Շուշիում 2009թ. բացվելու է Լուսանկարչական արվեստների ազգային պատկերասրահը

19.11.2007, 19:43
Շուշիում 2009թ. բացվելու է Լուսանկարչական արվեստների ազգային պատկերասրահը
Շուշիում 2009թ. բացվելու է Լուսանկարչական արվեստների ազգային պատկերասրահը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2009թ. սկզբին ԼՂՀ մեծությամբ երկրորդ քաղաք Շուշիում  բացվելու է Լուսանկարչական արվեստների ազգային պատկերասրահ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրեց «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար, գրող Բակուր Կարապետյանը՝ «Շուշի ամրոց-քաղաքի կյանքի 111 ակնթարթները» անվանումով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

«Լուսանկարների պատկերասրահի բացումը Շուշիում կնպաստի Լեռնային Ղարաբղում զբոսաշրջության զարգացմանը։ Լուսանկարչությունը համարվում է մոռացված արվեստ, այդ իսկ պատճառով էլ ես որոշեցի վերականգնել և զարգացնել այս ոլորտը»,- նշեց նա։

Ֆոնդի հիմնադիրը հաղորդեց, որ պատկերասրահում կհավաքվեն տարբեր արխիվներից բերված հինավուրց լուսանկարներ, որոնք կբաժանվեն ըստ թեմաների՝ Հայաստան, Ղարաբաղ, Սփյուռք։

«Այսօր մեր հիմնադրամն ունի մոտ 7 հազար լուսանկար»,- ասաց նա, ավելացնելով, որ պատկերասրահի բացման համար արդեն ձեռք է բերվել հին դպրոցի շենքը։

«Հին շենքը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլն. դոլար, այս գումարը կօգտագործվի նաև պատկերասրահի համար անհրաժեշտ սարքավորում ձեռք բերելու նպատակով»,- ավելացրեց նա։

Շուշին իր մեծությամբ ԼՂՀ  երկրորդ քաղաքն է, գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակությունները կատարվել են 18-րդ դարում, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում գտնվում են տարբեր մշակույթների պատկանող հոյակերտ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։ --0—