Բարեգործական ցուցահանդես կանցկացվի սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրման երևանյան կազմակերպությունում

28.10.2014, 11:51
Բարեգործական ցուցահանդես–վաճառք կանցկացվի սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրման հարցերով զբաղվող «Մայրի» կազմակերպությունում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպությունից։
Բարեգործական ցուցահանդես կանցկացվի սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրման երևանյան կազմակերպությունում

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բարեգործական ցուցահանդես–վաճառք կանցկացվի սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրման հարցերով զբաղվող «Մայրի» կազմակերպությունում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպությունից։

Ցուցահանդեսում, որը կբացվի 15։30–ին Եղբայրության 11–ում, կներկայացվեն «Մայրի» կազմակերպության սաների պատրաստած աշխատանքները։ -0-