Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

24.01.2025, 10:20
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Շոն Բեյքերի «Անորա» դրաման Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում: 

Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն նաև «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» ու «Չարը» ֆիլմերը: 

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: