Հրապարակվել է Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը. ՎԻԴԵՈ
22:19
13 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում կայացավ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի «Chains On You» երգի տեսահոլովակը:
Հոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
«Եվրատեսիլ 2020»–ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին, Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։
Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի հունաստանաբնակ հայազգի երգչուհի Աթենա Մանուկյանը` Chains on you երգով։ Աթենան ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։–0–
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ