Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
12:48
13 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Քիչ առաջ հրապարակվել են Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը։
LADANIVA–ի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը։
Ստեղծագործությունը կոչվում է Jako։ Ստեղծագործության երաժշտության հեղինակներն են Ժակլին Բաղդասարյանը, Լուի Թոմասը, Օդրի Լեկլերկը, խոսքերի հեղինակներն են Ժակլին Բաղդասարյանը, Լուի Թոմասը։
Ինչպես նշվում է Առաջին ալիքի Facebook–յան էջում, երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։
«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում։–0–
Հայտնի հայ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստր Սաթի Սպիվակովան, ով մեծանուն ջութակահար ու դիրիժոր, մաեստրո Վլադիմիր Սպիվակովի կինն է, նշել է, որ Երևանում կայանալիք հյուրախաղերն առանձնահատուկ են իր համար
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ