Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
12.03.2024,
12:24
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման։
Վաղ առավոտից այնտեղ են կենտրոնացված ոստիկանական ուժեր։
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է հասարակական տրանսպորտով թանկացման հարցը, ինչի կապակցությամբ ակտիվիստ Արթուր Չախոյանը նախօրեին քաղաքացիներին կոչ արեց առավոտյան հավաքվել քաղաքապետարանի դիմաց։
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսված են նոր սակագներ․
«90 րոպե»՝ 280-300 դրամ՝ 3 ուղևորության համար (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկանգամյա օգտագործման դեպքում),
880-ից 900 դրամ՝ 1 օրվա համար՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկանգամյա օգտագործման դեպքում),
4800-5000 դրամ՝ 7 օրվա համար՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր փոխադրամիջոցում մեկանգամյա օգտագործման դեպքում),
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1–ից։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ հասարակական տրանսպորտի հետ կապված իրավիճակը միայն կվատթարանա, քանի որ առաջարկվող մոդելը չի աշխատի, ինչպես կենտրոնի «կարմիր գծերի» թանկացումը չի աշխատում։
Մնացականյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները ոչինչ չեն արել հեծանվային ուղիների ցանցը զարգացնելու համար։
«Արշակունյաց պողոտան արդեն «կանգնած է», և եթե նոր շենքեր շահագործվեն, պողոտան ամբողջությամբ «կանգնելու է», - ասաց Մնացականյանը։
Մնացականյանը պատասխանեց նաև հարցին, թե հնարավո՞ր է Երևանում ունենալ որակյալ ու նորմալ տրանսպորտ՝ առանց թանկացման.
«Ես համոզված եմ, որ Երևանում տրանսպորտը կարող է անվճար լինել առնվազն 3-5 տարի։ Եվ մենք խոսում ենք այն մասին, թե որտեղից հնարավոր է գումար ստանալ դրա համար: Սակայն այս մարդիկ միանշանակ ցանկանում են քաղաքացիների գրպանից գումար գողանալ։ Էլ չենք խոսում այն մասին, որ մենք միլիարդավոր դոլարների վարկեր ենք վերցրել, որոնք մեր երեխաները ստիպված են լինելու մարել», – ասաց Մնացականյանը։–0–