«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը հանդես կգա մեծ համերգով Երևանում

27.03.2024, 11:17
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը Երևանում հանդես կգա մեծ համերգով՝ իր 55–ամյակի կապակցությամբ
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը հանդես կգա մեծ համերգով Երևանում
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը Երևանում հանդես կգա մեծ համերգով՝ իր 55–ամյակի կապակցությամբ, հայտնում են կազմակերպիչները։

Համերգը տեղի կունենա ապրիլի 13–ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«1970-ականներից մինչև 2020-ականների բոլոր հիթերը, և միգուցե բոլորովին նոր բաներ։ Ու ինչպես միշտ վիդեոշուի ուղեկցությամբ այս ամենը ձեզ համար կկատարեն Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը։ Ւ դեպ, այդ օրը Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն է։ Սպասում ենք բոլորին, որպեսզի ամեն ինչ միասին նշենք և երգենք սիրված երգերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հղմամբ։–0–