Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

07.03.2024, 11:10
Պապիկյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանում
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:-0-