441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ

10:05
11 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը։

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, #Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

«Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի_խախտումներով», – նշել են ընկերությունից։

Ընկերությունից նաև հայտնում են, որ մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 21:00-ից մինչև մարտի 11-ը 21:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Բակունց, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգա, Սեվքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմին, Մանուշյան, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16, 25, 27, 28-29, 44 շենքերի, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17, 18, 19, 20, 21, 22-24, 26 շենքերի, Ադոնց 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան, Ա.Խաչատրյան 1 Նրբ., Գյուլբենկյան 25, 27, 29-29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյանի 1-64/1 շենքերի, 1/2-101 տների, Մալխասյանց, Վրացական 4-10 շենքերի, Վրացական 4 Նրբ., Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյանի 1-24Բ շենքերի, 2-136/2 տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11-12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45-45/1, 46, 48-48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7 տների, Մարշալ Բաղրամյան 2 նրբանցքի, Ջեյմս Բրայս, Սոսե, Խնկո-Ապոր, Լեռ Կամսար, Աղբյուր Սերոբ, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը