ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելիությունից:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարության անունով որպես մարդասիրական օգնություն ստացած դեղը պացինետներին կհատկացվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, քաղցկեղի հետևյալ տեսակների դեպքում` գլխուղեղի չարորակ նորագոյացություն, թոքի քաղցկեղ, արգանդի վզիկի քաղցկեղ, կոլոռեկտալ քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, երիկամաբջջային քաղցկեղ, լյարդաբջջային քաղցկեղ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում