440.41
4.4
402.9
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը

12:58
11 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ա.Ս.-ն, 2011 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր մտերիմ Ա.Շ.-ի հետ հափշտակել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց 60/1 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության 124.3 քմ մակերեսով և 18 մլն 720 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից քրեական գործի (վարույթի) ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի փետրվարի 9-ին համայնքի ղեկավարը, Ա.Շ.-ի կողմից ստանալով իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ դիմում, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատությանը հատկացված հողամասը մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ այն պայմաններում, երբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գույքը կարող էր օտարվել միայն բացառիկ դեպքերում, իսկ «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օտարվելու դեպքում գույքը կարող էր օգտագործվել միայն ուսումնական նպատակներով:

 Նախագծին կից պաշտոնեական փաստաթղթերում Համայնքի ղեկավարը Երևանի քաղաքապետարանին հաղորդել է կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ ներկայացրել է իրականում գոյություն չունեցող՝ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի 2005 թվականի որոշում, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակցի կողմից տրված՝ կեղծ տվյալներ պարունակող տեղեկանք:

Դրանց հիման վրա՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ՝ նախադպրոցական հաստատության վերոնշյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է համայնքի ղեկավարի մտերիմ Ա.Շ.-ին:

 2018 թվականի փետրվարի 28-ին վերոնշյալ գույքը ձևակերպվել է Ա.Շ.-ի անվամբ. վերջինս 2019 թվականի փետրվարի 28-ին գույքը նվիրաբերել է համայնքի ղեկավար Ա.Ս.-ի դստերը:

 Բացի այդ, համայնքի ղեկավարը կազմել է Երևանի քաղաքապետի որոշման մեկ այլ նախագիծ, որով մանկապարտեզի տարածքի մյուս հատվածը՝ 77.1 քմ մակերեսով և 11 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, նվիրատվությամբ օտարվել է համայնքապետարանի աշխատակից Մ.Մ.-ին:

 2024 թվականի փետրվարի 26-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ս.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)), Ա.Շ.-ի նկատմամբ՝ 38-178 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության օժանդակություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: Հայցը վարույթ է ընդունվել:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման