Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը (ՎԻԴԵՈ)
11:16
18 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը ռուսական ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Шоу Воли» շոուի շրջանակում հայերեն կատարել է Յուրի Շատունովի «Седая ночь» հիթը (Սպիտակ գիշեր)։
Ինչպես նշել է Լազարևը Instagram–ի իր էջում, հիթի ֆրանսերեն տարբերակի հաջողությունից հետո նրանք որոշել են հիթը թարգմանել հայերեն։
Լազարևը հատուկ շնորհակալություն է հայտնել ТНТ ալիքի տնօրեն Թինա Կանդելակիին, Կոստյա Օբուխովին, Սևա Ժարովին, Գարիկ Մարտիրոսյանին թարգմանության հարցում օգնելու համար։–0–
Հայտնի հայ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստր Սաթի Սպիվակովան, ով մեծանուն ջութակահար ու դիրիժոր, մաեստրո Վլադիմիր Սպիվակովի կինն է, նշել է, որ Երևանում կայանալիք հյուրախաղերն առանձնահատուկ են իր համար
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ