422.58
4.25
391.97
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել

16:53
15 Հունվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 15 հունվար․/Նովոստի–Արմենիա/․ «Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերանայել «Գոյը» Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանացնելու որոշումը։

Նրանք տեղեկացել են, որ «Գոյ» թատրոնի նոր տնօրեն Կարեն Սիմոնյանը պատրաստվում է համապատասխան փաստաթուղթ ստորագրել նախարարությունում, ինչն առաջացրել է թատերախմբի վրդովմունքը։

«Իրենք (իշխանությունները, խմբ.) ոչինչ չեն ստեղծել և զբաղված են միայն ոչնչացմամբ։ Նրանց համար «Գոյը» քանդման համար նախատեսված հերթական օբյեկտն է։ Այս թատրոնը մեր տունն է, և մենք պատրաստ չենք հրաժարվել դրանից։ Նահանջելու տեղ չունենք»,- ասաց թատրոնի բեմադրող–ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ այս հարցը ներկայումս քննվում է դատարանում, հետևաբար, ինչ որոշում էլ որ կայացնի նախարարությունը, այն անօրինական է լինելու, քանի որ դատաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ին որոշել է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել` միացնելով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին: Որպես նախագծի հիմնավորում նշված է, որ «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնի հետ գործում է նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն): Շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Գոյ»-ին։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։

 Բացի այդ, նշված է նաև, որ «Գոյ»-ը թերակատարել է իր անվանմանը համապատասխան թատերական ոլորտում նորարարական-փորձարարական առաքելության իրականացումը, բացակայել է գովազդատեղեկատվական քաղաքականությունը, անհրաժեշտ է արդիականացնել գույքային և տեխնիկական բազան: Բացի այդ՝ մեկուսացել է ընդհանուր թատերական իրողություններից, պրոցեսներից և փոխակերպումներից, որն արտահայտվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներում և այլն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Ապրիլի 2024
Ռուանդայում աֆրիկացի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Հայերեն ողջույններ աֆրիկացի երեխաներից․ Ռուանդայի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո․ ՎԻԴԵՈ
18:25
29 Մարտի 2024
«Չգիտեմ՝ ինչպես նկարագրել զգացմունքներս»․ Սաթի Սպիվակովան անհամբեր սպասում է երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը
Հայտնի հայ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստր Սաթի Սպիվակովան, ով մեծանուն ջութակահար ու դիրիժոր, մաեստրո Վլադիմիր Սպիվակովի կինն է, նշել է, որ Երևանում կայանալիք հյուրախաղերն առանձնահատուկ են իր համար
21:15
28 Մարտի 2024
Շուրջ 1,4մլրդ դրամ կհատկացվի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար
Բյուջեից շուրջ 1,4մլրդ դրամ կհատկացվի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար
12:22
27 Մարտի 2024
Թատրոնն այն վեհ ճշմարտությունն է, որին ձգտում են բոլոր ժողովուրդները․ Աշխարհն այսօր նշում է Թատրոնի օրը
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում
11:17
27 Մարտի 2024
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը հանդես կգա մեծ համերգով Երևանում
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը Երևանում հանդես կգա մեծ համերգով՝ իր 55–ամյակի կապակցությամբ
14:17
26 Մարտի 2024
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ
11:16
18 Մարտի 2024
Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը (ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լազարևը հայերեն կատարում է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը․ ՎԻԴԵՈ
12:48
13 Մարտի 2024
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը․ ՎԻԴԵՈ
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին