսաստանը ներկայացնող «Little Big» խմբի «Uno» պարային երգի ակուստիկ տարբերակը, կամ Լիտվայի «The Roop» խմբի «On fire» երգը, այնպես, ինչպես այն կկատարեր, օրինակ՝ Էլվիս Պրեսլին։ Բացի այդ, առցանց համերգների նախօրեին, Եվրոպական հեռարձակողների միությունը երկրպագուներին կոչ է արել ձայնագրել այս տարվա մասնակիցների երգերի իրենց տարբերակը: Երկրպագուների կողմից ուղարկված տեսանյութերից հատվածները կցուցադրվեն մրցույթի մասնակիցների ելույթների հատվածների կրկնելու փոխարեն:

Շոու՝ «Եվրատեսիլի» եզրափակչի փոխարեն

Գերմանական Եվրատեսիլի եզրափակիչը նախորդելու է «Europe Shine A Light» համերգին։ Այն տեղի կունենա մայիսի 16-ին հոլանդական Հիլվերսյումում, երբ պետք է տեղի ունենար մրցույթի իսկական եզրափակիչը: Համերգը հեռարձակելու են «Եվրատեսիլ 2020» -ին մասնակցող բոլոր երկրները:

«Մենք ուզում ենք ոչ միայն շոու ցույց տալ և ներկայացնել այն 41 մասնակիցներին, ում մենք սպասում էինք Ռոտերդամում, այլև ոգեշնչենք և համախմբենք ժողովրդին Եվրոպայում և դրանից դուրս այս դժվարին ժամանակաշրջաններում», - բացատրել է իր գաղափարը համերգի գործադիր պրոդյուսեր Սիթ Բաքերը:

Նա կոչ արեց շոուն դարձնել «անմոռանալի պահ Եվրատեսիլի պատմության մեջ»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ