441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)

10:53
10 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ, հայտնում է «Առաջին լրատվականը»։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: Ըստ Ժակլինի՝ «Lada Niva-ն ամենագնաց մեքենա է, որը կարող է բարձրանալ չբացահայտված բարձունքներ, ինչպես և մենք՝ մեր խմբում: Անչափ ուրախ ենք այս հնարավորության համար և պատրաստ ենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2024»-ում մեր երաժշտական բազմազանությամբ»:

Ladaniva.jpg

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. ««Լադանիվա»-ն «Եվրատեսիլ» է բերելու իր գունավոր ու վարակիչ էներգիան։ Լինելով երաժշտական և գեղարվեստական էթնիկ խառնուրդ՝ Հայաստանի ներկայացուցիչը մշակութային կամուրջներ է ստեղծելու իր երաժշտությամբ»։

«Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ակնկալում է, որ «Լադանիվա»-ի կատարումը և երգի պատմությունը կոգեշնչեն «Եվրատեսիլի» երկրպագուներին։ «Մենք ուրախ ենք այս տարի ներկայացնելու յուրօրինակ և բազմամշակութային խմբի, որը կստիպի բոլորին ամբողջ սրտով պարել և կարևոր հաղորդագրությունը կտարածի ուրախ ու թեթև տրամադրությամբ։ Ժակլինն ու Լուին երգեր են ստեղծում իրենց կյանքի փորձառություններից, և շատ շուտով մենք ներկայացնելու ենք պատմությունը խիզախ մի աղջկա, որը չի սիրում կարծրատիպերով ապրել»,- նշում է Ծերունյանը։

Հիմնվելով 2019 թվականին՝ «Լադանիվա»-ն միանգամից հայտնի է դարձել հիթային «Վայ աման» երգով՝ երաժշտական աշխարհ բերելով թարմ ոճ ու նորարարական մոտեցումներ: Խումբը 2023 թվականին թողարկել է իր առաջին համանուն «Լադանիվա» ալբոմը «PIAS» ֆրանսիական լեյլբլի ներքո։

«Լադանիվա»-ն ունի մեկ առաքելություն. երաժշտությամբ միավորել մարդկանց և մշակույթները: Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ 2024»-ում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։

«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը