Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը

31.01.2024, 12:50
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:–0–