Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
08.01.2024,
09:42
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։
Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։
Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:
Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:
Միջոցառումների մուտքն ազատ է:
Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:
Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:-0-