Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը

22.04.2024, 10:34
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթեր են հետաձգվել։ Այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Մասնավորապես, հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթերը։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթերը։

 Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը, չվերթերի հետաձգումների պատճառը թռիչքուղիների վերանորոգումն է։

Մեր այն հարցին, թե ուղևորները ժամանակին իրազեկվե՞լ են այդ մասին, եթե դրանք տրանզիտ թռիչքներ էին, ուղևորները փոխհատուցում կստանա՞ն, մամուլի քարտուղարը պատասխանեց՝ ուղևորները պետք է ճշտեն իրենց ավիաընկերություններից։